User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 54 96-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 796 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #796
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    «Քաղբանտարկյալների ազատումը շաբաթների հարց է»



    Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքում' Զորավար Անդրանիկի հրապարակում:

    ՀԱԿ-ին բնակիչներն ընդունեցին աղուհացով, անգամ ոչխար մորթեցին ընդդիմության առաջնորդների ոտքի տակ: Մինչ հանրահավաքը Տեր-Պետրոսյանը այցելեց այդ համայնքի բնակիչներ, քաղբանտարկյալներ' Սմբատ Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի հարազատներին:

    Այս համայնքի բնակիչ էր նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանը:

    «Ես այս պահին իմ որդու շիրիմի մոտ պետք է լինեի, սակայն ես իմ մեջ ուժ եմ գտել Ձեր կողքին լինելու համար, քանի որ այս գործը շատ կարեւոր է եւ արդար: Իմ որդին դատարկ ձեռքերով դուրս էր եկել բանակի առաջ եւ խնդրում էր, որ չկրակեն ժողովրդի վրա: Նրա վրա կրակեցին 9-10 մետր հեռավորությունից: Ես եկել եմ այստեղ' Ձեզ բոլորիդ խնդրելու, որ դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»,- հավաքվածներին դողացող ձայնով դիմեց Գոռի հայրը' Սարգիս Քլոյանը:

    Հանդիպմանը ելույթ ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը.«Ո՞նց կարելի է ազգի վրա կրակել, դա արդարացում չունի աշխարհի ոչ մի տեղում: Ով կեղծիք ունի, նա ազգի դավաճան է: Ես այս երկրում ոչինչ չունեմ' 4 եղբոր գերեզման: Եկեք վերջ տանք կեղծիքներին, թույլ տանք գոնե մի անգամ արդար ընտրություն լինի' հանուն մեր երեխանների»:

    Ընդդիմության առաջնորդները խոստացան տեր կանգնել իրենց ձայներին: ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ներկաներին վստահեցրեց, որ մայիսի 31-ի հաղթանակը առաջին հերթին կախված է քաղաքացիների մասնակցությունից: Անդրադառնալով ներկաներին հուզող ամենակարեւոր հարցին' քաղբանտարկյալների ազատ արձակմանը Տեր-Պետրոսյանը ասաց. «Նրանց ազատագրումը արդեն շաբաթների հարց է; Եթե ժողովուրդը իրեն ճիշտ պահի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք ազատված կլինեն' անկախ ընտրությունների ելքից»:

    Տեր-Պետրոսյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանին.

    «Նախորդ նստաշրջանում խոստացան Քր. Օր փոխելով' քաղբանտարկյալներին ազատ արձակել, չարձակեցին: Ես վստահ եմ, որ հաջորդ նստաշրջանում այս իշխանությունների նկատմամբ խստագույն որոշում է կայացվելու: Այս իշխանությունները գցող իշխանություններ են: Նրանք նույնիսկ իրենց գողական օրենքները չեն հարգում»: Դիմելով իշխանություններին' Տեր-Պետրոսյանն ասաց. «Գոնե մի անգամ տղամարդ եղեք:Էս անգամ մի խանգարեք, միեւնույն է' պատժվելու եք: Այնպես մի արեք, որ արժանաք այս ժողովրդի հավերժական նզովքին»:

    Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում իր թիկնապահների ուղեկցությամբ հայտնվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո պատգամավորը իր թիկնապահների հետ հեռացավ: Իսկ ՀԱԿ-ն իր նախընտրական հանդիպումն ավարտեց բազմամարդ երթով:
    www.a1plus.am

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (25.05.2009), Nareco (26.05.2009)

  3. #797
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մալաթիա-Սեբատիայում չի որ Ժառանգության վստահված անձին առան ու բոլոր տեղերն իրենցով են արել? Հեսա կպարզվի, որ Երևանի կեսը Բանգլադեշումա գրանցված:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #798
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Աչքիս կամաց կամաց իդեան հղկվում ա – փաստորեն կարելի է առաջարկել ընտակաշառքը բջջային հեռախոսի տեսքով տալ։

    Հեռախոսը պիտի կամերայով լինի, որ ընտրախցիկում խաչը դնելուց հետո նկարում էս ու նկարը ուղարկում ես ММSով հատուկ համարի ու ստանում ես բջջայինի լիցքավորում, որոշակի գումար կամ նվեր, օրինակ Տելեվիզոր եթե կարապետիչի համար ես խաչ դրել ու նրա հատուկ համարին SMS ուղարկել։

    Ըստեղ արդեն մնում է բջջայինի հատուկ համարները ամեն մի կուսակցություն ասի ինչքանա լիցքավորելու մարդիկ էլ կորոշեն, որը լավ գին է տալիս դրա դիմաց խաչ դնեն ու համապատասխան համարի ուղարկեն։

    Որոշ մարդիկ կարող բավարարվեն նույնիսկ հեռախոսն, որպես կաշառք ստանալով ու ասենք նկարած քվեաթերթիկը հատուկ համարի ուղարկելուց հետո բջջային հեռախոսդ ռազբլակիրովկայի կոդը ստանում է ու կարաս օգտագործես...

    ՏԵԽՆԱԼՈԳԻԱ....
    Վերջին խմբագրող՝ voter: 26.05.2009, 00:35:

  5. #799
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս կամաց կամաց իդեան հղկվում ա – փաստորեն կարելի է առաջարկել ընտակաշառքը բջջային հեռախոսի տեսքով տալ։
    ես ավելի պարզ բան առաջարկել եմ:
    էսպես չի մնա

  6. #800
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Էլմո, հենց քո գրածն նկատի ունեի, որ իդեան կամաց կամաց հղկվում է։

    Գինը որոշակիացվում, ես ուղղակի փորձեցի զարգացնել միտքդ, գին էլ բարձրացնել, որ մարդկանց բացի փողից Ֆոտոհեռախոսներ բաժանեն քվեաթերթիկը նկարելու անհրաժեշտության պատրվակով....;o)

    Մի հատ անհարմարություն կա, ընտրություններից հետո թարմ ֆոտոհեռախոս ունեցողները կամաչեն բաց դրանցից օգտվել – կզզռա որտեղից ա ;o)

  7. #801
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    «Ընտրեք ոչ թե գայլերին, այլ չոբանի շներին»
    14:57 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Ինչո՞ւ եմ ուզում դառնալ Երեւանի քաղաքապետ, որովհետեւ ուրիշ քաղաքի քաղաքապետ այսօր չեմ ուզում լինել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա գտնում է, որ այդ իրավունքն ունի. «Ծնվել եմ Երեւանում, երեւանաբնակ եմ, եւ շատ եմ սիրում Երեւանը»:

    Կարապետյանի կարծիքով` «քաղաքապետը պետք է լինի ազնիվ, կամեցող, մաքուր ձեռքերով, ժողովրդի հետ պետք է վարի ժողովրդական քաղաքականություն, ոչ թե ժողովրդավարական, ինչն ընդհանրապես գոյություն չունի»:

    Տիգրան Կարապետյանը կիսում է ընդդիմության տեսակետները եւ բոլոր ուժերից առավել համակրում է ընդդիմությանը, «քանի որ բարոյական առումով ընդդիմությունն ավելի բարոյական է»:

    Նա իր նկատմամբ սեւ քարոզչության տարրեր նկատում է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության կողմից: Ասենք ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը դիմել է ԿԸՀ` հայտնելով, որ Տիգրան Կարապետյանը օրենքի խախտումով 3 ժամ եղել է եթերում: Այնինչ, Կարապետյանը պնդում է, որ ինքը անընդմեջ 3 ժամ եթերում լինել չէր կարող, քանի որ հաղորդումը 1.5 ժամ է:

    Իսկ որպես իշխանական հակաքարոզչության օրինակ, Տիգրան Կարապետյանը նկատում է այն, որ իրեն 2 անգամ իշխանամետ հեռուստաընկերությունները հրավիրել են եւ հարցրել` «2007 թվականին քանի՞ հոգու եք հեռուստացույց բաժանել»:

    Տիգրան Կարապետյանը սեփական անձի արժանիք է համարում իր ազնվությունը. «Ես պատրաստ եմ սեփական միջոցներով կիսվել ժողովրդի հետ, այսօր պետական պաշտոնյաներ կան, որ պետական միջոցներով չեն կիսվում, ես սեփականն եմ կիսում, պատկերացրեք, որ ես լծակներ ունենամ. ամբողջովին կնվիրվեմ ժողովրդին: Դա մեծ առավելություն է»,- նշեց նա:

    Ժողովրդական կուսակցության նախագահը գտնում է, որ առաջնահերթ պետք է մտածել ժողովրդի կեցության մասին. «Երեւանցին պետք է սիրի քաղաքապետին, ոչ թե վախենա, զգուշանա»:
    Իսկ «Ա1+»-ի հարցին, թե կարծիք կա, որ Կարապետյանն ընդդիմությունից ձայներ է խլում, պատասխանեց. «Զոռով չեմ տանում. երբ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում էր վճռական քայլերի, նախագահական ընտրությունների ժամանակ ես հավաքեցի ավելի քիչ, քան միշտ հավաքում էի, այսինքն, իմ ձայները գնացին Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այսօր երբ նա գնում է քաղաքապետի պաշտոնի` իմ ձայները կարող են ինձ վերադառնալ, որովհետեւ նրանք ովքեր վճռական քայլեր էին ակնկալում, այսօր դեռ չեն տեսնում, դեռ...»:

    Տիգրան Կարապետյանը որեւէ դրական բան չի սպասում այսօրվա քաղաքական ձեւաչափի պայմաններում. «Բայց մենք պայքարելու ենք, եւ թույլ չենք տալու մեր ձայները գողանալով` հասնեն արդյունքի»: ԺԿ-ն ոչ միայն ակնկալում է, այլ վստահ է, որ իրենք 10 տոկոսն արդեն հաղթահարել են. «Իմանալով` ինչպիսի գայլերի հետ ենք քայլում, որոնք կարող են հոշոտել ոչ միայն մեր ձայները, այլեւ մեզ, մենք շատ զգուշավոր ենք ասում թվերը»:

    Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ միջեւ արձանագրվող բախումներին, ապա դրանք բնական է համարում Տիգրան Կարապետիչը. «Նրանք այն դաշտում են, որ իրարից են ձայներ խլելու, որովհետեւ այդ ձայները հոգեւոր չեն, այլ շահադիտական, այդ անձնավորությունը, որը գումար է վերցնում, այսօր կարող է սրանից վերցնել, վաղը նրանից, այսօր այս կուսակցությունից դուրս գալ, մտնել մյուս կուսակցություն. դա այն դաշտն է, որտեղ չկա հոգեւոր կանոնավոր որեւէ բան, եւ իրենք նախապես իմանալով, թե որ դաշտն է իրենցը, տեսնելով, որ որեւէ մեկը մտնում է այդ դաշտ, վտանգ են տեսնում»:

    Իսկ մեր զրույցի ավարտին Տիգրան Կարապետյանին խնդրեցինք խորհուրդ տալ երեւանցիներին, որոնք մայիսի 31-ին գնալու են ընտրության եւ վճռելու են Երեւանի ապագան. «Գայլերին ձայն մի տվեք, հավատարիմ շներին տվեք, ինձ նկատի ունեմ, հավատարիմ, չոբանի շներին, որ ձեզ համար կկռվեն, գլուխը կտան գետնով, ոչ թե գայլերին, հետո էլ ասեն տարան, բա~ կտանեն, ամեն ի~նչն էլ կտանեն»:
    http://a1plus.am/am/politics/2009/05...ran-karapetyan
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  8. #802
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Էրեբունիում ՀԱԿ-ի հանդիպումը ընտրողների հետ էսօր որտե՞ղ ա ու քանիսի՞ն:

  9. #803
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեբունիում ՀԱԿ-ի հանդիպումը ընտրողների հետ էսօր որտե՞ղ ա ու քանիսի՞ն:
    18:30-ին, Ազատամարտիկների պուրակում, Շուկայի հետևն ա ընկնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (26.05.2009)

  11. #804
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ: ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ


    Արդյոք Հայաստանի սոցիալական սրացումը կարող է ազդեցություն ունենալ քաղաքապետի ընտրությունից հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վրա: Մայիսի 26-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողներն այդ հարցն են ուղղել նախկին վարչապետ, Հայ Ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանին: Նա ասել է, թե իսկապես հարց է այն, թե ինչ է լինելու հունիսի 1-ին: “Որովհետեւ մենք գիտենք, թե ինչ է լինելու մայիսի 31-ին”, հայտարարել է Հրանտ Բագրատյանը: Նա համաձայնել է լրագրողների այն դիտարկմանը, թե առաջանում են բյուջետային աշխատավարձի վճարումների դժվարություններ, եւ ընտրությունից հետո վճարումները կարող են հետաձգվել:

    “Գիտեք, ես չեմ կարող ասել, թե ինչքանով է դա ճիշտ, բայց մեզ մոտ, Հայոց Ազգային կոնգրես գալիս են մարդիկ, որոնք ասում են, որ ստորագրել են, որ աշխատավարձ են ստացել, բայց իրականում չեն ստացել: Դուք գիտեք, որ հիմա բոլոր աղբյուրները կտրում են, նույնիսկ տվյալները ֆոնդային բորսայում, եւ այլն, ինչքան է իրականացվել, բոլոր աղբյուրները կտրում են”, ասում է Հրանտ Բագրատյանը, նշելով, թե իրավիճակի մասին ինֆորմացիայի առումով Հայաստանում ամեն ինչ շատ ավելի փակ է, քան 30-ականներին: Իսկ սոցիալական վիճակը, ըստ Հրանտ Բագրատյանի, բավական լարված է, եւ ճգնաժամն էլ ավելի կխորանա: Հրանտ Բագրատյանն ասում է, որ կան բյուջետային խնդիրներ, խնդիրներ են առաջանում բանկային համակարգում:

    “Իրանք հավաքվել են, իրենց հեռուստատեսությամբ, իրենց մինիստրներով, իրենց պատգամավորներով, փակում, են, փորձում են ամեն կերպ փակել, ներկայացնել, որ սա է կյանքը, սա է Հայաստանը”, ասում է Հրանտ Բագրատյանը: Նա ասում է, որ այժմ էլ դոլարի փոխարժեքը լողացող չէ եւ ԿԲ-ն կրկին շարունակում է ինտերվենցիաներ դոլարային, բայց ավելի փոքր ծավալով: Հրանտ Բագրատյանը նշում է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանն օրինակ ասում է, որ ռուսական կես միլիարդ վարկի 30 միլիոնը տալու են փոքր ու միջին բիզնեսին: “Իսկ ինչու ոչինչ չի ասվում մնացյալ 470 միլիոնի մասին”, հարցնում է Բագրատյանը: Նա նաեւ ասում է, որ կառավարությունը պետք է անցնի պրոգրեսիվ հարկման համակարգի:

    “Ինտելեկտ չկա, պրոֆեսիոնալ մոտեցումներ չկան: Հայաստանում ընդհանրապես կան մի հինգ, տաս տնտեսագետ, առաջնակարգ, որոնք այսօր չկան այս պրոցեսներում: Ես տեսնում եմ, իրենց մեջ էլ առաջ է գնում ոչ լավագույնը, ոչ նա, որն այդ պրոցեսը կարող է տանել”, ասում է Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, լուծումները կարող են լինել քաղաքական, պետք է իշխանափոխություն:

    lragir.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #805
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Էսօր հանրապետականները ինչ որ պուրակի բացում էին անում, աշխատանքային ժամի, ու դրան մասնակցում էր գործող քաղաքապետը. սա նշանակում ա, որ գործող քաղաքապետը, նույն ինքը քաղաքապետի թեկնածուն քարոզարշավ է անում աշխատանքային ժամերի՝ օգտագրծելով իր պաշտոնական հնարավորությունները: Հնչել են հանրապետականների ընտրական լոզունգները: Բժշկականից էլ ուսանողներին խալաթներով բերել էին ըտեղ, որտև իրանց համար տոն ա՝ մեկուկես տարի հետո լրանում ա իրանց ինստիտուտի 90-ամյակը: Ուղղակի ուսանողներն ինքնաբուխ կերպով որոշել են մեկուկես տարի շուտ գալ ու նշել իրենց ինստիտուտի տարեդարձը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2009), Mephistopheles (26.05.2009), Ձայնալար (27.05.2009)

  14. #806
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՀԱԿ նախընտրական հանդիպումը Էրեբունիում:





    Այսօր ՀԱԿ-ի հանդիպումը Էրեբունի համայնքում էր:

    Մինչ ՀԱԿ-ի առաջնորդների ժամանումը, Էրեբունի համայնքի շուկայի հարակից տարածքն արդեն բազմամարդ էր:

    «Երջանիկ մանկություն, որի մասին ես միշտ հաճույքով եմ հիշում: Իմ հայրական տունն այստեղ է»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

    Ի դեպ, Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու եւ հատուկ այս հանդիպմանը ներկա լինելու համար Մոսկվայից ժամանել էր օպերային երգչուհի Արաքս Դավթյանը:

    «Մենք ձեզ խոստանում ենք, որ մայիսի 31-ին վավերացնելու ենք մեր հաղթանակը»,- ընդդիմության անունից հավաքվածներին խոստացավ Արարատ Զուրաբյանը:

    Իսկ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իշխանություններն այլեւս չեն համարձակվի կրկնել մարտի 1-ը, քանի որ նրանք հասկացել են, որ չեն կարող խուսափել իրենց կատարած հանցագործության պատասխանատվությունից:

    «Հանրապետութուն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գործող իշխանությունների ամենամեծ հանցանքը համարեց ժողովրդին երազելու իրավունքից զրկելը.«Ամենամեծ հանցանքը մարդու կամքը, երազանքը գողանալն է»:

    Շարունակելով նրա խոսքը` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը զավեշտ համարեց այն փաստը, որ իշխանությունները հանցագործություն, խախտում, կեղծիք են համարում այն ամենը, որի հեղինակներն ու պատասխանատվություն կրողը իրենք են:

    Քաղբանտարկյալների ողջույնները էրեբունցիներին փոխանցեց Արամ Մանուկյանը` բոլորին խնդրելով մի մարդու նման մասնակցել մայիսի 31-ի ընտրություններին. «Ով ալարի, նա դավաճան է: Մասնակցությունը կեղծիքները նվազեցնելու լավագույն միջոցն է»:

    Էրեբունցիներին դիմեց նաեւ այս տարածքի ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` հիշեցնելով, որ 1988թ. շարժումն էլ է սկսել այս համայնքից:

    Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանը` նշելով, որ իրեն եւ իր շուրջը համախմբվածներից որեւէ մեկին իշխանություն անհրաժեշտ չէ, իրենք ընդամենը ցանկանում են երեւանցուն դարձնել Երեւանի տերը: Նրա կարծիքով` ամենաառաջնային խնդիրը ստրկությունից ազատվելն է: «Եթե ոչինչ չլիներ, միայն մարտի 1-ի սպանդն ու հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը փաստում է, որ Սերժ Սարգսյանը այդ ընտրությունները գողացել է, իշխանությունը զավթել է: Կարևոր չէ, թե դուք ում եք ընտրում, կարեւորն այն է, որ դուք ընտրեք ձեր նախագահին, ձեր ղեկավարին: Ինձ կտրեք, լավ կաշխատեմ` լավ, չեմ աշխատի`ինձ էլ պիտի վռնդեք: Ժողովուրդը պետք է վռնդելու հնարավորություն ունենա:Այս իշխանությունները գազան են, բայց ամենակարող չեն: Երբ ժողովուրդը համախմբված է իր առաջնորդի շուրջ, այդ ժողովրդին վախեցնել հնարավոր չէ»:

    Վերջում տեղի ունեցավ բազմամարդ երթ: Ավելացել էին ոչ միայն թմբուկների այլեւ դրոշների քանակը:
    www.a1plus.am
    Վերջին խմբագրող՝ Norton: 26.05.2009, 23:30:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.05.2009), Chuk (27.05.2009), Kuk (26.05.2009), Mephistopheles (27.05.2009), murmushka (26.05.2009), Nadine (27.05.2009), Nareco (27.05.2009), Ձայնալար (27.05.2009)

  16. #807
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՕԵԿ–ը «նախընտրական» ժամացույցներ է բաժանում

    Այսօր Աջափնյակ համայնքի «Օրինաց երկիր» կուսակցության շտաբների անդամները պատի ժամացույցներ են բաժանել բնակիչներին՝ որակելով դա որպես նվեր իրենց կուսակցության կողմից։

    Բացի այդ, շտաբներից մեկից հավաստիացրեցին, որ ժամացույցներն իրենք տալիս են միայն իրենց կուսակցության անդամներին, սակայն դրանք հնարավոր էր տեսնել այն բնակիչների ձեռքին, որոնք ՕԵԿ–ի անդամներ չեն հանդիսանում։

    Այսպիսով, յուրաքանչյուրը կարող է ինքն իր համար հետևություններ անել, թե ինչ է նշանակում ՕԵԿ–ի «ժամացուցաբաժանը»։
    www.tert.am

  17. #808
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ընդհատակում գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ իր «երեխաների ապագան վստահում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ այն թիմին, որի անդամ է նաեւ ինքը»:

    Նա էլեկտրոնային նամակով երեւանցիներին կոչ է արել մայիսի 31-ին ձայնը տալ Հայ ազգային կոնգրեսին:

    «Գալիք ընտրություններում Հայ ազգային կոնգրեսին ձայն տալը այդ տոկունության եւ վճռականության եւս մի դրսեւորում է լինելու»,-նշել է Խաչատուր Սուքիասյանը: Չնայած պատգամավորը, որը ընդհատակում է մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո, նկատել է.
    «Անցած ավելի քան մեկ տարին ցույց տվեց, որ այս կամ այն թեկնածուին, այս կամ այն քաղաքական ուժին քվե տալու կոչով դիմելը մեծ հաշվով արդեն անիմաստ է: Հայաստանի քաղաքացին ընդհանրապես, եւ երեւանցին մասնավորապես, արդեն կատարել է իր ընտրությունը. նա ընտրել է ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքակրթությունը: Քաղաքացին արդեն ցույց է տվել, որ տոկուն է եւ վճռական »:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.05.2009), Nadine (27.05.2009), Nareco (27.05.2009), Norton (27.05.2009)

  19. #809
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՀԱԿ նախընտրական հանդիպումը Նոր-Նորքում



    ՀԱԿ-ի անդամներն ու համակիրները պատրաստվում են խմբերով ընտրությունների ընթացքին հետեւել:

    Այս մասին Նոր-Նորքում հանդիպման ընթացքում հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: ՀԱԿ-ի անդամներից Արամ Մանուկյանը Գայի արձանի մոտ հավաքված բազմությանը վստահեցրեց, որ այսօր մեր ժողովուրդը ընդամենը մեկ քայլ պետք է կատարի Երեւանի տերը լինելու համար` մայիսի 31-ին հասնի ընտրական տեղամաս եւ «ոչ» ասի այս իշխանություններին:

    Թեեւ հանդիպման ընթացքում հորդարատ անձրեւ սկսվեց, սակայն հավաքվածներից որեւէ մեկը չհեռացավ եւ մինչեւ վերջ լսեցին ՀԱԿ-ի առաջնորդներին:

    «Ընտրելով ՀԱԿ-ին` դուք «ոչ» եք ասում կեղծիքին եւ բռնություններին: Միասին մենք հաղթելու ենք թե Երեւանում, թե ամբողջ երկրում»,- ներկաներին դիմեց Ստեփան Դեմիրճյանը:

    Անձրեւի պատճառով փերձեց հնարավորինս կարճ խոսել նաեւ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Դուք տեղյակ չէք, որ տարել եք արդեն 2 նշանակալից հաղթանակ: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա 1998թ-ի եւ ներկայիս իշխանությունների միջեւ` նույն ավազակապետությունն է, նույն թալանչիները, նույն բարբարոսները»:

    Ներկայիս իշխանությունների գլխավոր խնդիրը Տեր-Պետրոսյանը համարեց իրենց այլընտրանք չունենալը` իրական ընդդիմություն չունենալը. «2007թ. ից հետո Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին թվում էր, որ այդ խնդիրը լուծված է, սակայն 2008թ. ծնվեց մի նոր ընդդիմություն` ՀԱԿ-ը: Նրանք հասան իրենց ցանկացածի ուղիղ հակառակին: Սա առաջին հաղթանակն էր»:

    Գործող իշխանությունների երկրորդ նպատակը` Տեր-Պետրոսյանը համարեց ժողովրդին ստրկացնելու նրանց ցանկությունը, որը, կարծում է, նույնպես չի հաջողվել: «Ձեզ մնում է Ձեր 2 հաղթանակները ձեւակերպել մայիսի 31-ին: Այսինքն, ժողովրդի լեզվով ասած` էշը կերել եք, պոչին չի կարելի խռովել»:

    ՀԱԿ-ի այսօրվա վերջին հանդիպումն ավարտվեց երթով` Նոր-Նորքի 2-րդ զանգվածից մինչեւ Նոր-Նորքի 6-րդ զանգված` Սուրբ Սարգիս եկեղեցի:

    Եկեղեցու բակում ՀԱԿ-ի առաջնորդները հրաժեշտ տվեցին իրենց համակիրներին:
    www.a1plus.am

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.05.2009), Kuk (28.05.2009), murmushka (27.05.2009), Rammer (27.05.2009), Աբելյան (27.05.2009), Հայկօ (27.05.2009), Տրիբուն (28.05.2009)

  21. #810
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հարգելի Ֆորումցիներ, Դդուք կարող եք ձեր հարցերն ուղղել Գագիկ Բեգլարյանին [email protected] հասցեով
    Վերջին խմբագրող՝ Elmo: 28.05.2009, 10:29:

Էջ 54 96-ից ԱռաջինԱռաջին ... 44450515253545556575864 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •