ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 2-ին Դե ֆակտո ակումբում հանդիպելով լրագրողներին, Երեւանի Ավագանու ընտրության մասնակից Տիգրան Կարապետյանը, ում կուսակցությունը չհաղթահարեց 7 տոկոսի արգելքը, հայտարարել է, թե Ավագանու ընտրությունն ավելի վատ է եղել, քան նախորդ ընտրությունները: Տիգրան Կարապետյանն էլ խոսել է համատարած լցոնումների եւ այլ անօրինականությունների մասին: Մասնավորապես նա ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերի արձանագրությունների օրինակներ: Ըստ այդմ, 5 տեղամասերից չորսում ՕԵԿ-ը ունեցել է 8-18 ձայն, իսկ 5-րդում ՕԵԿ ձայները եղել են 528:
«Այդ ինչպե՞ս է ստացվում. Փաստորեն, ՕԵԿ-ի կողմնակիցները բնակվում են միայն մեկ շենքում ու միայն այդ ընտրատեղամասու՞մ են քվեարկել»,
ասում է Տիգրան Կարապետյանը: Իր արդյունքից Տիգրան Կարապետյանը գոհ է, ասելով, թե չնայած չի հաղթահարել 7 տոկոսը, բայց իր ստացած ձայները արդար են ու ազնիվ` “սրբի արցունքների նման”:
http://lragir.am/src/index.php?id=country&pid=27030