Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Մոտավորապես այդպես։ Անձնագրի տվյալներ տվող քաղաքացին ներքին կարգով հայնտում է իր համաձայնությունը, որ իր փոխարեն կընտրեն։ Նրա անձնագրի տվյալները արդեն լրացվում են համապատասխան մատյանում, ստորագրվում են, ինքը եթե ներկայանա էլ, կասեն դու արդեն ընտրել ես, ապե (կամ քուր, մորքուր, հոպար ՋԱՆ, «ջան»–ը կշեշտվի առանձնահատուկ)։ Պրիմիտիվ բայց աշխատող տարբերակ է, համարվում է, որ գործնականում անձնագրի տվյալներ տվողը էլ չի գնա ընտրական տեղամաս։
Վիշապ ձյա, ստեղ մի հատ բայց կա: Հաճախ ասենք էսինչ պաշտոնյաին կամ էսինչ մարդուն, սպային, չգիտեմ ում պարտադրվում, վստահվում է, որ ինքը պիտի N հոգու անուն բերի: Այդ N հոգու մեջ մտնում են ընտանիքի անդամներ, ընկերներ և այլն, ովքեր միանշանակ գնալու ու իրենց թեկնածուի օգտին են քվեարկելու, իսկ այդ թղթում ստորագրում են, որ իրենց ծանոթը աշխատավայրում դժվարություններ չունենան: Այս մասին իշխանությունները հստակ գիտեն: Ես անգամ գիտեմ այսպիսի թղթերի մասին, որտեղ ամբողջովին սխալ ինֆորմացիա է լրացվել: Ասածս այն է, որ «մորքուր» կամ «հոպարո՜» տարբերակները շատ հաճախ պարզապես հակառակ էֆեկտը կթողնեն: