ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Ահա թե ոնցա բարգավաճը մասիվում ապահովում միտինգավորների կազմը:
Նենց կուզեի, որ քաղաքապետի ընտրույթունները տարին գոնե 2 անգամ անցկացնեին: Մեր շենքերը վերանորոգում են, բակերում լուսամփոփներ են դնում, ասֆալտում են փողոցները... хорошего должно быть много, կարելի ա փոխել սահմանադրությունը...![]()
Լեո (15.05.2009)
Իսկ նաև կարելիա նորմալ իշխանություններ ընտրել, ովքեր անհրաժեշտության դեպքում այդ միջոցառումները կկազմակերպեն՝ որակով: Իսկ եթե նկատել ես, լուսամփոփները աշխատում են մինչև 12 կողմերը, իսկ իրանց արած ասֆալտը պոկվումա դաժե մեքենայի պագրիշկից, երբ որ կանգնած տեղը ռույլը թեքում էս: Նենց որ հայաթները չեն վերանորոգել, այլ մի ամսով հայաթները «սևացրել» են:
դրա վրա մի հատ անեկդոտ պատմեմ… մարդ ու կին նստած գեղասահք են նայում, կանանց… մարդը նայում-նայում է ու հետո կնոջն է նայում ու ասում "կնիկ, էսօր մեխատ պագազատելնի ցույց չտանք գիշերը…… հ;ը՞…" կնիկն էլ, թե "հողերը գլուխդ… աբիզադելնին շատ կռնաս էնե որ պագազատելնին էնենս"
միթոմ 5 տարին մեկ շատ ենք կարում, ուզում ես տարին 2 անգամ անե՞նք
ողբերգությունների շարքից![]()
էսպես չի մնա
Տատին տեքստը լավ չէր անգիր արել, խառնել էր` կեսը դաշնակների տեքստից էր ասում, կեսը`ՀՀԿ-ի, կեսը`ԲՀԿ-ի...ունիվերսալ տատի էր:
Կեսին զոռով, ավտոբուսներով բերել են, կեսը իրանք են, իսկ մնացած 70 տոկոսը թշվառ զանգվածն ա, որ եկել ա փող ուզելու: Ու ամեն մեկը իրա «հնարամիտ» տարբերակն ա մտածել ուզվորության: Մեկը հուշանվեր ա տալիս, մյուսը գրկում, պաչում ա, մի ուրիշը լացելով մոտն ա գալիս ու ձեռքերն ա գրկում: Ամենաթշվառներն ու ամենաքիչ հնարամիտները(մեկը էդ տատին) ըսկի բան էլ չեն հորինել: Եկել ու միանգամից փող են ուզում, չմոռանալով շեշտել, որ իր թոռը 5 -րդ մասիվի շտաբում էր աշխատում(մարդ ես, մեկ էլ տեսար ազդեց):
էսպես չի մնա
ministr (17.05.2009)
Մեռնեմ թե հասկանում եմ, թե որտեղի՞ց ա մեյլս հայտնվել ԲՀԿ-ի մոտ։ Սպամ ա էկել։
8 ՊԱՏՃԱՌ.::.
8 ՊԱՏՃԱՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՁԵՐ ՁԱՅՆԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Սիրելի հայրենակիցներ, 2009թ-ի մայիսի 31-ին Երևանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:
Առաջին անգամ երևանցիները ուղղակի կերպով ընտրելու են նոր քաղաքային իշխանություն:
Առաջին անգամ «Բարգավաճ Հայաստանը» քվեաթերթիկում առաջինն է:
☑1 ԸՆՏՐԵՔ ԱՌԱՋԻՆԻՆ
Ծանոթացեք մեր ծրագրին, վստահեք մեր թիմին, հավատացեք մեր խոսքին ու գործին, Ձեր ձայնը տվեք գործով ապացուցած թեկնածուին:
Մասնակցեք ընտրություններին, քանի որ Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք պետք է`
1. ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՔՎԵԻՆ
2. ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԲԱԿԻՆ
3. ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ԱՊԱԳԱՅԻՆ
4. ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ
5. ԸՆՏՐԵՔ ԱՐԺԱՆԱՎՈՐԻՆ
6. ԸՆՏՐԵՔ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԻՆ
7. ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԽՂՃՈՎ
8. ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՍՐՏՈՎ
ՁԵՐ ՁԱՅՆԸ ՏԱԼՈՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ԴՈՒՔ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՔ`
1. բարեկարգ քաղաք, մնայուն գործեր
2. բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր
3. առողջ մանուկներ, երիտասարդներ
4. արվեստի մարդիկ, գիտնականներ
5. ապահով ծերեր, թոշակառուներ
6. երաշխավորված աշխատատեղեր
7. կայուն զարգացում, բարեկեցություն
8. ԲԱՐԳԱՎԱՃ ԵՐԵՎԱՆ, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ:
Այցելեք նաև մեր էլեկտրոնային էջը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ