Հայաստանում ստորագրությունների համապատասխանության օրենքով հաստատված մեթոդաբանություն չկա, համենայն դեպս ես սիրողական կարգով մի քանի իրավաբանից տեղեկացել եմ, որ նման փորձ գրեթե գոյություն չունի։ Իսկ քաղաքացիների քանի տոկոսն է ներկա իրավիճակում վիզ դնելու ապացուցել, որ իր ստորագրությունը կեղծել են, հուսով եմ գլխի եք ընկնում։ Համենայն դեպս այն, որ ինքը հոժարակամ անձնագրի տվյալներ է փոխանցել, արդեն հատել է օրինականության սահմանը։ Անձնական տվյալների գաղտնիությունը օրենքով սահմանված է, իսկ դրանց փոխանցումը առանց տիրոջ համաձայնության օրինախախտում է։ Իսկ եթե տերը ինքն է փոխանցել, ուրեմն արդեն հանցակից է։
Էջանիշներ