Չուկ ջան, վա՛խ, դու վախի մասին ես խոսում: Բայց արի համաձայնվիր, որ վախը չի արդարության հականիշը: Այ մեկը վախենում է, որ աշխատանքից կազատեն, մյուսը՝ որդուն բանակում հաուպվախտա կնստացնեն, կուղարկեն պոստ (բայց հազիվ թե սպանեն, չչափազանցնենք

), մեկ այլը վախենում է, որ հաջորդ օրը սոված կմնան, էն մյուսը վախենում է՝ պարտքը չհացնի տալ, հետո գալիս են շատ ու շատ մյուսներ, որ վախենում են այդպես էլ տուն չառնեն, կամ ռեմոնտը կիսատ մնա, կամ զրո-վեցը ծախեն փողերը չձգի իքս-հինգ առնելու, Աղվերանում դաչայի փողը չհերիքի, էս տարի էլ Իսպանիա չգնան, կնիկը բաժանվի ու այդպես լի՜քը վախի թեմաներով ազգովի կեղծում ենք ընտրությունները, բա էլ ի՞նչն է խնդիրը: Կա՞ որևէ կանոն, որ էս թվարկածներից մի մասին կարելի է արդարացնել, մյուսներին՝ ոչ: Մանրից անցնում ենք ազգային հոգեբանության խնդիրներին: Բա էս ենք, դու արդեն սկսում ես մանրից արդարացնել, բա էլ ի՞նչ ենք ազգովի շուխուր-մուխուր անում, նորմալ ապրում ենք էլի մեր համար, թե՞ մտածում ես ստորագրություն հավաքողը՝ վաղը ժողովրդավարությունը սկսվի, արտադրանք է տալու, կամ հող է մշակելու... բնա՛վ եղբայր, մարիխուանա է ծախելու, որովհետև երեխաները սոված են, ու դու նրան արդարացնելու ես:
Էջանիշներ