ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Վերջին խմբագրող՝ Elmo: 25.03.2009, 00:36:
էսպես չի մնա
Հիմա փակեք հարցումը, է՛լի: Ասենք՝ պատահական: Հետաքրքիր ա ուղղակի, թե քանի վայրկյանի ընթացքում հարցումը կգերհագենա իրենց կարծիքն էստեղ ազատ արտահայտող, իրենց ձայնը պաշտպանող ու իրենց խոսքերին տեր կանգնող կայծակնացայտ անդամների քվեներով:
DIXIcarpe noctem
Քամի (25.03.2009)
Այսինք հիմա՝ բաց հարցման դեպքում, ՀՀԿ կողմնակիցները վախենում են որ ՀՀԿ օգտին եթե քվեարկեն ՀԱԿ-ը ռեպրեսիաներ կանի, կընկնի հետևներից, գործից կհանի, բանտ կնստացի վերջապես:
Իսկ ավելի լուրջ. Ժողովուրդ, համեցեք, քվերակեք ՀՀԿ օգտին, վաղը քաղաքապետարանում Գագոն գործ-բան ա խոստանում, մի ամաչեք, քվերակեք ԱԺ-ում վաթսուն տոկոս ու նախագահ ունեցող կուսակցության օգտին:
Mephistopheles (26.03.2009), Nareco (26.03.2009), Երվանդ (25.03.2009), Լեո (25.03.2009), Հայկօ (25.03.2009)
էտ քո ընտրած լեգիտիմ նախագահի օրոք էլ ԱԺ-ն ընդունեց Երևանի մասին նոր օրենքը: Էս լեգիտիմից առաջվա լեգիտիմի օրոք էլ սահմանադրության մեջ փոփոխություններ արվեցին, որը հնարավորություն տվեց հետոյվա լեգիտիմի օրորք ընդունել Երևանի մասին նոր օրենքը: Հիմա էլ մենք բոլորս կլեգիտիիմացնենք երկու լեգիտիմների արած փոփոխությունները: Ինչի՞ց եք դժգոհում: Թե՞ լիգիտիմի դեմ բան ունեք, կամ լեգիտիմի օրոք նույնքան լեգիտիմ ԱԺ-ի ընդունած օրենքները լեգիտիմ չեք համարում:
Chuk (25.03.2009), Mephistopheles (26.03.2009), Norton (25.03.2009), Հայկօ (25.03.2009), Վիշապ (25.03.2009)
Աղբյուր՝ Ա1+Ըստ «Ժառանգության»' ընդդիմությունը կհաղթի
«Մայիսի 31-ին ընդդիմության հաղթելու շանսերը շատ մեծ են»,-այսօր պատասխանելով «Ա1+»-ի հարցին' ասաց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ բոլորին կոչ արեց Երեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց ձայնը տալ ընդդիմությանը: «Ժառանգության» անդամներ Վարդան Խաչատրյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը այսօր չցանկացան մանրամասնել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ բանակցային գործընթացը' նշելով, որ այն այլեւս էական չէ:
«Մենք հակված էինք այն տեսակետին, որ անհրաժեշտ է ընտրություններին գնալ միասնական ընդդիմադիր ցուցակով' հնարավորինս շատ ձայն հավաքելու համար: Մեզ չհաջողվեց ՀԱԿ-ի հետ գալ ընդհանուր ցուցակի եւ գնացինք ծայրահեղ քայլի' ընտրություններին չմասնակցելու որոշում կայացվեց : ՀԱԿ-ի եւ Ժառանգության միջեւ որեւէ լարվածություն չկար, ինչպես փորձում էր ներկայացնել մամուլը: Դա զուտ աշխատանքային գործընթաց էր»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Շարունակելով նրա խոսքը' Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այսօր գերխնդիրը ընդդիմության հաղթանակն է: Մենք գիտենք, թե ինչ տրամադրություններ ունի Երեւանը, եւ «Ժառանգությունն» էլ զգալի դերակատարություն կունենա, որպեսզի ընդդիմությունը հաղթի»:
Վարդան Խաչատրյանը այսօր նաեւ անդրադարձավ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի թեկնածուին եւ ասաց. «Ընտրություններից առաջ Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում թուլացնելու է այդ թեկնածուին եւ վերջին հաշվով այնպիսի բացասական ալիքի է հանգեցնելու, որ դժվար է պատկերացնել»:
Թեեւ «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին, սակայն իր վրա է վերցնում հասարակական հսկիչի դերը եւ բոլորին խոստանում, որ անելու ամեն ինչ' կեղծիքներն ու խախտումները նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերին, ապա Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ունեն համապատասխան թվով անդամներ, հանձնաժողովում իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնելու համար.«Երեւանում «ժառանգությունն» ունի ուժեղ հատված»:
Ի դեպ, այսօր «Ժառանգության» անդամները մեկ անգամ եւս ընդգծեցին, որ որեւէ մի ուժի, այդ թվում ՀՀԿ-ի պաշտպանության կարիքը չունեն, առավել եւս' իրենց ՀԱԿ-ից պաշտպանելու կարիք չկա:
«Ժառանգությունը» նաեւ շարունակելու է ժողովրդի կողքին լինել նաեւ ընդդիմության նախաձեռնած բոլոր միջոցառումների ընթացքում:
Այսօրվա հանդիպման ընթացքում «Ժառանգության» անդամները հասարակությանը խոստացան, որ մայիսի 31-ից հետո առանց բացառության մասնակցելու են բոլոր ընտրություններին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իշխանական օղակներից ձեն ձուն չի գալիս հա ոնց որ? Ընտրություններից առաջ որոշ դեմքեր իրար հերթ չէին տալիս պնդելու, որ արդեն անցած պրծած են, մյուսները ձայն չեն հավաքելու և այլն: Նույնիսկ էն ադիբեկյանի ձենը չի գալիս;
Ժողովու՛րդ, բայց զգում ե՞ք միտումը: Մարդիկ բաժանվել են երկու մասի՝ ՀԱԿ-ի կողմնակիցներ և ՀԱԿ-ի հակառակորդներ: Իշխանության կողմնակից չկա:
Համենայն դեպս՝ էդպես ա ստացվում:
DIXIcarpe noctem
Ես էս չկողմնորոշվելու տարբերակի իմաստը տենց էլ չհասկացաՀայկոն մի անգամ ասեց, ձեն-ձուն չկա
Էդ տարբերակի անունը պետքա լիներ` «չեմ ասի
»: ԿԱմ էլ պետքա վերջին օրը քվեարկվեր էդ տարբերակը, թեչէ դեռ քարոզարշավն էլ չի սկսվել, արդեն էդ տարբերակով քվեարկում են
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Էս չորս իշխանական կուսակցություններից երեքը միասին մոտ մի տարի առաջ հավաքել են ժողովրդի ձայների մոտ 75%-ը: Իսկ հիմա ու՞ր են նրանց օգտին քվերարկողներն ու նրանց աջակիցները: Համենայն դեպս՝ պնդելը, թե այս ֆորումում հավաքված են միայն ՀԱԿ-ի կողմնակիցները, սխալ է. վկա՝ այստեղ ընթացող թեժ ու կատաղի քաղաքական մարտերը: Հենց դրա համար եմ ասում, որ մարդիկ բաժանվել են ՀԱԿ-ի կողմնակիցների ու հակառակորդների: Այսինքն, այսպես թե այնպես, քաղաքական իրադարձություններն ու կյանքը պտտվում է ՀԱԿ-ի շուրջ. իշխանություններն այլևս մղված են հետին պլան: Այլ հետևություն, տեսնելով քվեարկության այս պատկերը, չեմ կարող անել: Իսկ հակառակորդները, ինչպես ներակումբյան փորձն է ցույց տալիս, իրենք ոչ մի կոնկրետ բան չեն առաջարկում, այլ միայն նովում են, մազութ-ցուրտ-մութ և այլ կլիշեներ են հիշում, կարճ ասած՝ մեծագույն մասը զանգ կախող չեն, ճառ ասող են: Հակառակ դեպքում ինչու՞ ՀԱԿ-ի կողմնակիցներից բոլորի համար պարզ է, թե ում օգտին է հարկավոր քվեարկել, իսկ ՀԱԿ-ի հակառակորդների ոչ մեկն այդպես էլ դեռ այստեղ չի քվերակել: Նկատեք՝ ոչ թե «չի կողմնորոշվել», այլ՝ չի քվեարկել:ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան) ------- 0
ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան) --- 1
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան) ------ 1
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան) ------ 1
«Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեմայում կողմ և դեմ քվեարկողների թիվը գրեթե հավասար էր: Չեմ կարծում, որ քաղաքական դաշտն այդքան փոխվել է այս մեկ-երկու ամիսների ընթացքում: Հապա ու՞ր են այն բոլոր անդամները, ովքեր դեմ էին ՀԱԿ-ի վարած քաղաքականությանը: Գոնե թող քվեարկեն «չեմ մասնակցելու»: Բայց արի ու տես՝ ոչ: Սպասու՞մ են: Գուցե: Գուցե սպասում են հարցման՝ փակ տարբերակի անցնելուն: Համենայն դեպս՝ այս ու «մարտի 1-ի հանրահավաքի» հարցումների միակ լուրջ տարբերությունը դա է:
Հետևություններ անելը թողնում եմ ձեզ:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ