Այսօր, ինչպես և սպասվում էր, իրազեկման համար շատ ավելի մեծ թիմ էր գնացել, որոնց մեջ էին շարժման ակտիվիստ երիտասարդները, կանայք, քաղաքական գործիչներ, այդ թվում օրինակ Զուրաբյան Լևոնն ու Գևորգյան Սամվելը, այլք: Ակտիվիստների հետ այսօր «անվտանգությունն ապահովելու» համար շրջում էին մի քանի ոստիկան, Տարոն Մարգարյանի կողմից ուղարկված անձը. խիստ ուշացած քայլ, եթե հաշվի առնենք, որ երեկ երեք կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչևէ, թեև կային ագրեսիվ տրամադրված քաղաքացիներ ու եթե չլիներ ՀԱԿ ակտիվիստների զսպվածությունը, ապա անկախ ոստիկանների առկայությունից կլինեին լուրջ կոնֆլիկտներ: Չնայած դրան ժողովրդի մեծ մասը իրազեկողներին ընդունում եմ ժպիտով, թռուցիկներն ու բուկլետները վերցնում սիրով, շատերը հավաստիացնում էին, որ վաղն անպայման մասնակցելու են վաղվա Ավանում տեղի ունեցողին նախընտրական հանրահավաքին:
Սակայն այսօր ևս իշխանությունները զերծ չէին մնացել ռեպրեսիոն մեթոդներից: Մասնավորապես մեր խմբի հետ շրջում էր 02 լրատվականի օպերատորը, ինքն անձամբ է ասել, իր այդ պաշտոնի մասին: Նրա վիդեոխցիկը ֆիքսում էր հիմնականում ոչ թե ՀԱԿ ակտիվիստներին, այլ ՀԱԿ թռուցիկները վերցնող քաղաքացիներին: Ափսոս, որ ես ուշ իմացա իր ով լինելը: Իմանալուն պես որոշեցի իմ հերթին նկարել իրեն իմ բջջայինով: Որոշ ժամանակ անց իր նյարդերը չդիմացան, ու ասեց, որ դիմացից նկարեմ (ես կողքից էի նկարում): Պատասխանեցի, որ կնկարեմ, չէ որ պետք է ինտերնետում դնեմ: Մի քանի վայրկյան անց նա դադարեցրեց խմբի հետ քայլելը: Այսպիսի բաներ:
Էջանիշներ