Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Մուննաթ չեմ գալիս, ընդամենը պարզ ասում եմ, որ ուղղակի խոսելներդ ու ոչինչ չանելներդ ձանձրացրել ա: Իհարկե կարող եք շարունակել էդպես հա խոսել ու խոսել ու խոսել, միայն թե այն խոսքը, որին գործ չի հաջորդում, արժեք չունեցող է: Ու՞մ է պետք քո էջերով քննարկումներն են մասին, որ չես հասկանում, թե քաղաքապետի ընտրություն անցկացնելն ի՞նչ իմաստ ունի, եթե ընտրությամբ լինի, թե նշանակովի, բոլոր անարդարությունները «կուլ ես տալու», քաղաքացիական կեցվածք չես ընդունելու: Գիտես, վրովմունքդ շատ դուրս եկավ, նշանակում է թիրախին էին կպել խոսքերս
Կարծես դատարանում լինեմ և դատախազի մեղադրանքները լսեմ: Լավ, ոչինչ, մեղադրի՛ր: Թող դատավորն էլ լինի ժամանակը:

Չու՛կ, ես հենց սկզբից՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այդ դրույթի հետ այնքան էլ համաձայն չեմ եղել, որովհետև կարծում եմ, որ մի փոքրիկ պետության համար երկու մոտավորապես հավասարազոր «գլուխ» ունենալը ոչ այնքան հավասարակշռում է ենթադրում, որքան երկպառակտությունների հավանականություն:

Սա իմ կարծիքն է: Ունենալ այսպիսի կարծիք բնավ չի նշանակում «կուլ տալ» անարդարությունը կամ չունենալ քաղաքական կեցվածք: