ԵՐԵՎԱՆԻ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
Հայաստանի հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Երեւում է, եվրոպացիները վստահ են, որ մայիսի 31-ին Երեւանի քաղաքապետի ընտրությանը գրանցվելու է խախտումների նոր ալիք, եւ իզուր ժամանակ չվատնելու համար ԵԽԽՎ որոշել է հին եւ նոր խնդիրները քննարկել միանգամից՝ հունիսին:
Իսկ այն, որ ընտրությունները կանցնեն խախտումներով, թերեւս արդեն ոչ ոք չի կասկածում: Թեկուզեւ այն պատճառով, որ նախընտրական արշավը սկսել է ընտրությունից կես տարի առաջ, երբ քաղաքապետի պաշտոնին առանց ձեւականությունների նշանակվեց իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն: Նշանակվելուց անմիջապես հետո Գագիկ Բեգլարյանը ձեռնամուխ եղավ փողոցների ասֆալտապատմանը եւ աղբահավաքմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե աղբը համարվում է երեվանցիների թիվ մեկ խնդիրը:
Երեւանցիներն, իհարկե, ուրախ են, որ հին փոսերը ասֆալտապատվում են, պարզապես մի տեսակ նյարդային է ստացվում այդ ասֆալտապատումը: Կարծես դա վերջին շանսն է:
Էջանիշներ