User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 48 96-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 706 համարից մինչև 720 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #706
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա արդեն ողբերգություններ շարքից ա; Վերջի խոսակցությունը լրիվ բացում ա: Ասում ա «որ նախահագականի պես չպարտվեք, խայտառակ ըլնենք»
    Անձնական շահ, անձնական աշխատատեղ ունենալ Երևան քաղաքում սրանից հետ չի լինելու։ Լինելու են այդ աշխատակազմում այն մարդիկ, ովքեր կաշխատեն կսիրեն Երևանը ու յուրաքանչյուր բնակիչ կլինի իրենց ղեկավարը։ Ու ձեզ նույնպես խնդրում եմ։ Կան առաջարկներ, նամակ գրեք, նամակ՝ վրան առաջարկություն։ Հանձանարարվել է աշխատակազմին այն նամակները, որոնց վրա ուղիղ գրվում են՝ ա–ռա–ջար–կու–թյուն, նրանք առաջնային պիտի նայենք…
    Մենք ոչ մի խնդիր չունենք, հի հի հի, մեն ամեն ինչից գոհ ենք, լրիվ նորմալ ա, հի հի հի…
    Էս ո՞վ են արա…
    Si vis pacem, para bellum

  2. #707
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Նման տախտակամածները ԻՇխանություններից անկախ միշտ կան... սրանք էն Օբելիքսի նման փոքր ժամանակ սապոնի տաշտի մեջ են ընկնում, ու մինչև կյանքի վերջ հերիքումա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (13.05.2009)

  4. #708
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լավ մի ցիտատ էլ ես բերեմ տեսանյութից: Վատ կապ ունեցող մարդկանց համար, ովքեր չեն կարող դիտել:
    Վերջին ձաձ բիձու խոսքերից
    Ախպեր ի՞նչ անենք, որ խուլ տեղ ա, հեսա 168 ձայն եմ հավաքել բերել, ամեն տնից ահագին ձայն եմ բերել, հեսա ցուցակը ջեբս ա: Տուն կա 18 ձայն ա: Հիմա մի բան բերեք ստեղ կազմակերպեք, մի բան արեք, որ էս ժողովուրդն էլ ուրախանա, շատ էլ խուլ տեղ ա: Նենց արեք, որ ձայն լինի, որ նախագահականի պես չպարտվեք խայտառակ ըլնենք
    Ներկայացուցիչի պատասխանը՝
    մեզ մի քիչ ժամանակ տվեք, ամեն ինչ ել կբերենք կանենք
    էսպես չի մնա

  5. #709
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ո՞վ են արա…
    Գազանանոցից մի երկու հատ շիմպանզ է են բռնել...ստամոքսները լիքը, գլուխները դատաաաաաարկ...Կայֆֆֆֆֆֆֆ...Էլ ինչ դարդ?

  6. #710
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Si vis pacem, para bellum

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.05.2009), Mephistopheles (14.05.2009), murmushka (13.05.2009), Nareco (14.05.2009), Rammer (13.05.2009), Ձայնալար (13.05.2009)

  8. #711
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լավ ուղերձ էր, էն փետրվարյան ոգին զգացի:

    Պանդուխտի ու Գաղթականի մասին էր ասում, աչքիս Նիկոլն էլ ա Ակումբից

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (14.05.2009), Mephistopheles (14.05.2009), Nareco (14.05.2009)

  10. #712
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Նիկոլն ինչպես միշտ բարձունքի վրա է:

    Բայց մնի բանում համաձայն չեմ, որ ասում որ Երևանի ընտրությունները պայքար չէ աղբի ու կռիսների դեմ: Ընդհակառակը հենց աղբի ու կռիսների, ոջիլների ու ճիճուների, ու ամեն տեսակ վնասատուների դեմ պայքար է;

  11. #713
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհակառակը հենց աղբի ու կռիսների, ոջիլների ու ճիճուների, ու ամեն տեսակ վնասատուների դեմ պայքար է;
    Իրոք: Երթի ժամանակ քայլում էինք, հիանում էինք Ավանի մաքրությամբ, աղբահանության մակարդակով... Տարոնին էինք գովում... Մեկ էլ աչքս ընկավ մլիցեքի ու կարմիրգլխարկների վրա, ու ըտեղ ես զգացի, թե ինչքան մեծ ա Ավանում մուսռի կոնցենտրացիան;
    DIXI
    carpe noctem

  12. #714
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք: Երթի ժամանակ քայլում էինք, հիանում էինք Ավանի մաքրությամբ, աղբահանության մակարդակով... Տարոնին էինք գովում... Մեկ էլ աչքս ընկավ մլիցեքի ու կարմիրգլխարկների վրա, ու ըտեղ ես զգացի, թե ինչքան մեծ ա Ավանում մուսռի կոնցենտրացիան;
    Հըլը կռսիենրը Երևանի համար էնդեմիկ կենդանիներ են: Իսկ էս վերջին տարիներին լիքը էկզոտիկ կենդանիներ են հայտնվել, որոնց դեմ պայքարի միջոցներ դեռ չկան - քամելեոններ, զեբրեր (էն որ ոչ սև են ոչ սպիատկ են, ու չգիտես ինչի ավանդական են);

  13. #715
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Իսկ էսօր, երբ որ Նաիրիտը վառվում էր, Բեգլարյանը իրա համար հանգիստ քարոզում էր Բանգլադեշում:
    Ու ըստ Ադիբեկյանի, ՀՀԿ-ի տոկոսները ավելանում են, ՀԱԿ-ինը սրընթաց պակասում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #716
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ըստ Ադիբեկյանի, ՀՀԿ-ի տոկոսները ավելանում են, ՀԱԿ-ինը սրընթաց պակասում
    Դե գրքասեր հասարակությունն ուզում ա խթանվի: Ադիբեկյանն էլ ա ուզում խթանվի: Չնայած ինքը վաղուց խթանված ա, ու բավականին ցավոտ ու խորը:

  15. #717
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք: Երթի ժամանակ քայլում էինք, հիանում էինք Ավանի մաքրությամբ, աղբահանության մակարդակով... Տարոնին էինք գովում... Մեկ էլ աչքս ընկավ մլիցեքի ու կարմիրգլխարկների վրա, ու ըտեղ ես զգացի, թե ինչքան մեծ ա Ավանում մուսռի կոնցենտրացիան;
    Հաաա..էնքան Տարոն գոռացինք գլուխս ուռել էր, ձայնալարերս մաշվել...Անընդհատ ինձ ստիպում էի զսպել ու անմիջապես դադարեցրնել այդ գոռուն գոչյունը: Բայց հասկացա, որ անկարող եմ խեղդել այն պոռթկումը, որ առաջացել է իմ մեջ, այս հրաշագեղ, կանաչապատ թաղամասում...ու սկսեցի երազել, թե ինչ հրաշալի կլիներ, եթե ամենուր նման կանաչապատ լիներ` կանաչ լուկեր, կանաչ տռուբեք, կանաչ ասֆալտ( կոնկրետ ասֆալտի մասին Հայկօն էր երազում),կանաչ տաքսիներ, կանաչ բոռդյուները, կանաչ պուլպուլակներ, կանաչգլխարկավորներ, կանաչ բազազներ, կանաչ նեմեցներ...շատ բարի կանաչապատ երթ էր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (14.05.2009)

  17. #718
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀԵՐ ԷԼ ԵՆ ԼԻՆՈՒՄ

    Ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են, եւ որքան էլ տվյալ ճակատամարտը կարեւոր լինի ընդհանուր հաղթանակի համատեքստում, միեւնույն է` այդ ճակատամարտի վերաբերյալ հաղորդագրությունները սկսվում են զոհերի մասին տեղեկություններից:

    Հենց այդպես էլ վարվեց «Ժառանգություն» կուսակցությունը` երեկ հայտարարելով, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում թիվ 8 ընտրատարածքում կուսակցությունը փաստորեն հանձնաժողովներում ներկայացուցիչներ չի ունենալու։ Այլ կերպ ասած, «Ժառանգության» ներկայացուցիչը «ծախվել է», Սամվել Ալեքսանյանը հաճույքով «առել է» նրան (թիվ 8 ընտրատարածքը հիմնականում ընդգրկում է Մալաթիա թաղամասը), եւ արդյունքում` բոլոր ընտրատեղամասերում «Ժառանգության» տեղերը տրվել են իշխանություններին։ Մի խոսքով` թիվ 8 ընտրատարածքում «Ժառանգության» ներկայացուցիչը «զոհվել է»։ Չէ, իսկապես պրոբլեմ չկա, որովհետեւ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր լինում են։ Բայց այս միջադեպը մտորումների տեղիք է տալիս եւ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Օրինակ` իսկ Սամվել Ալեքսանյանի ինչի՞ն էին պետք այդ տեղերը։ Մարդը Երեւանի ավագանու թեկնածու չէ, նժդեհյան գաղափարախոսության հետ առանձնապես կապ չունի, եւ ընդհանրապես` իր համար գլուխը կախ շաքարավազ է ներմուծում ու ոչ մի բանի չի խառնվում։ Որպես ի՞նչ պիտի նա մեյդան ընկներ ու առներ «Ժառանգության» ներկայացուցչին։ Եթե այդպիսի բան է արել, ուրեմն` շահագրգռված է. որ ոչ միայն «իր թաղում» հանրապետականները հաղթեն, այլեւ «շուխուռ չհելնի»։ Այսինքն` ինչ-որ մեկը նրա վրա այդպիսի պարտականություններ է դրել: Ընդ որում` նա դա արել է բացահայտորեն. մարդուն մի քանի օրով «առեւանգել» ու թաքցրել է հիվանդանոցում եւ ամենեւին չի մտահոգվել, որ աղմուկ կբարձրանա։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետեւ այդ աղմուկը նրան ձեռնտու է: «Շեֆը» կլսի ու կհասկանա, թե որքան նվիրված է ինքը։

    Ուշադրություն դարձրեք` 8-րդ ընտրատարածքի շուրջ բարձրացած այս հարցի վերաբերյալ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում մեղադրել հանրապետականներին կամ կոնկրետ Սամվել Ալեքսանյանին։ Այսինքն` ենթադրվում է, որ նրանք հենց այդպես էլ պիտի վարվեին, ու որեւէ մեկը նրանցից այլ ակնկալիք չուներ։ Ղարաբաղյան պատերազմի օրերին էլ էր այդպես։ Եթե մեկը զոհվում էր, պատասխանատվության էին կանչում նրա հրամանատարին, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում մեղադրել թշնամու զինվորին։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նա թշնամի է եւ «իր գործն է արել»։ Եթե գայլը հարձակվում է հոտի վրա, որեւէ մեկի մտքով չի անցնում մեղադրել գայլին, բոլորն էլ հովվին են մեղադրում, թեեւ, մեծ հաշվով, «միջադեպի» մեղավորը գայլն է։ Բայց սա իր հերթին նշանակում է, որ ի դեմս հանրապետականների` ժողովուրդը գործ ունի ոչ թե «քաղաքական հակառակորդի», այլ թշնամու հետ։ Ընդ որում, «հանրապետական» անունը կարող է թյուրիմացության մեջ գցել մարդկանց, եւ շատերին կարող է թվալ, թե խոսքը քաղաքական ուժի մասին է։ Այդպիսի բան չկա, մեր առջեւ կրիմինալն է: Եվ այդ կրիմինալն ամեն ինչ անում է, որպեսզի հանկարծ Երեւանում ընտրություններ տեղի չունենան։ Դրա համար նրանք դիմում են ցանկացած միջոցի` շանտաժ, ահաբեկում, կաշառք, կեղծիքներ եւ այլն, բայց քանի որ Հայաստանում վաղուց արդեն բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք հարկ չեն համարում նույնիսկ թաքցնել իրենց մարտավարությունը։ Եվ ամեն ինչ շատ բացահայտ է արվում. մարդուն առեւանգեցին, թաքցրեցին հիվանդանոցում, նրա փոխարեն տեղամասային հանձնաժողովների անդամներ նշանակեցին եւ վերջ։ Ինչքան ուզում եք` բողոքեք, կարեւորը` որ հանձնաժողովների «նորանշանակ անդամները» չբողոքեն։

    Եվ պատկերացրեք` համընդհանուր այս թոհուբոհում հիմնականը երկրորդ պլան է մղվում։ Վերջին հաշվով, ինչի՞ մասին է խոսքը։ Մարդկանց ինչ-որ խումբ ուզում է, որ 21-րդ դարում 2800-ամյա Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Այսինքն, համայն հայության մայրաքաղաքը պիտի ղեկավարի այնպիսի մեկը, որի նույնիսկ մականունը հայերեն չէ։ Ու տեսեք, թե ինչ «հիմնավորումներ» են բերում. է՛լ «ներքաղաքական կայունություն», է՛լ «մայրաքաղաքի կենցաղային հոգսեր», է՛լ «ավանդույթների շարունակական ընթացք»։ Իսկ երբ մանրուքներից վերանում ես, պարզվում է, որ տակն ուրիշ բան չկա. ամեն ինչ արվում է, որպեսզի Երեւանի քաղաքապետ դառնա Չոռնի Գագոն։ Եվ եթե դա տեղի ունենա, այլեւս որեւէ մեկն իրավունք չի ունենա պարծենալ «երեքհազարամյա մեր մշակույթով», «վարդագույն մայրաքաղաքով», «հինավուրց ճարտարապետությամբ» եւ այլն։ Եվ ցանկացած մեկը ցանկացած պահի մեր երեսին կշպրտի` դուք այն ժողովուրդը չե՞ք, որի մայրաքաղաքի քաղաքապետը Չոռնի Գագոն է։ Պատկերացնում եք, չէ՞, թե ինչքան կհրճվեինք, եթե, օրինակ, պարզվեր, որ Բաքվի քաղաքապետ է դարձել Շայթան Մահմեդը։ Հիմա մենք փաստորեն այդ նույն վիճակում ենք։

    Բայց պայքարել, ամեն դեպքում, պետք է։ Եթե նույնիսկ գիտակցում ենք, որ ցանկացած ճակատամարտում էլ զոհեր են լինում։
    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (15.05.2009), Norton (15.05.2009), Rammer (15.05.2009), Tig (15.05.2009), Նորմարդ (15.05.2009), Ուրվական (15.05.2009)

  19. #719
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Քուշքյանը հրահանգե՞լ է

    «Նա, ով վաղը Գայի արձանի մոտ չլինի, քննությունների ընթացքում խնդիրներ կունենա»,- այսօր այս մասին «Ա1+» -ին հայտնեց Էրեբունի բժշկական քոլեջի ուսանողուհիներից մեկը:

    Վաղը Նոր Նորքի Գայի արձանի մոտ ԲՀԿ-ն հանդիպման է հրավիրում բնակիչներին: «Ա1+» -ին զանգահարած ուսանողին հայտնեց, որ այսօր քոլեջում նման հայտարարություն են արել բոլոր դասախոսները` քոլեջի տնօրեն Ալինա Քուշքյանի հրահանգով: Ի դեպ, Ալինա Քուշքյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանի քույրն է:

    Ուսանողուհու խոսքերով` քոլեջի տնօրինությունը հոգ է տարել նաեւ ուսանողներին փոխադրամիջոցով ապահովելու մասին: «Բոլորին ասել են, որ վաղը ժամը 18.00-ին լինեն քոլեջի մոտ` ԲՀԿ-ի ավտոբուսները մեզ են սպասելու` բոլորիս Գայի արձան տանելու համար»,- ասաց «Ա1+» զանգահարած ուսանողուհին: Իր անունը նա խնդրեց չհրապարակել` առաջիկայում քննությունների ընթացքում խնդիրներ չունենալու համար:
    ԲՀԿ-ի շտաբի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը. «Այդպիսի բան չի կարող լինել: Այդ քոլեջն իրենից ինչ է ներկայացնում, որ պիտի անպայման գան: Ինչ-որ անհեթեթ բան են ասում: Նման լուրեր տարածողներն ընդամենը ցանկանում են ինքնահաստատվել»:

    Իսկ երբ պարոն Մհերյանին ասացինք, որ բողոքողները հենց ուսանողներն են, որոնք պնդում են, որ իրենց ԲՀԿ-ի ավտոբուսներով են տանելու վաղվա հանդիպմանը, պարոն Մհերյանն ասաց. «Այլ խնդիր է, որ իրենց կարող են ասած լինել, որ հանդիպում է լինելու»: ԲՀԿ-ի շտաբի մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ ԲՀԿ-ի վաղվա հանդիպմանը ավտոբուսներով մարդիկ ընդհանրապես չեն բերվելու:
    Ա1պլուս
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  20. #720
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ահարոն Սուտիբեկյանի թվերը

Էջ 48 96-ից ԱռաջինԱռաջին ... 3844454647484950515258 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •