Ինչն է հետաքրքիր: Եթե դատեմ իմ շրջապատով (խոսքը ոչ թե այս, այլ նախագահական ընտրությունների մասին է), Լևոնը հազիվ 10-20% ձայն էր հավաքում, ինչը ինձ համար ցավալի էր, քանի որ այն ժամանակ ես էլ էի Լևոնի օգտին քվեարկել (այս ընտրություններին չեմ մասնակցել, Երևանի գրանցում չունեմ): Աշխատատեղումս, մեր բաժնում 8 հոգի էինք, Լևոնին ընրտել էին 2-ը (ես ներառյալ), հարևան բաժնում ընդհանրապես ոչ մեկը չէր ընտրել, մյուս բաժիններից լավ տեղյակ չեմ: Համալսարանի խմբում 10 հոգի էինք, Լևոնին ընրել էին 2-ը (կրկին ես ներառյալ): Բարեկամներիս մեջ մոտավորապես նույն վիճակն էր, մեծամասնությունը Լևոնին տանել չէր կարողանում: Թերևս մենակ բիզնեսմեննիրի շրջանում էր Լևոնը ստաբիլ հեղինակություն վայելում, բոլորն ասում են, որ Լևոնի ժամանակ չկար այնպիսի մոնոպոլիա, ինչպիսին այսօր է:
Էջանիշներ