ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Mephistopheles (05.06.2009), Rammstein (04.06.2009)
Քոչարյանին արդեն հանգստացրել են, նշանակելու են ռուսաստանյան խոշորագույն «ԱՖԿ Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ որ Վիվասելի իր բաժնեմասը ապահով լինի։
http://viparmenia.com/vb/forum41/ex-...company-12787/
Այսինքն եթե ԲՀԿն դուրս գա կոալիցիայից, դա կնշանակի Քոչարյանը ԲՀԿի հետ կապ չունի ու չի կարողանում նրա վրա ազդել ու հանգիս կապած պահել։ Մնացածի մասին այստեղ http://www.akumb.am/showthread.php?p...postcount=1355:
Հավանական է, որ ինչ որ կերպ ԲՀԿն ուզում են քաղաքական պայքարի էլեմենտի վերածել հայաստանում ու դա բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ փաստացի ժողովրդի իրական աջակցությունը վայելող ուժ Հայաստանում իր ազդեցության տակ Ռուսաստանը չունի, իսկ առանց դրա նա վաղ թե ուշ կարող է տանուլ տալ ու ոչինչ Հայաստանյան քաղաքական դաշտում չունենալ, ինչպես դա հիմա Վրաստանում է։
Կարծում եմ իզուր չեր ԲՀԿն Ռուսաստաններում ու Չինաստաններում նիստերի մասնակցում, իսկ ռուսաստանյան մամուլը նրան որպես ամենաազդեցիկ քաղաքական գործիչ ու նույնիսկ պրեզիդենտի ամենահավանական թեկնածու ներկայացնում։
Ռուսներին կարծումեմմ պարզ է, որ եթե տնտեսական վիճակը կամ ավելին ռազմականը վատացավ մեր տարածաշրջանում, դա շատ թանկ կնստի իրենց վրա փողով ու զինվորներով պահել ազդեցությունը։ Իսկ գրպանային քաղաքական ուժի միջոցով դեռ կարելի է ազդեցություն գոնէ մասնակի ունենալ քիչ ծախսերով։ Բայց այդ ուժը գոնէ պիտի իրական ազդեցություն ունենա երկրում։
Այդ առումով Հայաստանում բացի ԲՀԿից Ռուսաստանյան ռազմավարների համար այլընտրանք չկա։
ՀԱԿը գրպանային չես սարքի, բացի դրանից ՀԱԿը չի կարող մնալ հավերժ, այն իր նպատակին հասնելուց հետո վերաձևավորվելու է բազմակի ուղղությունների։
Ա1+Անվավեր ճանաչելու պահանջ
Այսօր «Հայ Ազգային Կոնգրես» նախընտրական դաշինքը Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք' Երևանի ավագանու 2009թ. մայիսի 31-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Դիմում-բողոքն իր մեջ ներառում է ինչպես ընտրությունների նախապատրաստական փուլում, այնպես էլ քվեարկության օրը և արդյունքների բողոքարկման ընթացքում տեղ գտած օրինախախտումները հաստատող փաստաթղթերի փաթեթը:
Հայտնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ձերբակալել են դիտորդի
19:56 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մայիս 31-ին դիտորդական առաքելություն իրականացրած Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանն այսօր ձերբակալվել է:
Այս մասին քիչ առաջ «Ա1+»-ին հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Ոստիկանության կենտրոնի բաժինը երեկ նրան հրավիրել է պարզաբանումներ տալու համար, սակայն Արշալույս Հակոբյանը հրաժարվել է' ասելով, որ այդ կանի միայն ծանուցագիր ստանալուց հետո:
«Ոստիկանությունն այսօր իբր ծանուցագիր է ուղարկել, սակայն որտեղ ոչինչ նշված չի եղել' Արշալույս Հակոբյանն ինչ կարգավիճակով է հրավիրվում, ինչ քննչական գործով, ինչ հարցերի շուրջ պետք է պարզաբանումներ տա եւ այլն: Արշալույս Հակոբյանը հրաժարվել է ստորագրել անօրինական ծանուցագիրը: Երկու ոստիկան նրան տանից բերման են ենթարկել ոստիկանության գործողությունները խոչընդոտելու եւ դիմադրություն ցույց տալու համար: Այդ ամենը տեղի ունեցել այսօր'ժամը 12.00-ից 13.00-ի սահմաններում' նրա երկու անչափահաս, մանկահասակ երեխանների աչքի առաջ»,- ասաց Միքայել Դանիելյանը: Այս պահին Արշալույս Հակոբյանը գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում:
Ընտրությունների օրը Արշալույս Հակոբյանը քվեարկության ընթացքին հետեւել է հիմնականում Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Նա տեղեկություններ է տրամադրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրությունները կեղծվելու մասին:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
ՄԻ ՔԱՆԻ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ Է ՀԱՄԱՐՎԵԼ
ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով: Ըստ այդմ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ս.թ. հունիսի 4-ին ՀՀ դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին թիվ 7 և 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները` համապատասխան հիմքերով, թիվ 7/7, 7/9 և 8/15 տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը և այդ հանձնաժողովների գործավարության մատյանները:![]()
Վերջին խմբագրող՝ Kuk: 06.06.2009, 13:12:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Fedayi (06.06.2009)
ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ի դիմումը
www.azatutyun.amՇաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արտահերթ նիստում մերժվեց Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված դիմումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, դիմումում եւ դրան կից ներկայացված թղթակցությունում «ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան»:
Որոշումն ընդունվեց 6 կողմ եւ 2 դեմ ձայներով:
Որոշմանը դեմ քվեարկեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը եւ Դաշնակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը:
Զոյա Թադեվոսյանը բնորոշմամբ՝ այս ընտրությունները «ամենախայտառակն էին մեր պատմության մեջ». - «Եվ այդ օրը երեկոյան իմ գործընկերներից շատերը ինձ հետ համակարծիք էին: Ցավում եմ, որ մի քանի օր անց դուք էապես փոխել եք ձեր կարծիքը եւ ձեր մեջ քաղաքացիական կամք չեք կարողանում գտնել՝ մեկ անգամ մերժելու այն, ինչ կոչվում է վայրագություն»:
Համլետ Աբրահամյանի խոսքերով, իր որոշումը անսպասելի չեր. - «Ես ունեմ իմ մոտեցումները ընտրական համակարգի եւ բուն ընտրությունների վերաբերյալ»:
Նա նաեւ նշեց, թե ծանոթ է այնպիսի փաստերի, որոնք ներկայացված չեն եղել Հայ ազգային կոնգրեսի դիմումում՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ փաստերի մասին է խոսքը. - «Եթե ես առաջնորդվեի միայն իրենց դիմումում բերված փաստերով, ես կողմ կքվեարկեի»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի, Կոնգրեսի ներկայացրած փաստաթղթերը «հիմնականում պատշաճ ձեւակերպված չեն եղել»:
Իսկ ԿԸՀ-ում Հայ ազգային կոնգրեսի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի խոսքերով, հանձնաժողովը «եւս մեկ անգամ չունեցավ համարձակություն կետ առ կետ քննարկելու ներկայացված յուրաքանչյուր դիմում»:
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ
«Ինչ վերաբերում է առանձին տեղերում նկատված լարվածություններին, ապա պետք է նշել, որ ընտրազանգվածը մեծաքանակ էր, դրա հետ մեկտեղ մեծ էր ընտրահանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների թիվը` բոլոր ընտրատարածքներում միասին վերցրած գրեթե 80 հազարի էր հասնում», հայտարարել է Գալուստ Սահակյանը:
«ՉԻ» - Թե ով է եղել Գալուստ Սահակյանի թվաբանության ուսուցիչը` դժվար է ասել, բայց ըստ նրա, ստացվում է, որ ամեն տեղամասում մոտավորապես 200 վստահված անձ ու դիտորդ է եղել: Բայց սա դեռ ոչինչ. մարդը ժամանակին պատմության ուսուցիչ է եղել եւ կարող է այնքան էլ լավ չտիրապետել թվերին: Ավելի տարօրինակ է այն, որ Գալուստ Սահակյանը փաստորեն լարվածությունը բացատրում է վստահված անձանց եւ դիտորդների առատությամբ: Այսինքն` պատճառը նրանք են եղել: Վստահված անձինք ու դիտորդներ չլինեին` ոչ մի լարվածություն էլ չէր լինի. ամեն ինչ «խախանդ» կընթանար:
Ի դեպ, վատ գաղափար չէ: Կարելի է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ հետագայի համար վերացնել վստահված անձանց ու դիտորդների «ինստիտուտը»:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Սփյուռքը դատապարտում է
http://www.lragir.am/src/index.php?i...iety&pid=27139
Եթե այս իշանությունները կարծում են որ մարսելու են մարտի մեկը ու ապրիլի 23-ի սրբապղծությունը ապա սխալվում են:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Իմ տպավորությունը այնպիսին է, որ ԲՀԿն իրականում հավատի հիման վրա ստեղծվող էլէկտորատի տոկոս ունի - միշտ կան ստրկամիտ պառավներ ու բիձեք փողով լացելու ու երջանիկ ապագա երգոլու համար։
ՀՀԿն տեռորիստական կուսակցություն է, նրա ձայները միայն ու միայն ստիպողական են, ինչը շահավետ չի ու ավլեի թանկ է, քան ԲՀԿինը, որին հետին մտքով միշտ էլ հավատացողներ կան, ոնց որ Բեռլուսկոնիին իտալիայում են հավատում, որ եթե բիզնես կարումա անի ուրեմն երկիր էլ կարա պահի։
Ռուսաստանը ամբողջությամբ ԲՀԿական խմբավորումների հիման վրա է, ուղղակի նրանք ներառված են պետական կառավարական մարմիններում, որպես ոստիկաններ, գեներալներ ու հատուկ գործակալներ։
ՀՀԿն մասնավորեցվաց, ոչ մի էություն չունեցող ամորֆ զանգված է, որը անգամ չնչին նպատակ կամ քաղաքական գաղափար բացի փողից ու պաշտոնից առաջարկել չի կարող։
ՀՀԿով երկիրը պահելը Ռուսաստանին թանկ է նստում, մեկ 100 միլիոն մեկ 500 միլիոն պիտի մուծվի որ մնան իշխանության մեջ, քանի որ ոչ մեկ ոչ մի ՀՀԿական հեքիաթի չի հավատում, ասում են «կարճ կապի, մուծվի ուզածդ կանենք»։
ԲՀԿին հավատացող ընտրողների հետ իմ խոսակցություններից զգացել եմ, որ նրանք ԲՀԿին որպես «կրուտոյ տղեքի» հավաքածուի են հավատում, զուտ նախանձից ուզում են իրանք էլ շատ փող ունենան ու մտածու եմ ԲՀԿով կարան իրենց հնարավորություն ստեղծեն փող աշխատեն։
ՀՀԿի միջոցով դա անել չես կարող, այնեք չորով դրված է ով ով է ում ինչքան լիմիտ ու քվոտա է դրված, որ չաստը ով է նայում։
Կարճ ասած ԲՀԿականների մոտ ես հավատի նշաններ եմ տեսել, վերջին ընտրություններին էլ նրանք փաստացի ամենից շատ էին ներկա, քարոզում ու եթե իրական ընտրություներ լիներ, փողով ընտրողները ԲՀԿ էին ընտրելու։ Այսինքն ՀՀԿականները նույնիսկ չեն կարող համոզել փողով իրենց ընտրեն, եթե չստիպեն, տեռորի չենթարկեն, նրանց փողով էլ չեն ընտրի։
Սկզբունքայնորեն երկուսն էլ նույն աղբն են, բայց միտքս այն է, որ ԲՀԿի հետ նույնիսկ 50տոկոսից ավել ունենալու դեպքում էլ ՀՀԿի բանակցությունները, ցույց են տալիս, որ ԲՀԿի հետևում ազդեցություն կա, «հարգում հարցնում են» իսկ հարգվող հարցվողը միայն Ռուսաստանը կարող է լինել։
voter, չեմ կարող պնդել, պարզապես դատում եմ իմ շրջապատով։ Ու եթե իմ շրջապատի մեջ ՀՀԿ-ի կողմնակիցներ դեռևս կան, ապա ԲՀԿ-ի ոչ մի կողմնակից չկա։
Գործընկերներիցս մեկը այս ընտրություններին ՀՀԿ-ին էր ընտրել։ Երբ հարցրեցի ինչու, ասաց որ իրենց կազմում գիտությունների թեկնածուներ, արվեստի գործիչներ կան, չնայած անձամբ Գագիկ Բեկլարյանին չի հավանում։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ