ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Չեմ հասկանում, մինչև երբ նորմալ մարդիկ պետք ա տանջվեն անմակարդակ, անողնաշար, 5000անոց ու մի քիչ ավելի թանկ թուրքերի ձեռը![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ըհը խնդրեմ
Թարմ վիդեո Ա1+-ից
Ա1+ ի վերջին հաղորդագրությունը
Այսօր ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում կրակոցներ են hնչել ու կա վիրավոր:
Նոր Նորքի 1-ին զանգվածում ՀԱԿ-ի շտաբի նախագահ Գուրգեն Եղիազարյանը «Ա1+»-ին պատմեց, որ մի խումբ քաղաքացիներ ահաբեկված եկել էին շտաբ եւ արագ-արագ հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածից հրազենային վնասվածքով մեկին տեղափոխել են հիվանդանոց:
«Մեր ենթաշտաբ ես մարդկանց ուղարկեցի, որպեսզի տեղեկությունը հենց տեղում ստուգեն: Սակայն ոչինչ հնարավոր չեղավ ստուգել, քանի որ դեպքի վայրում այլեւս մարդ չկար»,- պարզաբանեց Գուրգեն Եղիազարյանը`ավելացնելով, որ փորձել են նաեւ Նոր Նորքի հիվանդանոցից հետաքրքրվել, թե հրազենային վնասվածքով մարդ տեղափոխվե՞լ է այնտեղ: Հարցման արդյունքում պարզել են, որ հրազենային վնասվածքով ոչ մի մարդ հիվանդանոց չի տեղափոխվել:
Ավելի ուշ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.«Նոր Նորքում ընտրությունների հետ կապված ոչ մի կրակոց չի եղել: Ընտրություններն ընթանում են հանգիստ, ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում: Եվ, ընդհանրապես, մենք դատապարտում ենք ապատեղակատվության տարածումը և կրքերի անհարկի բորբոքումը»
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Մոդերատորական: Միայն սմայլերից կազմված գրառումը ջնջված է բաժնի մոդերատորի կողմից:
Վերջին խմբագրող՝ Elmo: 31.05.2009, 22:52: Պատճառ: .
...Ժառանգության արձանագրած խախտումները
2. 8:15 7/8 Դատական դեպարտամենտի կողմից նշանակված հանձնաժողովի անդամը` Գոռ Միսակյանը ծեծի է ենթարկել ՏԸՀ-ում ՙԺառանգություն՚ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Սարգսյանին եւ ՀԱԿ-ի վստահված անձ Սերժիկ Մկրտչյանին: ՏԸՀ անդամը փորձել է ՀԱԿ վստահված անձին հեռացնել տեղամասից, որից հետո սկսել է հարվածել ապօրինի պահանջին ընդդիմացող վերոնշյալ անձանց: Անահիտ Բախշյանը մեկնել է ընտրատեղամաս, հանդիպել միջադեպի մասնակիցներին Փաստը հաստատվել է ՀԱԿ տեղական շտաբի ներկայացուցիչ Հարությունի կողմից
3. 8:15 8/2 Նախագահ Վարդան Վարդանյանը հրաժարվում է ընտրատեղամաս բերել չհրկիզվող պահարանը, որի մեջ են գտնվում քվեաթերթիկները եւ ընտրական փաստաթղթերը: Այն գտնվել է առանձին սենյակում` ընտրատեղամասից դուրս: ընտրատեղամաս: ՏԸՀ-ում ՙԺառանգություն՚ կուսակցության անդամի բազմաթիվ պահանջներից հետո չհրկիզվող պահարանը տեղափոխվել է ընտրատեղամաս: Սակայն կասկածներ կան, որ դա արվել չհրկիզվող պահարանում պահվող ընտրական փաստաթղթերի հետ ՙորոշ գործողություններ կատարելուց հետո՚:
4. 7:30 1/1, 1/2 ՏԸՀ նախագահները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը, ըստ որի քվեախցիկները պետք է դրվեն այնպես, որպեսզի ընտրողը դեմքով կանգնած լինի դեպի հանձնաժողովը (հոդ. 48, կետ 5): 1/2-ում ժամը 8:00-ի դրությամբ հաջողվել է վերականգնել կարգը, իսկ 1/1-ում` ոչ: Հանձնաժողովի անդամները ժամանակ առ ժամանակ վերահսկում են քվեարկությունը: 9:41-ի դրությամբ 1/1 հանձնաժողովի նախագահ Հրանուշ Խաչատրյանը դեռեւս հրաժարվում է վերացնել խախտումը: ՙԺառանգության՚ ԿԸՀ անդամը անձամբ է պահանջել կատարել օրենքի պահանջը: Դրանց չկատարվելուց հետո Զ.Թադեւոսյանը դիմել է ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Սամվել Գրիգորյանին, ում հաջողվել է վերացնել տալ խախտումը
5. 9:10 10/31 Չեխովի անվան դպրոցում քվեարկությունը ընթանում է քվեախցիկների` օրենքի խախտմամբ տեղադրվածության պայմաններում: Հանձնաժողովի անդամների կողմից փորձեր են արվում վերահսկել քվեարկությունը: ԸԸՀ ՙԺառանգության՚ անդամ Սամվել Ղուլյանը մեկնել է ՏԸՀ եւ ժամը 9:50-ի մոտակայքում վերացրել ԸՕ-ի խախտումը
6. 9:14 2/9 Հանձնաժողովի նախագահ Ցողիկ Հակոբյանի թույլտվությամբ ոստիկանության կապիտան Կարեն Հարությունյանը պահանջում է իրեն հայտնել ժամը 9:00-ի դրությամբ քվեարկածների թիվը եւ արժանանալով մերժման, անհարգալից տոնով է դիմում հանձնաժողովի անդամներին. խախտվել է ԸՕ-ի 2 հոդված. ոստիկանը չի կարող գտնվել ընտրական տեղամասում, տվյալները հաղորդվում են 3 ժամը մեկ, այն էլ` ԸԸՀ-ին: Միջադեպի մասին տեղյակ է պահվել ԿԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամին
7. 9:30 7/18 Անհայտ անձը ՏԸՀ-ում մոտեցել ՀԱԿ վստահված անձ Արման Բարխուդարյանին եւ զրույցից հետո վերջինս լքել է ընտրատեղամասը եւ այլեւս չի վերադարձել: Ա-2 թաղամասում գտնվող ՀԱԿ շտաբում փոխել են վստահված անձին: Ահազանգը փոխանցվել է ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Սյուզաննա Բարսեղյանին
8. 9:38 10/7 ՏԸՀ-ում ՀՀԿ անդամ Զարուհի Ղուկասյանը գրանցամատյանում թույլատրել է ստորագրելու 11 ընտրողի, որոնց անձնագրի համարները նշված չեն: ԿԸՀ ՙԺառանգության՚ անդամը զրուցել է ՏԸՀ-ում ՙԺառանգության՚ ներկայացուցիչի հետ, վերջինիս կողմից կազմվել է արձանագրություն
9. 9:48 4/27 ՏԸՀ նախագահը խոչընդոտում է ընդդիմության ներկայացուցիչներին եւ լարված մթնոլորտ է ստեղծել հանձնաժողովում Դիտորդները կազմել են արձանագրություն Փաստը հաստատել է դիտորդ Արուս Արիստակեսյանը
10. 10:10 9/4, 9/5 Ծխախոտագործների փողոցի վրա գտնվող ՏԸՀ-ներ արգելում են ահազանգի հիման (քվեախցիկների սխալ տեղադրություն եւ վերահսկելի քվեարկության անցկացում) վրա տեղամաս ժամանած լրագրողներին ներս մտնել ընտրատեղամաս եւ նկարահանել Միջադեպի մասին ահազանգել է ՏԸՀ-ում գրանցված ՙԸնդդեմ իրավական կամայականության՚ դիտորդական կազմակերպությունը` Փաստը հաստատել է դիտորդ Արթուր Սարդարյանը
11. 3/20 ՏԸՀ անդամ Զորիկ Կարախանյանը չունի որակավորման լիցենզիա եւ անգամ մեկ օր առաջ ԿԸՀ ՙԺառանգության՚ ներկայացուցչի կողմից այդ փաստի բացահայտումից հետո էլ շարունակում է հանդիսանալ ՏԸՀ անդամ եւ մասնակցում է քվեարկության կազմակերպմանը: Նախօրեին ԿԸՀ անդամ Զ.Թադեւոսյանը զանգահարել է ԸԸՀ նախագահ Վանուշ Զեյնալյանին եւ հայտնել, որ ԿԸՀ որակավորման վկայականներ ունեցողների բանկում հիշյալ անձի անձնագրային եւ լիցենզիայի տվյալները չեն համապատասխանում այն տվյալներին, որը ներկայացված է ԸԸՀ ցուցակներով:
12. 9/1 ՙԺամանակ Երեւան՚ թերթի լրագրող Մարինե Խառատյանից, ՙՀայք՚ թերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանից խլել են ձայնագրիչները եւ լուսանկարչական սարքերը: Երեք լրագրողներն էլ ենթարկվել են բռնության: ՉԻ լրագրող Գոհար Վեզիրյանը ենթարկվել է ծեծի ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահներից մեկի կողմից: Լրագրողները գնացել են ոստիկանության բաժանմունք, սակայն տեղում մարդ չկա հաղորդագրությունն ընդունելու համար:
13. 10:40 10/20 ՀՀԿ-ի վստահված անձ Դավիթ Սիմոնյանը անթաքույց մոտեցել է քվեարկող քաղաքացիներին եւ ուղղորդել: Ի պատասխան հնչած դիտողությունների սկսել է գոռգոռալ ՙՀայք՚ օրաթերթի լրագրող Մարինա Փարսադանյանի եւ մյուսների վրա Զգուշացվել է ՏԸՀ նախագահը, որպեսզի պաշտպանի կարգը, ինչն անմիջապես արել է: Մարինա Փարսադանյան, ՙՀայք՚ թերթի լրագրող, Կարինե Քալանթարյան, ՙԱզատություն՚ ռադիոկայան
14. 12:00 4/02 ՙՏիգրան ՍՊԸ՚-ի 100, 59 համարի երթուղային տաքսիներով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը խմբերով քվեարկության է բերում Կորեայի Ձոր եւ հարակից այլ բնակավայրերի ընտրողների ՙԺառանգություն՚ կուսակցության ՏԸՀ անդամը կազմում է արձանագրություն
15. 12:10 3/25 4 համարի երկու Գազել մեքենաներով խմբերով բերում են ընտրատեղամաս Հաղորդել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
16. 12:25 8/4, 8/5 Երկու ընտրատեղամասերում էլ ճնշումներ են գործադրվում ՀԱԿ վստահված անձանց վրա Հաղորդագրությունը տվել է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով եղել է ՏԸՀ-ներում
17. 12:35 Լարիսա Գիշյան անունով ներկայացած ՀՀԿ-ականը չի թաքցրել, որ Լուսավանի ուսանողներին 4-րդ համարի երթուղային մեքենաներով բերում են ընտրատեղամաս հաղորդել եւ փաստը ստուգել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
18. 12:40 ՙՀովհաննես՚ տաքսի ծառայության մեքենաները սխալմամբ կայանել են ՙԺառանգություն՚ կուսակցության գրասենյակի առջեւ: Վարորդները փորձել են պարզել, թե ո՞րտեղ են այն ընտրողները, որոնց պետք է տանեն ընտրատեղամաս: Հայտնաբերելով, որ ՙԺառանգություն՚ կուսակցությունում են, նրանք հեռացել են: Հաղորդել է ՙԺառանգություն՚ կուսակցության գրասենյակի աշխատակիցը
19. 13:00 3/5 121 եւ 39 համարի երթուղային միկրոավտոբուսներով ընտրողներին բերում են տեղամաս Հաղորդել եւ ստուգել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը
20. 12:45 7/18 ՏԸՀ-ում ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Մխիթար Նաջարյանը ծեծի է ենթարկվել հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Նաջարյանը հարկադրված լքել է ընտրատեղամասը: Հաղորդել է 7-րդ ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Սյուզաննա Բարսեղյանը Կազմվել է արձանագրություն եւ գրանցվում է
21. Երեւանի կենտրոնի նախկին 68 բնակիչներ, ում տները ՙօտարվել էին հանրային կարիքների դիմաց՚ հերթական անգամ զրկվել են քվեարկության իրավունքից Հաղորդել է ՙՍեփականության իրավունքի պաշտպանություն՚ հկ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը
22. 14:10 9/28 ՙԺառանգություն՚ կուսակցության ՏԸՀ անդամ Դանիել Իոհաննիսյանը արձանագրություն է կազմել տվյալ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունեցող ընտրողի քվեարկության վերաբերյալ, որից անհանգստացած ՏԸՀ ՕԵԿ-ական փոխնախագահ Նարե Ղազարյանը առաջարկել է իրեն վաճառել խախտման արձանագրությունը` գնի առաջարկը թողնելով Իոհաննիսյանին: Առաջարկը կտրուկ մերժվել է ՙԺառանգության՚ ներկայացուցիչի կողմից:
23. 14:20 1/32 133 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ՙՃաշարանի Հովո՚ անունով մեկը ՙՀակոբ Վարդանյան՚ ինչ-որ դիտորդական կազմակերպության կողմից` ՙկառավարում է՚ քվեարկությունը: ՀԱԿ վստահված անձինք հայտնաբերել են տվյալ ընտրական տեղամասում քվեարկելու իրավունք չունեցող անձանց, որոնք քվեարկում են: Մի շարք հասցեներում, օրինակ Բագրեւանդ 63 եւ այլն, հայտնաբերվել են այդ հասցեների վրա գրանցված, սակայն տվյալ հասցեում չբնակվող երիտասարդների անուն ազգանուններ: Խախտումները հայտնաբերել է ՀԱԿ վստահված անձ Սոնա Մուրադյանը, ում ՙՃաշարանի Հովոն՚ սպառնացել է
24. 14:20 1/28, 1/29 135 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողների մեծ կուտակումներ են արձանագրվել: ՏԸՀ նախագահը, ով դպրոցի տնօրենն է, ուսուցչական կազմի հետ միասին ՙվերահսկում են՚ այդ կուտակումները: ՀԱԿ վստահված անձինք պահանջել են ձեռնպահ մնալ եւ կարգ հաստատել, ինչին ի պատասխան ոստիկաններից մեկի ձայնակցությամբ հայտարարել են, թե ՙլավ ենք անում՚: Փաստը հայտնաբերվել է ՀԱԿ վստահված անձ Սոնա Մուրադյանի կողմից
25. 14:45 13/09 Ընտրատարածքը եր նրա կահավորանքը չի համապատասխանել ԸՕ պահանջներին, փոքր է, ինչը հանգեցնում է կուտակումների ու քվեարկության գործընթացի անվերահսկելիության: ԸԸՀ ՙԺառանգության՚ անդամի պահանջներից հետո որոշ խախտումներ վերացվել են, սակայն ընտրական գործընթացը բավարար ու թափանցիկ չի կարող գնահատվել Հաղորդել է թիվ 13 ԸԸՀ-ում ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ Վերոնիկա Մկրտչյան
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ՀՀԿ-11369
ԲՀԿ-5532
ՀԱԿ-4682
էլի փակեցին ա1 պլյուսը26. 14:50 12/10, 12/11 Երթուղային միկրոավտոբուսներով մարդկային մեծ խմբեր են բերվում ընտրատեղամաս, դրսում ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անձինք վերահսկում են ընտրողների հոսքը: Արձանագրվել են շրջիկ խմբեր, որոնք նույն միկրոավտոբուսով քվեարկում են տարբեր ընտրատեղամասերում: Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Ռոբերտ Կադարյանը, ով նաեւ հայտնել է, որ ընդդիմադիր վստահված անձերն ու դիտորդները կազմել են արձանագրություններ
27. 14:55 12/15 Ընտրատեղամաս ժամանած մի քանի ընտրողներ հայտնաբերել են, որ իրենց փոխարեն արդեն իսկ քվեարկված է: Փաստը հանգեցրել է ԲՀԿ-ականների ու ՀՀԿ-ականների միջեւ լարվածության աճին ՏԸՀ ընդդիմադիր անդամի եւ վստահված անձանց կողմից կազմվել է արձանագրություն: Փաստի մասին հաղորդել է թիվ 12 ԸԸՀ-ում ՙԺառանգության՚ անդամ Ռոբերտ Կադարյանը
28. 15:00 9/13, 9/14 Սարյան փողոցի բազմաթիվ շենքերի, այդ թփվում` 24 ա եւ բ, գրեթե բոլոր բնակիչները զանգեր են ստանում, որոնցով ինչ-որ մարդիկ պարզում են` արդյոք նրանք գնացել են քվեարկության, թե՞ ոչ: Բացասական պատասխանի դեպքում նրանց առաջարկվում է մեքենաներ թիվ 29 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս գնալու համար, ինչը բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում, որպեսզի ՙճիշտ ընտրություն կատարեն՚ Փաստի մասին հաղորդել է հիշյալ տարածքի բնակիչ Իրինա Այվազյանը
29. 15:30 9/11 Թիվ 42 միջնակարգ դպրոցում գտնվող ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը կազմել է ընտրակեղծիքի մասին արձանագրությունը, որը հանձնաժողովի ղեկավարությունը հրաժարվում է գրանցել գրանցամատյանում Փաստի մասին ահազանգել է ՙԺառանգություն՚ կուսակցության ՏԸՀ անդամը եւ հաստատվել է դիտորդ Արթուր Սարդարյանի կողմից
30. 16:40 8/19 Ընտրողներից մեկը ընտրատեղամասի համապատասխան սեղանի վրայից վերցրել է տրցակով քվեաթերթիկներ եւ ծրարներ ու փորձել է փախուստի դիմել: Աղմկել է դիտորդը, իսկ մեկ այլ ընտրող փակել ընտրակեղծարարի ճանապարհը: Հանձնաժողովի անդամներին հաջողվել է ետ բերել գողացված քվեաթերթիկներն ու ծրարները: Կազմվել է արձանագրություն, դեպքի վայր է մեկնել ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ հաղորդել փաստի մասինԼ 8-րդ ընտրատարածքում իրավիճակը մնում է լարված:
31. 16:50 9/28 Լենինգրադյան 24. բն. 4 հասցեի բնակիչ եւ ընտրող Հենրիկ Գասպարյանը (անձնագիր` AA 0680847) հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի նախագահ Աննա Կարապետյանը սկսել է բղավել փաստը հայտնաբերած ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Դանիել Իոհաննիսյանի վրա: Դեպքի վայր ժամանած ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հորդորել է նրան չգոռալ, ինչին Կարապետյանը պատասխանել է`ՙինչ ուզեմ` կանեմ՚ Ահազանգել է ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Դանիել Իոհաննիսյանը, ՏԸՀ է ժամանել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Արման Ղարիբյան
32. 17:00 9/28 16:50-ին նշված տեղամասում տեղի ունեցած ընտրակեղծիքի մասին կազմված արձանագրությունը ՏԸՀ նախագահ Աննա Կարապետյանի կողմից չի գրանցվել գրանցամատյանում` անգամ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հորդորներից հետո: Հանձնաժողովի նախագահը հրահանգել է քարտուղարին կատարել այդ գրառումը: հայտնել է ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ վստահված անձ Արմեն Հայրապետյան, ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Արման Ղարիբյան Կազմվել է արձանագրություն արջնագրությունը գրանցամատյանում չգրանցելու մասին
33. 16:55
17:15 9/20 Գրողների միության շենքում տեղակայված ընտատեղամասում ՀՀԿ-ն ներկայացնող դիտորդը` Զեփյուռ Խաչատրյանը պահանջել է հանձնաժողովի նախագահից` Վրեժ Հովսեփյանից իրեն հայտնել ընտրության եկած եւ չեկած բոլոր ընտրողների հերթական համարները: Դրանից հետո նա հանձնարարել է այդ աշխատանքը կատարել հանձնաժողովի երկու անդամների այ`դ թվում` Հենրիկ Մարտիրոսյանին, իսկ հանձնաժողովի նախագահը չի բավարարել ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամի` այդ ամենը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջները: Պատգամավորի եւ լրագրողի ներկայությամբ Հենրիկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ինքը ՙկարող է անել ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով՚` մոռանալով, որ ոչ թե քաղաքացի է, այլ պետական գործառույթներ իրականացնող անձ: Փաստի մասին հաղորդել է ՏԸՀ ՙԺառանգության՚ անդամ Սրբուհի Ղազարյանը: 17:15-ին ՏԸՀ են այցելել ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւ ՙՀրապարակ՚ թերթի լրագրող Լուսինե Պետրոսյանը: Այլ դիտորդներ նույնպես հաստատել են փաստը:
34. 5/28 Ընտրատեղամասի առջեւ կայանած են ՙտասնյակ սեւ գույնի մեքենաներ եւ խմբված են բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որոնք ուղղորդում են ընտրողներին՚ Ահազանգել է ընտրատեղամասի ընտրող Մերի Հակոբյանը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ