brat_eu-ի խոսքերից
Քաղաքականություն
[ 17:30 - 04.04.2009 ] Շարմազանով. Կարեն Հակոբյանի սպանությունը պետք չէ կապել ՀՀԿ-ի կամ ընտրական գործընթացների հետ
Երեւան, 4 ապրիլի, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական ցուցակով առաջադրված Կարեն Հակոբյանի ապրիլի 2-ի սպանությունը, ինչպես եւ ցանկացած քրեական հանցագործություն, դատապարտելի է եւ ցավալի, հատկապես որ հանգեցրել է երիտասարդի մահվան, եւ պետք չէ այն կապել կուսակցության կամ ընտրական գործընթացների հետ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Որոշ լրատվամիջոցների ունեցած տվյալներով, ՀՀԿ ընտրական ցուցակի 101-րդ հորիզոնականում առաջադրված ՀՀԿ անդամ, «Սողարիս» ՍՊԸ-ի տնօրեն Կ.Հակոբյանի հետ վիճաբանության ընթացքում նրան սպանել է ՀՀԿ ընտրական ցուցակի 43-րդ հորիզոնականում առաջադրված ՀՀԿ անդամ, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամ, «Դիլանա» ՍՊԸ-ի տնօրեն, 1981թ.-ի ծնված Արթուր Սեդրակյանը, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Շրջանառվում են ընտրական գործընթացների, նաեւ անձնական խնդիրների հետ կապված վարկածներ:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ապրիլի 2-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Կարեն Հակոբյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, Րաֆֆու փողոցի թիվ 85 շենքի հետնամասում Կ.Հակոբյանին հրազենային վնասվածքը հասցրել է անհայտ անձը եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ 4 պարկուճ: Կատարվում է նախաքննություն:
Էջանիշներ