User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 34 96-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 496 համարից մինչև 510 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #496
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    - Ձեր կուսակցությունը ոնց-որ թե ֆինանսական միջոցներ էլ չի ունեցել: Հիմա որտեղի՞ց ձեզ այդ միջոցները, այս եվրավերանորոգված գրասենյակը Կորյունի փողոցի վրա, նախընտրական 2 մլն դրամ գրավն ինչպե՞ս եք տվել:
    - Իսկ որտեղի՞ց ՀԱԿ-ին էդ փողերը, որ միտինգներ է կազմակերպում, միջոցառումներ:
    - Ձեզ որտեղի՞ց, միգուցե ձեր հետևում ինչ-որ մե՞կն է կանգնած:
    - Բա ինչու՞ չեք հարցնում, որ 98-ին, երբ Կարեն Դեմիրճյանին առաջադրում էիք, էլի ծախսել եք, չէ՞, որտեղի՞ց ձեզ փող:
    - Պատասխանու՞մ եք իմ հարցին, թե՞ ոչ:
    - Մեր սեփական միջոցներն ենք ծախսում:
    - Այս գրասենյակ ե՞րբ եք տեղափոխվել:
    - Երևի մի 15-20 օր առաջ:
    - Իսկ քանի անդամ ունի ձեր կուսակցությունը:
    - Այս պահին ունենք մոտ 2.5 հազար անդամ: Դա այն մարդիկ են, որ 98-ին եղել են մեզ հետ: Բայց կարծում եմ, որ այս ընտրություններից հետո կկրնապատկվեն:
    - Հայտնի մարդիկ կա՞ն: Ի՞նչ խավի մարդիկ են, ովքե՞ր կան այստեղ:
    - Կան շինարարներ, ինժեներներ, ճարտարապետներ, բժիշկներ, կոմունալ գործի լավագույն մասնագետներ, երիտասարդություն կա, աշխատավորներ, բանվորներ:
    - Դուք այնպիսի մարդկանց եք նշում, որոնք ունևոր չեն: Ինչպե՞ս կարող էիք սեփական միջոցներով այս գրասենյակը ձեռք բերել, 2 միլիոն դրամ նախընտրական գրավ մուծել և այլն:
    - Եթե մեր կուսակցության յուրաքանչյուր անդամ գործի մեջ դնի 100, 200 կամ 500 դոլար, եթե հազար հոգի հաշվենք ու բազմապատկենք 100-ով, ի՞նչ գումար կստացվի:
    - Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջում, որ ՀԱՍԿ-ի հետևում կանգնած է Գագիկ Ծառուկյանը:
    (Այս հարցի պատասխանն այդպես էլ չստացանք, քանի-որ Շահվերդյանը էլի սկսեց թեման փոխել):

    ...

    - Դուք ասում էիք, որ նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարել եք, թե սատարում եք Լևոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչն էր պատճառ դարձել, որ չեք միացել կոնգրեսին:
    - Ես ձեր դեմ դիմելու եմ դատարան: Դուք գրեցիք, որ ես փող եմ պահանջել ՀԱԿ-ից, որ միանամ նրանց: Մենք ասացինք՝ ի՞նչ միջոցներով մենք պետք է գրասենյակ պահենք, տրանսպորտ աշխատեցնենք, ինչ միջոցներ են լինելու: ՀԱԿ-ի պատասխանը եղել է ոչ: Որևէ գործարքային խոսակցություն չի եղել: Իսկ ընդհանրապես, կամ մենք պետք է գործընթացներից դուրս մնայինք, կամ մասնակցեինք: Եթե իշխանական ճամբարում չէինք, մենք ստեղծված իրավիճակում որոշում կայացրեցինք սատարել Լևոն Տեր-Պետրոսյանին:
    Սրանք հատվածներ են այսօրվա (28.03.2009թ.) «Հայկական Ժամանակ» օրաթերթում հրապարակված, Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահգելդյան հետ հարցազրույցից: Կարծում եմ, որ մեկնաբանությունների կարիք չկա, ամեն ինչ էլ ակնհայտ երևում է: Չնայած կարող եմ բոլորի ուշադրությունը հրավիրել կապույտով ընդգծածս հատվածների հակասության վրա ու միաժամանակ ասել, որ Հայաստանում այսօր չկա կուսակցություն, որի 1000 անդամները 100-ական դոլար կտրամադրեն հանուն «վեհ» (ջուրծեծոցի) գործերի:

    Այսպիսով, ո՞րն է Շահգելդյանի կուսակցության առաջադրման բուն պատճառը: Մենք արդեն գիտենք, որ նման կուսակցությունների առաջադրումը միայն մի նպատակ է հետապնդում. հնարավորինս փոշիացնել արմատական ընդդիմության ձայները: Բայց մյուս կողմից ժողովուրդն արդեն այսպիսի դրածոների նկատմամբ իմունիտետ ձեռք բերել է, «կտեր կուլ տվողը» չի, ինչքան էլ որ պարոն Շահգելդյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործի Կարեն Դեմիրճյանի անունը, գուցե անգամ պախարակի Ստեփան Դեմիրճյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին (մոռանալով, որ ընդամենը մեկ տարի առաջ սատարել է նրանց): Այդ դեպքում, իսկապես, ո՞րն է 2 միլիոն և ավելի դրամ ծախսելու պատճառն այս նախագծի վրա:

    Չգիտեմ, առայժմ չեմ գտնում որևէ այլ պատճառ, քան անվանումը: ՀԱԿ և ՀԱՍԿ-ն իրար նման են: Բայց իրականում միամտություն է կարծել, որ ընտրող, գիտակից քաղաքացին (իսկ ՀԱԿ-ին ընտրողը որպես կանոն գիտակից քաղաքացի է) կշփոթվի ու ՀԱԿ-ի փոխարեն «ծիտիկ» կնկարի ՀԱՍԿ-ի դիմաց, առավել ևս որ ՀԱԿ-ի և ՀԱՍԿ-ի կողքին գրվելու են ցուցակների առաջին երեք համարների անունները (ՀԱԿ-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Լևոն Զուրաբյան, ՀԱՍԿ-ում՝ Շահվելդյան Մովսես, Մուղնեցյան Աշոտ, Մատինյան Յուրիկ), էլ չասած ՀԱԿ-ը, որն ըստ ամենայնի անցկացնելու է ամենաերևացող ու ճիշտ կազմակերպված, հզոր քարոզարշավը կամ քարոզարշավներից մեկը, այդ նույն քարոզարշավի ընթացքում ամենայն հավանականությամբ լավ թմբկահարելու է ընտրացուցակում իր համարը, ու ընտրողը շփոթվելու տեղ պարզապես չի ունենալու:

    Ուրեմն ո՞րն է հաշվարկը: Ընդամենը թիվ նկարելը ու հետո բամբասանք տարածե՞լը, որ իբր ՀԱԿ կողմնակիցներից շատերը շփոթվել ու նրա՞նց են ընտրել, հաշվարկների ժամանակ իբր պատահաբար ՀԱԿ-ին քվեարկած քվեաթերթիկները ՀԱՍԿ-ի տեղ հաշվե՞լը («դե ախպեր, նման էին, շշկռվեցինք» տրամաբանությամբ)... բայց ախր էդ խաղերն էլ ենք տեսել, էդ կտերն էլ արդեն կուլ տվողը չենք: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի սրանց ներդնելը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (28.03.2009)

  3. #497
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետացնել չեմ ուզում, սակայն այդպիսիքին շատ եմ հանդիպել հանդիպել եմ, երբ իմ աչքի առաջ այդպիսի ցուցակներ էին լրացվում: Ի դեպ հավաքողները որպես կանոն խեղճացած ասում էին, որ սա զուտ ձևականություն ա, ախպեր, էդ ստորագրությունը տվեք, դա ձեզ ոչինչ չի պարտավորեցնում, էս ցուցակները ոչ մեկը չի ստուգում և այլն: Որ դա հանցագործություն է, չեմ առարկում
    Չուկ ընգեր, ես չեմ կարծում որ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ հավաքելը լուրջ բան չէ և պետք չի դրանց թեթև նայել… վաղը-մյուս-օր որ կեղծեն ու հետո էլ Եվրոպային ներկայացնեն որ իբր "ընտրություններից առաջ էլ էր էդ պատկերը հետո էլ, մի երկու % էս-կոմ-էն-կոմ"… Արտասահմանում տենց բաներին հավատում են որովհետև այնտեղ հենց էդպես էլ կա ու ամեն ինչ էդ տրամաբանությամբ է արվում…

    դրանց ոչ մի ստորագրություն ու անձնագրի տվյալ, ոչ էլ պիտի իմանան ում է ընտրելու… դուռը երեսներին շրխկացնել ու վերջ… եթե ձևականություն է թող չանեն… ապեր խեղճացած են մի հատ էլ ամոթանք տվեք… դրանց խղճալ պետք չի, իսկ մեզ հետո ո՞վ է խղճալու

    Կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել… անձնագրի ոչ մի տվյալ և առավել ևս ոչ մի ստորագրություն մի բանի համար որի հետ համաձայն չես… հիմա կատակի ենք տալիս, բայց հետո էլ ընկնելու ենք փողոցները որ ապացուցենք որ տենց չի եղել…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2009), Rammer (28.03.2009), Աթեիստ (28.03.2009)

  5. #498
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ընգեր, ես չեմ կարծում որ անձնագրային տվյալներ ու ստորագրություններ հավաքելը լուրջ բան չէ և պետք չի դրանց թեթև նայել… վաղը-մյուս-օր որ կեղծեն ու հետո էլ Եվրոպային ներկայացնեն որ իբր "ընտրություններից առաջ էլ էր էդ պատկերը հետո էլ, մի երկու % էս-կոմ-էն-կոմ"… Արտասահմանում տենց բաներին հավատում են որովհետև այնտեղ հենց էդպես էլ կա ու ամեն ինչ էդ տրամաբանությամբ է արվում…

    դրանց ոչ մի ստորագրություն ու անձնագրի տվյալ, ոչ էլ պիտի իմանան ում է ընտրելու… դուռը երեսներին շրխկացնել ու վերջ… եթե ձևականություն է թող չանեն… ապեր խեղճացած են մի հատ էլ ամոթանք տվեք… դրանց խղճալ պետք չի, իսկ մեզ հետո ո՞վ է խղճալու

    Կոչ եմ անում շատ լուրջ վերաբերվել… անձնագրի ոչ մի տվյալ և առավել ևս ոչ մի ստորագրություն մի բանի համար որի հետ համաձայն չես… հիմա կատակի ենք տալիս, բայց հետո էլ ընկնելու ենք փողոցները որ ապացուցենք որ տենց չի եղել…
    Ստորագրում եմ ծայրեիծայր, հակառակը երբևէ չեմ ասել, բոլոր հարազատներիս, ծանոթներիս հորդորել, պահանջել եմ երբևէ նման թղթի տակ չստորագրել: Այլ շփոթություններ չառաջանալու համար ասեմ, որ նկարագրածս դեպքերը վերաբերվում էին բանակային ծառայության ժամանակ տեսածիս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #499
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստորագրում եմ ծայրեիծայր, հակառակը երբևէ չեմ ասել, բոլոր հարազատներիս, ծանոթներիս հորդորել, պահանջել եմ երբևէ նման թղթի տակ չստորագրել: Այլ շփոթություններ չառաջանալու համար ասեմ, որ նկարագրածս դեպքերը վերաբերվում էին բանակային ծառայության ժամանակ տեսածիս
    Հա դե Արտ ջան հիմա էլ եթե բանակային երևանցիները քվերակեն 100 տոկոսով սաղ ձայները Չոռնիինա գնալու.. Ի՞Նչ արած

    Լավա ես 10 օր հետո եմ գնալու
    Loading your personal settings....

  7. #500
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Բեգլարյանի անունով ցուցակներ բաժանել են նաև դպրոցների տնօրեններին, սրանք էլ ուսուցիչներին։ Յուրաքանչյուր ուսուցիչ պիտի տենց մի ցուցակ լրացրած վերադարձնի։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.03.2009, 13:21:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #501
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Էսօր ձեռի հետ ասի մտնեմ hak.am ենթադրելով, որ պետքա լինի Կոնգրեսի կայքը, բայց արի ու տես որ ընկա էն առաջադիմական կուսակցության կայք Մեկ էլ աչքիս ընկավ վերջին նորությունը: Պարզվում ա էս մարդիկ արտահերթ (!) համագումար են արել, որ որոշեն ընտրություններին մասնակցում են թե ոչ: Ու ինչ.. ձայները հավասար բաժանվել են կողմ և դեմի միջև, իսկ նախագահն էլ ձեռնպահ (!!): Որոշումը հետաձգել են, և այդպես էլ լուր չկա թե ինչ է որոշվել:
    Թվում ա թե շարքային նորությունա, նման ասենք, որ Հայաստանի վարդագույն ֆլամինգոների պաշտպանության միության անդամները գնացել են խաշ ուտելու...
    Բայց հնարավոր ա ստեղ ուրիշ բանա: Որևէ մեկը տեղյակա քվեաթերթիկում կուսակցությունները հապավումներոց են նշվելու? Եթե այո, ապա հնարավոր ա որ քվեաթերթիկում հայտնվի 2 ՀԱԿ, ու մարդկանց մի մասին շփոթության մեջ գցի: Բոլորը չեն ֆահմով փայլում ու ոնց որ ասում են մկան շեռն էլ ջաղացին օգուտա: Հիմա էդ անորոշ որոշումը, հնարավոր ա որ ուղերձ լինի, յանի հը ինչ կասեք, ուզում եք մասնակցենք?
    Ինչ եք կարծում?

  9. #502
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Կարծում եմ, գրառումդ ժամանակավրեպ է, քանի որ նշածդ խմբավորումը (մի քիչ դժվար է իրենց կուսակցություն համարել) չի մասնակցելու ընտրություններին, ուստի եւ հնարավոր չէ, որ քվեաթերթի վրա երկու հատ ՀԱԿ լինի:

    Առավել եւս, որ նշվելու են ոչ թե կուսակցության անվանումների հապավումները, այլ՝ ամբողջական անունները, գումարած առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող անձանց անուն ազգանունները:
    Վերջին խմբագրող՝ ArmBoy: 28.03.2009, 14:12:

  10. #503
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա դե Արտ ջան հիմա էլ եթե բանակային երևանցիները քվերակեն 100 տոկոսով սաղ ձայները Չոռնիինա գնալու.. Ի՞Նչ արած

    Լավա ես 10 օր հետո եմ գնալու
    Վստա՞հ ես, Սամ ջան
    Նախ խոսքը չէր վերաբերվում ծառայողներին, լրիվ այլ երևույթի մասին էի խոսում, հետո օրինակ ես ծառայության ժամանակ Սերժին չեմ քվեարկել, ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին չեմ քվեարկել ու էդպիսին միայնակ չեմ եղել
    Մանավանդ Երևանում դա մի քիչ էնքան էլ հեշտ չի, որտև ընտրում են բավական ակտիվ ընտրատեղամասերում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 28.03.2009, 14:20:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #504
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, գրառումդ ժամանակավրեպ է, քանի որ նշածդ խմբավորումը (մի քիչ դժվար է իրենց կուսակցություն համարել) չի մասնակցելու ընտրություններին, ուստի եւ հնարավոր չէ, որ քվեաթերթի վրա երկու հատ ՀԱԿ լինի:

    Առավել եւս, որ նշվելու են ոչ թե կուսակցության անվանումների հապավումները, այլ՝ ամբողջական անունները, գումարած առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող անձանց անուն ազգանունները:
    Դե եթե հայտարարագրման ժամկետն արդեն անցել է ուրեմն լավ պրծանք էդ խմբավորումից ու իրա հատընտիր ղեկավարից:

  12. #505
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Որևէ մեկը տեղյակա քվեաթերթիկում կուսակցությունները հապավումներոց են նշվելու?
    Բացառվում է: Քվեաթերթիկներում գրվում է կուսակցության կամ դաշինքի լրիավ անվանումը, ոչ մի հապավում: Էտ անունները մոտեցրած կուսակցությունների տրյուկը փնթիների մտածած շարքային ժուլիկություն է: ՀՀԿ վերնախավում նաղդ փող են տալիս ցանկացած կեղծիքի համար: Մի քանի հոգի էլ նստած ընտրակեղծիք են հորինում ու փող են աշխատում - մեկը ցուցակ ա հավաքում ազգանունով, մեկը մոտցեված հապավումով կուսակցություն ա գրանցում, մեկը հեռուստատեսությամբ բլթացնում ա, մյուսը տփում ա, չորրորդը դուռ ա փակում, հինգերորդը շոֆեռության ա անում, վեցը բլդուղ ա անում ու սենց շարունակ:

    Սրանք բոլորը մի ժամանակ Քոչի հիմա էլ Սերժի նախընտրական նանարներն են: "Նանար" բառի ամենասեռական իմսատով:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (28.03.2009), Mephistopheles (29.03.2009), Հայկօ (28.03.2009)

  14. #506
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՀՀԿ-ի շուստրիներն արդեն հասկանում են, որ իշխանությունը պահելն ավելի կարևոր է, քան Չոռնիի քաղաքապետ դառնալը, ու ստավկա են անում ԲՀԿ-ի վրա: Բայց քանի որ Չոռնին արդեն իրեն պատկերացնում է Փարիզի քաղաքապետի հետ քույր քաղաքաների պայմանագիր ստորագրելիս, ապա չի ցանկանում ոչ մի կերպ զիջել: Այնպես որ ՀԱԿ-ի հաղթնակին նպաստելու է նաև ՀՀԿ իրատես ու հաստագլուխ կողմերի միջև գզվռտոցն ու կողքից ԲՀԿ շիրա տալը:

  15. #507
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն պարզվեց, թե էդ ինչ 40.000 աշխատատեղեր էին: Տրիբուն, հենց ձեռս կոմպ ընգնի քեզ մի հատ թոթոլ վարգանիշ եմ տալու:

  16. #508
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն պարզվեց, թե էդ ինչ 40.000 աշխատատեղեր էին:
    Որից մոտ մի հազարը դպրոցի տնօրեն:

    Սարսափելի է, բայց մեր երկրում ամենաջիգյարով կեղծումներին մասնկացող դասերից մեկը ուսուցչաց ու ուսուցչապետաց դասն է: Մեռնեմ դրանց դաստիարակած սերունդի ջանին:

  17. #509
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որից մոտ մի հազարը դպրոցի տնօրեն:

    Սարսափելի է, բայց մեր երկրում ամենաջիգյարով կեղծումներին մասնկացող դասերից մեկը ուսուցչաց ու ուսուցչապետաց դասն է: Մեռնեմ դրանց դաստիարակած սերունդի ջանին:
    Ու ամենավատն էնա, որ էդ 40.000 արդեն ընհանուր քվեների մեջ կազմումա 7%-ից ավելին:

  18. #510
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԵՐԿԻՄԱՍՏ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ



    Երեւանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված է «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսը, կողքին` մի մեծ ցախավել:

    «ՉԻ» - Եթե Գագիկ Բեգլարյանը մտադիր է Երեւանի մաքրությունն ապահովել ցախավելներով, հազիվ թե դա նրան հաջողվի, այնպես որ` այս դեպքում ցախավելն ակնհայտորեն խորհրդանիշ է: Այլ հարց է, թե ինչ է խորհրդանշում ցախավելը: Հետաքրքիր է` խոսքը Գագիկ Բեգլարյանի կադրային քաղաքականությա՞ն մասին է, թե՞ ցախավելն այնուամենայնիվ ապագային միտված խորհրդանիշ է եւ ակնարկ է պարունակում այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Երեւանի քաղաքապետարանում մայիսի 31-ից հետո: Համենայն դեպս, ժամանակին Ալեքսանդր Արզումանյանի ղեկավարած քաղաքացիական անհնազանդության խորհրդանիշը նույնպես ցախավելն էր, բայց այն բոլորովին այլ «խորհուրդ» էր պարունակում:

    Ի դեպ, ցախավելը այլ «գործառույթ» էլ ունի: Հեքիաթներում մութ ուժերն այն օգտագործում են որպես փոխադրամիջոց, եւ որպես կանոն` դրա օգնությամբ արագ հեռանում են «դեպքի վայրից»: Գուցե հենց սա՞ են նկատի ունեցել Երեւանի քաղաքապետարանում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 34 96-ից ԱռաջինԱռաջին ... 243031323334353637384484 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •