Հետաքրքիր է, էս երոկու ուժերը մամուլի միջոցո՞վ են շփվում իրար հետ: Դա իմ համար աբսուրդ է՝ եթե փոխադարձ ցանկություն կա համագործակցելու, որևէ մեկը չպետք է առանց մյուսի հետ քննարկելու ցուցակ ներկայացնի հանրությանը: Այսինքն ստացվում է, որ կամ նախորոք քննարկել են ու լեզու չեն գտել իրար հետ ու սկսել են մարդա իրա ցուցակը հրապարակել, կամ էլ պայմանավորվել են, որ մարդա իրա ցուցակով գնալը ավելի նպատակահարմար է: Էդ տեսակետից ժառանգության բացատրությունն առ այն, որ շատերը Լևոնից ալերգիա ունեն, բայց ըստ էության ընդդիմադիր են, ու էդ մարդկանց ձեները ժառանգության միջոցով կարող են բալանսը շեղել ընդդիմության կողմը, տրամաբանակ է: Անձամբ ես ճանաչում եմ և մարդկանց, ովքեր Լևոնին չեն սիրում, բայց ոգևորված են նրա քաղաքապետ դառնալու հեռանկարից, և մարդկանց, ովքեր Լևոնին կուրորեն ատում են, և ոչ մի դեպքում նրա օգտին չեն քվեարկի: Երկրորդ տիպը հենց ժառանգության պոտենցյալ ընտրազանգվածն է:
Մյուս տարբերակն էլ էն ա, որ Րաֆֆին սև ա, ուղղակի կարմիր ա ձևանում: Դա ամենավտանգավոր դեպքն է, որին սակայն առայժմ հակված չեմ հավատալ:
![]()
Էջանիշներ