Առաջին անգամնա, որ սրտանց ցավում եմ որևէ պաշտոնյայի հրաժարականի համար, ճիշտա, արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի շարք քայլեր արեց, որոնց հետևանքով շատերը մնացին անգործ, չմոռանանք փողացային առևտրի վերացումը, կրպակների ապամոնտաժումը ... Ինչևէ այսքանի հետ մեկտեղ ես կարծում էի, որ նա Երևանը դեպի լավն էր տանում, եսիմ, արդեն այն պահնա, որ խոսքերն ավելորդ են, բայց և այնպես կարելի է նաև ուրախ լինել, եթե շրջանառվող լուրերը Գազպրոմում լուրջ պաշտոնի հետ կապված ճիշտ լինեն, ապա, կարծում եմ, որ այդտեղ էլ Կարեն Կարապետյանը ամեն ինչ կանի Հայաստանի համար: Սպասենք և կտեսնենք