26. 14:50 12/10, 12/11 Երթուղային միկրոավտոբուսներով մարդկային մեծ խմբեր են բերվում ընտրատեղամաս, դրսում ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անձինք վերահսկում են ընտրողների հոսքը: Արձանագրվել են շրջիկ խմբեր, որոնք նույն միկրոավտոբուսով քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում: Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Ռոբերտ Կադարյանը, ով նաեւ հայտնել է, որ ընդդիմադիր վստահված անձերն ու դիտորդները կազմել են արձանագրություններ
27. 14:55 12/15 Ընտրատեղամաս ժամանած մի քանի ընտրողներ հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկված է: Փաստը հանգեցրել է ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջեւ լարվածության աճին ՏԸՀ ընդդիմադիր անդամի եւ վստահված անձանց կողմից կազմվել է արձանագրություն: Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Ռոբերտ Կադարյանը
28. 15:00 9/13, 9/14 Սարյան փողոցի բազմաթիվ շենքերի, այդ թփվում` 24 ա եւ բ, գրեթե բոլոր բնակիչները զանգեր են ստանում, որոնցով ինչ-որ մարդիկ պարզում են` արդյոք նրանք գնացել են քվեարկության, թե՞ ոչ: Բացասական պատասխանի դեպքում նրանց առաջարկվում է մեքենաներ թիվ 29 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս գնալու համար, ինչը բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում, որպեսզի ՙճիշտ ընտրություն կատարեն՚ Փաստի մասին հաղորդել է հիշյալ տարածքի բնակիչ Իրինա Այվազյանը
29. 15:30 9/11 Թիվ 42 միջնակարգ դպրոցում գտնվող ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը կազմել է ընտրակեղծիքի մասին արձանագրությունը, որը հանձնաժողովի ղեկավարությունը հրաժարվում է գրանցել գրանցամատյանում Փաստի մասին ահազանգել է ՙԺառանգություն՚ կուսակցության ՏԸՀ անդամը եւ հաստատվել է դիտորդ Արթուր Սարդարյանի կողմից
30. 16:40 8/19 Ընտրողներից մեկը ընտրատեղամասի համապատասխան սեղանի վրայից վերցրել է տրցակով քվեաթերթիկներ եւ ծրարներ ու փորձել է փախուստի դիմել: Աղմկել է դիտորդը, իսկ մեկ այլ ընտրող փակել ընտրակեղծարարի ճանապարհը: Հանձնաժողովի անդամներին հաջողվել է ետ բերել գողացված քվեաթերթիկներն ու ծրարները: Կազմվել է արձանագրություն, դեպքի վայր է մեկնել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հաղորդել փաստի մասինԼ 8-րդ ընտրատարածքում իրավիճակը մնում է լարված:
31. 16:50 9/28 Լենինգրադյան 24. բն. 4 հասցեի բնակիչ եւ ընտրող Հենրիկ Գասպարյանը (անձնագիր` AA 0680847) հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի նախագահ Աննա Կարապետյանը սկսել է բղավել փաստը հայտնաբերած ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Դանիել Իոհաննիսյանի վրա: Դեպքի վայր ժամանած ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հորդորել է նրան չգոռալ, ինչին Կարապետյանը պատասխանել է`ՙինչ ուզեմ` կանեմ՚ Ահազանգել է ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Դանիել Իոհաննիսյանը, ՏԸՀ է ժամանել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Արման Ղարիբյան
32. 17:00 9/28 16:50-ին նշված տեղամասում տեղի ունեցած ընտրակեղծիքի մասին կազմված արձանագրությունը ՏԸՀ նախագահ Աննա Կարապետյանի կողմից չի գրանցվել գրանցամատյանում` անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորդորներից հետո: Հանձնաժողովի նախագահը հրահանգել է քարտուղարին կատարել այդ գրառումը: հայտնել է ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Արման Ղարիբյան Կազմվել է արձանագրություն արջնագրությունը գրանցամատյանում չգրանցելու մասին
33. 16:55
17:15 9/20 Գրողների միության շենքում տեղակայված ընտատեղամասում ՀՀԿ-ն ներկայացնող դիտորդը` Զեփյուռ Խաչատրյանը պահանջել է հանձնաժողովի նախագահից` Վրեժ Հովսեփյանից իրեն հայտնել ընտրության եկած եւ չեկած բոլոր ընտրողների հերթական համարները: Դրանից հետո նա հանձնարարել է այդ աշխատանքը կատարել հանձնաժողովի երկու անդամների այ`դ թվում` Հենրիկ Մարտիրոսյանին, իսկ հանձնաժողովի նախագահը չի բավարարել ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամի` այդ ամենը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջները: Պատգամավորի եւ լրագրողի ներկայությամբ Հենրիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ինքը ՙկարող է անել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով՚` մոռանալով, որ ոչ թե քաղաքացի է, այլ պետական գործառույթներ իրականացնող անձ: Փաստի մասին հաղորդել է ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Սրբուհի Ղազարյանը: 17:15-ին ՏԸՀ են այցելել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Լուսինե Պետրոսյանը: Այլ դիտորդներ նույնպես հաստատել են փաստը:
34. 5/28 Ընտրատեղամասի առջեւ կայանած են ՙտասնյակ սեւ գույնի մեքենաներ եւ խմբված են բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որոնք ուղղորդում են ընտրողներին՚ Ահազանգել է ընտրատեղամասի ընտրող Մերի Հակոբյանը
Էջանիշներ