Շատ պարզ. Երեւանին մոտ բնակավայրերի տրանսպորտը չի կարելի համարել միջքաղաքային (թեկուզ Երեւան - Աշտարակը): Նույն Աշտարակի ենթակառուցվածը Երեւանից անկախ չի կարա դիտարկվի, Աշտարակի ուսանողները Երեւանում են բուհ ընդունվում ու սովորում: Էս քայլով Երեւանը դառավ մարզերից մեկուսացված քաղաք: Աշտարակից եկող ուսանողը դառավ համարժեք Պարսկաստանից Երեւան ավտոբուսով եկող մարդկանց:
Հստակ տարբերություն կա օրինակ` Երեւան - Գյումրի ու Երեւան - Աշտարակ ուղեգծերի միջեւ, բայց հիմա դրանք արհեստականորեն հավասարեցվել են` երկուսից էլ հավասարապես դժվար ա օգտվելը:
Ինչեւէ, էս թեման քաղաքաշինության մասին չի, ըդամենը ասում եմ, որ շատ մեծ սխալ էր մերձքաղաքային տրանսպորը քաղաքից հանելը, ու դա Կարեն Կարապետյանի վրա մեծ մինուս եմ դիտարկում:
Էջանիշներ