Տիգրան Կարապետյանը դժգոհ է
11:09 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետի թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 34-րդ ընտրողն էր 4/32 ընտրատեղամասում:

Այն տեղակայված է Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում:

Թեկնածուն ընտրատեղամաս էր եկել իր 2 երեխաների հետ:

Բնականաբար, ինքն իրեն ընտրելուց հետո թեկնածուն ահազանգեց խախտումների մասին: «Հիմա թիվ 39-ը դպրոցում 10 հոգի կանգնած նայում են, թե ինչպես են գցում քվեաթերթիկը»,-ասաց նա:

Տիգրան Կարապետյանը շատ զայրացած էր:

«Ոնց կարող են իրենց թույլ տալ այդպիսի անօրինություններ: Մարդիկ ասում են, մենք ամեն ինչ օրենքով, գործով ցույց կտանք, կապացուցենք, փո՞ղն է գործը, ինչքա՞ն կարող են փող բաժանել եւ նվաստացնել ժողովրդին: Եթե իրենք մտածում են ժողովրդի, հայրենիքի մասին, չի կարելի ժողովրդին գնել»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահը:
Ա1+

Իրա աչքով խախտում ա տեսել, տեսնենք ինչ ա անելու վերջում: