ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Ambrosine (01.06.2009)
Եթե էսօր Լևոնը էլի սկսի սահմանդրական ճանապարհների մասին լոլո կարդալ, ապա սրանք հաստատ կմարսեն էս ընտրությունները ու ևս 3 տարի ձայն ու ծպտուն չի լսվի:
էսպես չի մնա
Նախանձում եմ բոլոր այն մարդկանց ովքեր դեռ նեռվեր ու ուժ ունեն ցեղվածների, ցեղակրոնների, ու մանացած "ցեղ"-ով սկսվողնի հետ վիճաելու համար...
դե եթե մարդկանց գիտակցությունը այնքան չի զարգացել ,որ հասկանան ու գիտակցեն թե "ցեղ"-ն ինչ է ու ինչ նշանակություն ունի այն իր ազգի համար, ես ցավում եմ նրանց համար.... ու, պետք չի խառնել ցեղակրոնությունը այն մարդկանց հետ, ովքեր այդ գաղափարը սարքել ենիրանց համար հիմք ու վահան.... էսօրվա հանրապետականների մեջ ցեղակրոններ ենքան կան, ինչքան լուսնի վրա մարդ կա..
Ինձ մի բան ա հետաքրքրում. մարդիկ, որոնք ձայն են տվել հանրապետականին, էսօր գետինը չեն մտնու՞մ ամոթից։ Ու ամենաշատը հետաքրքրում ա էն մարդկանց կարծիքը, որոնք ակումբից են, ամեն դեպքում կարծեմ չորս հոգի ունեինք հանրապետականի օգտին քվեարկած։ Կունենա՞ն էդքան տղամարդկություն, եթե տղամարդ են իհարկե, եթե կին կամ աղջիկ են, ապա պարզապես ազնվություն՝ ասելու հիմա իրենց կարծիքը։ Գոհ ե՞ն իրենց ընտրությունից, շարունակում ե՞ն մնալ նույն կարծիքին։
When life gives you lemons, make lemonade
Ambrosine (01.06.2009)
Չեմ հասկանում ինչ եք կպել ժողովրդից
Լավ է անում ծախում է իր ձայները
Ազատ շուկայական երկիր է հռչակված, ամեն ինչ կարելի է առնել ու ծախել։
Ուրիշ գաղափար կա փողից վերև
Ասեք կա՞
Մեկը ասում է Ցեղ բառից զզվում եմ, մյուսն էլ զզվում է դեմոկրատիա բառից․․․
Դե որ ամեն մեկս մի բառից զզվում ենք ապա մեզ այլևս ինչ է միավորու՞մ։
Բոլոր գաղափարները սատկած են, ոչնչացված, տակը մնաց փողը․․․
Ուրիշ ընտրություն կա՞ր։
Այստեղ ասում են ինչ կարելի է անել։
Ամեն ինչ իրականում շատ հեշտ է։ Կհայտնվի երկրում 300 հոգի, 300 սպարտացի որը կասի այ այս գաղափարը իմ համար ամենաբարձրն է, ես պատրաստ եմ հանուն դրա մեռնել ու այս Համակարգը կպարտվի։
Այնպես որ չպետք է ողբերգություն սարքել․․․ ամեն ինչ նորմալ է։
Աստված մեզ ոււղորդում է դեպի իրեն։ Ցույց է տալիս մեր կեղծիքները ․․․․ Մինչև ոռ չգտնենք Ճիշտը․․․
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Վատ եմ....
Էս ինչ ա կատարվում...
ԲՀԿին անց կացրեցին...
Տեսնես կմարսեն???![]()
![]()
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
lragirՈՎ ԷՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԷԳ ԱՌՅՈՒԾԸ
Թեեւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին խորհուրդ է տվել թոփ-լուր չդարձնել “երկու կանանց” քաշքշուկը ընտրատեղամասում, որ տեղի էր ունեցել իր եւ Շենգավիթի տեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղազարյանի միջեւ, այդուհանդերձ դժվար է չարձանագրել, որ իրականում մայիսի 31-ին դրսեւորվեց, թե ով է “էգ առյուծը” Հայաստանի քաղաքական դաշտում:
Այն ժամանակ, երբ Նաիրա Զոհրաբյանը ապտակում էր ընտրախախտումների վրա աչք փակող եւ իր վրա հարձակվող հանձնաժողովի նախագահին, “էգ առյուծ” հռչակված Հեղինե Բիշարյանը փորձում էր արդարացնել մարզերից գազելներով Երեւան մարդկանց տեղափոխումը, որոնց բերում էին Երեւան քվեարկելու համար. Հեղինե Բիշարյանը փորձում էր հասարակությանը հավաստիացնել, թե մարդիկ պարզապես գալիս են իրենց համակրած ուժերին աջակցելու:
Այնպես որ, հարկ է արձանագրել, թե իրականում ինչն ինչոց է Հայաստանի քաղաքական դաշտի “էգ առյուծների” հարցում եւ հասարակության համար շատ շուտով պարզ դարձավ, թե ով է ինքնակոչ առյուծ եւ ով է ինքնաբուխ առյուծ: Հեղինե Բիշարյանին թերեւս ժամանակն է մտածել նոր կերպարի մասին, կամ էլ դա պետք է անի Հովհաննես Մարգարյանը, որովհետեւ նա էր խեղճ կնոջը “էգ առյուծ” հռչակել:
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Կեղծել են, կեղծեցին ու կեղծելու են...
Թե չե՞ն կողծելուԷդ էլ արդեն ժողովրդիցա կախված
![]()
լյոխ լյավաԿրկին տրանսպորտ չկա
11:37 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր Կոտայքի մարզից Երեւան բերող ճանապարհին 10-ից ավելի ոստիկաններ հսկողություն էին իրականացնում: Նրանք կանգնեցնում էին գրեթե բոլոր ավտոմեքենաները, ստուգում վարորդների փաստաթղթերը:
Ստուգում է կատարվում նաեւ Կոտայքի մարզի Արզնիի ճանապարհին:
Նշենք, որ չեն աշխատում Աբովյանի, Բյուրեղավանի, Արզնիի երթուղային տաքսիները: Ուղեւորները Երեւան հասնելու համար ստիպված են տաքսի պատվիրել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ին Մատենադարանի մոտ տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
http://www.lragir.am/src/index.php?i...tics&pid=26990ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի ավագանու ընտրությանը միաջազգային միակ՝ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի դիտորդներն այսօր հայտարարել են, թե ընտրությունը գնահատում են դրական, Եվրոպայի չափանիշներին համապատասխան: Նրանք նշել են, թե եղել են բացթողումներ, որոնք գուցեեւ ազդել են արդյունքների վրա, բայց ոչ օրինականության վրա:
Էս էլ մեր եվրոպացի դիտորդները․․․
Կարծում եմ շուտով մենք կստանանք Եվրոպա մեկնելու ազատ իրավունք։
Ազատ վիզաներ են տալու։
Դժգոհ զանգվածին կտան հեշտացված վիզաներ, նրանք էլ կգնան ու քաղաքական վիճակը կկայունանա ինչ որ չափով։
Նույնը կանեն Վրաստանում ու Ուկրաինայում ու մյուս անկայուն երկրներում։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
բայց խի ես զարմանում..... համ էլ ԲՀԿ-ն ինքը անցավ, եթե ձև ունենային նրանց ձայներն էլ մեջ կանեին... բայց դե.. ԲՀԿ-ն ամեն ինչ անում էր, որ վերջում ՀՀԿ-ն նրանց խնդրի որ կոալիցիա կազմեն, որ Գ.Բ-ն միանգամից քաղաքապետ դառնա.. բայց դե արի ու տես որ թվեր նկարելու մեջ մասնագիտացած լուրջ նկարիչների բանակ ունենքու.... ՀՀկի-ն նույնիսկ բոնուսները պետք չեկան, որ Գ.Բ.-ն միանգամից քաղաքապետ դառնա.... ինչպես միշտ, ԲՀԿ-ին էլի քաշեցին...
![]()
![]()
Ինչի կասկածում ես որ ըտենց էլ լինելուա? Սահմանադրական բան... թեթևի մեջ դատ, բողոք ստեղ ընդեղ սեմնեբի համարբի, Վերվարածի Արբի... ու պլծավ: Բարոյական հաղթանակ, 11 թե քանի տեղ ավագանիում, որը իտոգ չի փոխում ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հավաքած ձայների համեմատ;
Ամենալուրջ ու իրական պայքարը կարող ա մղվի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ.. դե իսկ մինչև դա ով սաղ ով մեռած...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
davidus (01.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ