Շատ ուրախ եմ, որ հերթական, «մեկը մեկից վատ» քաղաքապետերի շարքին դասվող անձը հրաժարվեց քաղաքապետի պաշտոնից: Չնայած կասկածում եմ, որ հաջորդ եկողը ավելի վատը չի լինի:
Ո՞վ ա տեսել գրեթե ամբողջ միջքաղաքային տրանսպորտը հանեն համարյա քաղաքից դուրս` մի մասը հյուսիսային ավտոկայան, մյուս մասն էլ կենտրոնական ավտոկայան: Եզություն ա…
Քաղաքային տրանսպորտն էլ ոնց զիբիլ կար, տենց էլ մնացել ա, դեռ մի բան էլ վատացել ա: Եթե 2008-ին մեր տան մոտից շարժվող 14 համար ավտոբուս էին մտցրել, էս գարնանը դա հանեցին, հիմա քաղաքի ամենաբանուկ մասից` շրջանայինից տուն հասնելու համար կարող ա 1.5 ժամ սպասեմ, որ մի հատ դատարկ 43 գա (ակումբի Աթեիստը վկա): Ինձ չի հետաքրքրում` քաղաքապետը անձամբ կապ ունեցել ա սրա հետ, թե ոչ, փաստն էն ա, որ իրա օրոք ա եղել:
Ու ընդհանրապես, մի հատ դրական բան ասեք, որ ԿԿ-ը արել ա որպես քաղաքապետ, իմանամ` էդ ինչի՞ են մարդիկ սիրահարվածի պես էսքան ափսոսում, որ գնում ա:Մենակ չասեք` շենքերն ա ներկել, դրա համար ո՛չ կազմակերպչական ունակություն ա պետք, ո՛չ էլ ինչ-որ լուրջ գումար (չնայած` վստահ եմ, որ թղթերի մեջ գրած կլինի, որ ամենաթանկանոց ներկերն են առել, որի 1 լիտրը մի $2000 եղել ա):
Էջանիշներ