User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 25 96-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425262728293575 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #361
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարոզարշավի մեկնարկից որոշ ժամանակ անց կառաջարկվի նոր՝ այս անգամ փակ հարցում, որը, ի դեպ, կարծում եմ որ դիտարկումների բավական շատ նյութ կտա դիտորդներին
    Վերջապես կկարողանամ ճիշտ քվեարկել

  2. #362
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա1+-ում էլ հարցում կա
    Այս պահի դրությամբ Ա1+ -ի հարցման արդյունքերը:
    Եթե Երեւանի խորհրդի ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը,ո ՞ւմ ձայն կտայիք:
    ԲՀԿ 3.3%
    ԺԿ 2.0%
    ՀԱԿ 70.6%
    ՀԱՍԿ 0.7%
    ՀՀԿ 5.3%
    ՀՅԴ 3.9%
    ՕԵԿ 0.5%
    Ոչ մեկին 13.6%
    Վերջին խմբագրող՝ Elmo: 25.03.2009, 00:36:
    էսպես չի մնա

  3. #363
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հիմա փակեք հարցումը, է՛լի: Ասենք՝ պատահական: Հետաքրքիր ա ուղղակի, թե քանի վայրկյանի ընթացքում հարցումը կգերհագենա իրենց կարծիքն էստեղ ազատ արտահայտող, իրենց ձայնը պաշտպանող ու իրենց խոսքերին տեր կանգնող կայծակնացայտ անդամների քվեներով:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (25.03.2009)

  5. #364
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե բաց հարցում չլիներ միգուցե ուրիշ լիներ
    Այսինք հիմա՝ բաց հարցման դեպքում, ՀՀԿ կողմնակիցները վախենում են որ ՀՀԿ օգտին եթե քվեարկեն ՀԱԿ-ը ռեպրեսիաներ կանի, կընկնի հետևներից, գործից կհանի, բանտ կնստացի վերջապես:

    Իսկ ավելի լուրջ. Ժողովուրդ, համեցեք, քվերակեք ՀՀԿ օգտին, վաղը քաղաքապետարանում Գագոն գործ-բան ա խոստանում, մի ամաչեք, քվերակեք ԱԺ-ում վաթսուն տոկոս ու նախագահ ունեցող կուսակցության օգտին:

  6. #365
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե կարապետիչը միշտ էլ հայտարարել ա ու հիմա էլ հայտարարում ա որ ինքը կենտրոնամետ ա, թե էտ ինչ ա մենակ ինքը գիտի
    Էտ ավելի լավ ա, քան ԲՀԿ առաջին ծրագիրը, որտեղ գրված էր որ ԲՀԿ-ն լիբերալ-պահպանողական կուսակցություն է, ու էլի ինչ որ կենտորանամետ մոմենտներ: Կարճ ասած ԲՀԿ-ն քաղաքական ոջղ սպեկտրը ծածկում էր - աջ, ձախ, կենտրոն, մի քիչ աջ քաշած կենտրոն, լաաաաաաավ քաշած կենտորն ....

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (26.03.2009), Nareco (26.03.2009), Երվանդ (25.03.2009), Լեո (25.03.2009), Հայկօ (25.03.2009)

  8. #366
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Էխ Լեո, Լեո… կա՞ մի հատ վարյանտ որ քեզ ձեռ տա… ասա իմանաք բռատ
    Չէ, երևի չկա:
    Ինձ համար ավելի նախընտրելի էր նշանակովի քաղաքապետի տարբերակը: Եթե մի անգամ ընտրել եմ լեգիտիմ նախագահ, էլ ինչ իմաստ ունի երկրորդ անգամ էլ ընտրեմ: Չէ՞ որ Երևանում է ապրում Հայաստանի բնակչության կես:

  9. #367
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի անգամ ընտրել եմ լեգիտիմ նախագահ, էլ ինչ իմաստ ունի երկրորդ անգամ էլ ընտրեմ: Չէ՞ որ Երևանում է ապրում Հայաստանի բնակչության կես:
    էտ քո ընտրած լեգիտիմ նախագահի օրոք էլ ԱԺ-ն ընդունեց Երևանի մասին նոր օրենքը: Էս լեգիտիմից առաջվա լեգիտիմի օրոք էլ սահմանադրության մեջ փոփոխություններ արվեցին, որը հնարավորություն տվեց հետոյվա լեգիտիմի օրորք ընդունել Երևանի մասին նոր օրենքը: Հիմա էլ մենք բոլորս կլեգիտիիմացնենք երկու լեգիտիմների արած փոփոխությունները: Ինչի՞ց եք դժգոհում: Թե՞ լիգիտիմի դեմ բան ունեք, կամ լեգիտիմի օրոք նույնքան լեգիտիմ ԱԺ-ի ընդունած օրենքները լեգիտիմ չեք համարում:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.03.2009), Mephistopheles (26.03.2009), Norton (25.03.2009), Հայկօ (25.03.2009), Վիշապ (25.03.2009)

  11. #368
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ըստ «Ժառանգության»' ընդդիմությունը կհաղթի


    «Մայիսի 31-ին ընդդիմության հաղթելու շանսերը շատ մեծ են»,-այսօր պատասխանելով «Ա1+»-ի հարցին' ասաց Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը եւ բոլորին կոչ արեց Երեւանի քաղաքապետի ընտրություններում իրենց ձայնը տալ ընդդիմությանը: «Ժառանգության» անդամներ Վարդան Խաչատրյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը այսօր չցանկացան մանրամասնել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ բանակցային գործընթացը' նշելով, որ այն այլեւս էական չէ:

    «Մենք հակված էինք այն տեսակետին, որ անհրաժեշտ է ընտրություններին գնալ միասնական ընդդիմադիր ցուցակով' հնարավորինս շատ ձայն հավաքելու համար: Մեզ չհաջողվեց ՀԱԿ-ի հետ գալ ընդհանուր ցուցակի եւ գնացինք ծայրահեղ քայլի' ընտրություններին չմասնակցելու որոշում կայացվեց : ՀԱԿ-ի եւ Ժառանգության միջեւ որեւէ լարվածություն չկար, ինչպես փորձում էր ներկայացնել մամուլը: Դա զուտ աշխատանքային գործընթաց էր»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Շարունակելով նրա խոսքը' Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այսօր գերխնդիրը ընդդիմության հաղթանակն է: Մենք գիտենք, թե ինչ տրամադրություններ ունի Երեւանը, եւ «Ժառանգությունն» էլ զգալի դերակատարություն կունենա, որպեսզի ընդդիմությունը հաղթի»:

    Վարդան Խաչատրյանը այսօր նաեւ անդրադարձավ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի թեկնածուին եւ ասաց. «Ընտրություններից առաջ Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի պաշտոնում թուլացնելու է այդ թեկնածուին եւ վերջին հաշվով այնպիսի բացասական ալիքի է հանգեցնելու, որ դժվար է պատկերացնել»:

    Թեեւ «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին, սակայն իր վրա է վերցնում հասարակական հսկիչի դերը եւ բոլորին խոստանում, որ անելու ամեն ինչ' կեղծիքներն ու խախտումները նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերին, ապա Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ իրենք ունեն համապատասխան թվով անդամներ, հանձնաժողովում իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնելու համար.«Երեւանում «ժառանգությունն» ունի ուժեղ հատված»:

    Ի դեպ, այսօր «Ժառանգության» անդամները մեկ անգամ եւս ընդգծեցին, որ որեւէ մի ուժի, այդ թվում ՀՀԿ-ի պաշտպանության կարիքը չունեն, առավել եւս' իրենց ՀԱԿ-ից պաշտպանելու կարիք չկա:

    «Ժառանգությունը» նաեւ շարունակելու է ժողովրդի կողքին լինել նաեւ ընդդիմության նախաձեռնած բոլոր միջոցառումների ընթացքում:

    Այսօրվա հանդիպման ընթացքում «Ժառանգության» անդամները հասարակությանը խոստացան, որ մայիսի 31-ից հետո առանց բացառության մասնակցելու են բոլոր ընտրություններին:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #369
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Իշխանական օղակներից ձեն ձուն չի գալիս հա ոնց որ? Ընտրություններից առաջ որոշ դեմքեր իրար հերթ չէին տալիս պնդելու, որ արդեն անցած պրծած են, մյուսները ձայն չեն հավաքելու և այլն: Նույնիսկ էն ադիբեկյանի ձենը չի գալիս;

  13. #370
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ժողովու՛րդ, բայց զգում ե՞ք միտումը: Մարդիկ բաժանվել են երկու մասի՝ ՀԱԿ-ի կողմնակիցներ և ՀԱԿ-ի հակառակորդներ: Իշխանության կողմնակից չկա:

    Համենայն դեպս՝ էդպես ա ստացվում:
    DIXI
    carpe noctem

  14. #371
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովու՛րդ, բայց զգում ե՞ք միտումը: Մարդիկ բաժանվել են երկու մասի՝ ՀԱԿ-ի կողմնակիցներ և ՀԱԿ-ի հակառակորդներ: Իշխանության կողմնակից չկա:

    Համենայն դեպս՝ էդպես ա ստացվում:
    Էտ ե՞րբա եղել որ
    Loading your personal settings....

  15. #372
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ ե՞րբա եղել որ
    Ստեղ, Սամ ջան : Տես՝ հարցումը:
    DIXI
    carpe noctem

  16. #373
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իշխանության կողմնակից չկա:
    Էս մասի հետ էի
    Loading your personal settings....

  17. #374
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ես էս չկողմնորոշվելու տարբերակի իմաստը տենց էլ չհասկացա Հայկոն մի անգամ ասեց, ձեն-ձուն չկա Էդ տարբերակի անունը պետքա լիներ` «չեմ ասի»: ԿԱմ էլ պետքա վերջին օրը քվեարկվեր էդ տարբերակը, թեչէ դեռ քարոզարշավն էլ չի սկսվել, արդեն էդ տարբերակով քվեարկում են
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. #375
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մասի հետ էի
    ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան) ------- 0
    ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան) --- 1
    ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան) ------ 1
    ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան) ------ 1
    Էս չորս իշխանական կուսակցություններից երեքը միասին մոտ մի տարի առաջ հավաքել են ժողովրդի ձայների մոտ 75%-ը: Իսկ հիմա ու՞ր են նրանց օգտին քվերարկողներն ու նրանց աջակիցները: Համենայն դեպս՝ պնդելը, թե այս ֆորումում հավաքված են միայն ՀԱԿ-ի կողմնակիցները, սխալ է. վկա՝ այստեղ ընթացող թեժ ու կատաղի քաղաքական մարտերը: Հենց դրա համար եմ ասում, որ մարդիկ բաժանվել են ՀԱԿ-ի կողմնակիցների ու հակառակորդների: Այսինքն, այսպես թե այնպես, քաղաքական իրադարձություններն ու կյանքը պտտվում է ՀԱԿ-ի շուրջ. իշխանություններն այլևս մղված են հետին պլան: Այլ հետևություն, տեսնելով քվեարկության այս պատկերը, չեմ կարող անել: Իսկ հակառակորդները, ինչպես ներակումբյան փորձն է ցույց տալիս, իրենք ոչ մի կոնկրետ բան չեն առաջարկում, այլ միայն նովում են, մազութ-ցուրտ-մութ և այլ կլիշեներ են հիշում, կարճ ասած՝ մեծագույն մասը զանգ կախող չեն, ճառ ասող են: Հակառակ դեպքում ինչու՞ ՀԱԿ-ի կողմնակիցներից բոլորի համար պարզ է, թե ում օգտին է հարկավոր քվեարկել, իսկ ՀԱԿ-ի հակառակորդների ոչ մեկն այդպես էլ դեռ այստեղ չի քվերակել: Նկատեք՝ ոչ թե «չի կողմնորոշվել», այլ՝ չի քվեարկել:

    «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեմայում կողմ և դեմ քվեարկողների թիվը գրեթե հավասար էր: Չեմ կարծում, որ քաղաքական դաշտն այդքան փոխվել է այս մեկ-երկու ամիսների ընթացքում: Հապա ու՞ր են այն բոլոր անդամները, ովքեր դեմ էին ՀԱԿ-ի վարած քաղաքականությանը: Գոնե թող քվեարկեն «չեմ մասնակցելու»: Բայց արի ու տես՝ ոչ: Սպասու՞մ են: Գուցե: Գուցե սպասում են հարցման՝ փակ տարբերակի անցնելուն: Համենայն դեպս՝ այս ու «մարտի 1-ի հանրահավաքի» հարցումների միակ լուրջ տարբերությունը դա է:

    Հետևություններ անելը թողնում եմ ձեզ:
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (26.03.2009), Norton (26.03.2009), Rammer (26.03.2009)

Էջ 25 96-ից ԱռաջինԱռաջին ... 152122232425262728293575 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •