Կարծում եմ, որ ՀՀԿն ի սկզբանէ նպատակ չի ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը իր թեկնածուի համար պահելու ու այն Քոչարյան-ԲՀԿ ի համար է պատրաստվել։
ՈՒղղակի հիմա փորձում են թատրոն խաղալ ու «ազնվորեն» պարտվեն ԲՀԿին, այսինքն կողծումները կարվեն ի օգուտ ԲՀԿի, դրա համար էլ ոչ մեկին առանձնապես չի անհանգստացնում, որ Բեգլարյանը չի անցնի - նա դրա համար էլ առաջադրվել է, որ չանցնի։
Մինչև ՀԱԿ-ը ՀՀԿի հետ ռազբիրատով զբաղված կլինի, ԲՀԿ–ն կպլստա արանքում ու ոչ մեկ չի հասկանա , ոնց «անցավ»։
Անունը կդնեն «ժողովուրդը քաղաքն ավլող է ուզում և ոչ քաղաքական պայքար», չնայած արդեն վաղուց դա սկսել են։
ՀԱԿին պետք է չկիզվել ՀՀԿի վրա ու նաև չտրտնջալ, որ միայն ռեժիմի դեմ են պայքարում այս ընտրությամբ, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն ու ամենակարևորը կոնրետ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ առաջարկեն Երևանի կոնկրետ պրոբլեմների համար։
Եթե ԼՏՊն ոչ միայն ռեժիմի դեմ պայքարի այլ նաև հանուն Երևանի վարչական գործերի կարգավորման նպատակով ու առաջարկներոց, այլևս ոչ մեկ ոչ մի պայքարի միջոց նրա դեմ ոչ մեկ չի ունենա։
Իսկ Երևանի պրոբլեմների մասին ԼՏՊի խմբում տեղյալ ու կոմպետենտ ՇԱՏ մարդիկ կան նույնիսկ քաղաքապետ աշխատածներ ինչպես Վահագն Խաչատրայըն կամ հենց Վանո Սիրադեղյանը, նրանց փորձը պետք է օգտագործի ու կոնրկետ առաջարկներ անի ինչպես կարգուկանոն հաստատել Երևանում։
Էջանիշներ