Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, ապեր, արի խոսենք էրեխեքին սոված թողնելուց, ներողություն, մի քիչ օֆֆթոփեմ, հետո ջնջեք խնդրեմ։ Ես ճիշտ է դեռ երեխա չունեմ, բայց գիտեմ, թե ինչ է սոված լինելը, 90–ականներ, ես ուսանող ծակ շալվարով, մայրս հիվանդ, էլ մարդ չկա, ու սոված ենք։ Ու ես՝ թուլակազմ ջահելս, հող եմ վերցրել, որ այն ժամանակ ժամանակավոր բաժանում էին, կարտոֆիլ կուկուռուզ բան եմ ցանել, տան ինչ–ինչ բաներ եմ ծախել, պարտք մարտք եմ արել, բայց գողության մասին իսկի մտքովս չի անցել, պատկերացնում ե՞ս, ինչ էշ եմ եղել։ Ուրեմն ստորագրություն հավաքողները թող հիմիվա բոմժերից լավը իրենց չզգան։ Ու քանի ստորագրություն հավաքող են, բոմժությունից մի խազ են հեռու, տերերին մի բան ձեռք չտա, կազատեն առանց օրենքին նայելու։ Առահասարակ նեղությունից դրդված հանցագործությունը մեկ է պատժվում է, իսկ նեղությունը՝ դա փորձություն է, սակայն սա լրիվ այլ թեմա է։
Վիշապ ձյա, նորից տեսականորեն հետդ համաձայնվելով պիտի ուղղակի փաստեմ, որ չափազանց ծայրահեղական է մոտեցումդ: Էդ նույն մարդիկ էլ, երևի թե, պակաս դժվարությունների միջով չեն անցել, գուցե քեզնից էլ ավելի (ի դեպ որ հանկարծ ու տպավորություն չստեղծվի, որ ես իմ մտերիմներից մեկին եմ պաշտպանում, ասեմ, որ մերձավորներից ոչ մեկը երբևէ նման ստորագրություն չի տվել, չի հավաքվել ու ես բացառում եմ, որ անի): Ու այո՛, էդ մարդկանցից ամեն մեկը ես համարում եմ, որ այսօր ունի պարտավորություն ինքը ելնելու ու պայքարելու այս բոլոր անօրինականությունների դեմ, բայց կրկնում եմ, ոչ մեկս չենք կարող բոլորից պահանջել, որ իրենք հերոս լինեն: Կարողացե՞լ ենք մենք (խոսքս տվյալ պահին ընդդիմության ու քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցողներիս մասին է) նրանց բացատրել իրենց արածի հանցավոր բնույթը, առաջարկել այլընտրանք, բացատրել որ պարտադիր չի, որ դա անեն, կարողանանք ներքաշել պայքարի մեջ, համոզել որ դա է միակ ճիշտ ուղին: Փաստացի ոչ, այսօր շատերին դեռ այդ ամենը չենք կարողացել հասցնել: Ուրեմն եկեք փորձենք դա հասցնել, այլ ոչ թե իրենց «բոմժ» պիտակել, որն ի դեպ բոլորովին անհամապատասխան պիտակ է: Մենք չենք կարող, այդքան ռեսուրս չունենք, որ հիմա հասարակությունից դուրս կարգավիճակում դնենք բոլոր ստորագրություն տվողներին: Դու ո՞նց կարող ես ցույց տաս մարդուն, ում որդին բանակում ծառայում է ու նրան սպառնացել են, որ որդու համար վատ կլինի, չտալ այդ ստորագրությունը, ու ի՞նչ բարոյական իրավունք ունես նրան «բոմժ» անվանես: Դու տվե՞լ ես լուծումը, առաջարկե՞լ ես իրական այլընտրանքը նրա ծառայությունը դժողք չդարձնելու: Դու կարո՞ղ ես աշխատանքից ազատված բժշկուհուն էս պահին աշխատանքով ապահովես... երբ որ կանես դա, խոսիր ինչքան ուզում ես: Թե չէ եթե համեմատելու լինենք, միշտ էլ կարելի է անհամեմատ ավելի վատ պայմաններ հիշել: