User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 89 96-ից ԱռաջինԱռաջին ... 3979858687888990919293 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,321 համարից մինչև 1,335 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #1321
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    Հունիսի 2-ին Դե ֆակտո ակումբում հանդիպելով լրագրողներին, Երեւանի Ավագանու ընտրության մասնակից Տիգրան Կարապետյանը, ում կուսակցությունը չհաղթահարեց 7 տոկոսի արգելքը, հայտարարել է, թե Ավագանու ընտրությունն ավելի վատ է եղել, քան նախորդ ընտրությունները: Տիգրան Կարապետյանն էլ խոսել է համատարած լցոնումների եւ այլ անօրինականությունների մասին: Մասնավորապես նա ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերի արձանագրությունների օրինակներ: Ըստ այդմ, 5 տեղամասերից չորսում ՕԵԿ-ը ունեցել է 8-18 ձայն, իսկ 5-րդում ՕԵԿ ձայները եղել են 528:
    «Այդ ինչպե՞ս է ստացվում. Փաստորեն, ՕԵԿ-ի կողմնակիցները բնակվում են միայն մեկ շենքում ու միայն այդ ընտրատեղամասու՞մ են քվեարկել»,
    ասում է Տիգրան Կարապետյանը: Իր արդյունքից Տիգրան Կարապետյանը գոհ է, ասելով, թե չնայած չի հաղթահարել 7 տոկոսը, բայց իր ստացած ձայները արդար են ու ազնիվ` “սրբի արցունքների նման”:
    http://lragir.am/src/index.php?id=country&pid=27030
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #1322
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    «Ժառանգության» ներկայացուցչի կարծիքով, չարժե քննարկել այն պատճառով, քանի որ այս ընտրությունները որեւէ աղերս չունեն ընտրություն կոչվող գործընթացի հետ, հետեւաբար, անիմաստ է փաստերի մասին խոսել եւ արձանագրել դա որպես իրողություն, հասարակության միջեւ եղած ուժերի հարաբերակցություն:
    Իմ կողմից ավելացնեմ – ջուրը քար է ծակում, ամեն ընտրությամբ ավելի շատ մարդ կգա ու ավելի դժվար կլինի քրեածինների ինքնալեգիտիմացիան։

    Մնում է չհուսահատվել ու շարունակել ջրի հոսքը ուշադրություն չդարձնելով հիմար լոտո գլորողների համար ներկայացվող տոկոսների ու թվերի վրա. Հայաստանում արդեն տասնյակ տարիներ է չի հրապարակվել իրական ընտրության թվեր...

    Հուսով եմ ՀԱԿի կողմնակիցները կգիտակցեն, որ «լեգիտիմացվող» ընտրություններին մասնակցելը նպատակ չունի պարզելու կամ ինչ որ մեկին ցույց տալու, թե քանի հոգի է ՀԱԿին աջակցում։ «Լեգիտիմացվածները» երբեք դա չեն բացահայտի ու չեն ասի իրականում քանի հոգի է ՀԱԿին «իրենց» ընտրության ժամանակ քվեարկել։ Բոլոր ընտրությններին մասնակցելը «լեգիտիմացումը» բարդացնելու նպատակ ունի ու «լեգիտիմշիկների» ներվերը փչացնելու համար է։

    Եթե ՀԱԿին պետք լինի ցույց տալ, թե քանի հոգի է նրան աջակցում դրա համար սեփական ընտրություններ կնախաձեռնվեն, օրինակ ՀԱԿ ի համագումարին գործուղվող պարգամավորների ընտրություններ Հայաստանով մեկ, երբ պաստացի «լեգիտիմշիկները» այդ ընտրությունների հետ առընչություն ունենալ չեն կարող։
    Վերջին խմբագրող՝ voter: 02.06.2009, 22:02:

  3. #1323
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    voter տեսա՞ր, որ ես ճիշտ էի Բեգլարյանի պահով: Իսկ դու ասում էիր ԲՀԿ-ին կանցկացնեն, Բեգլարյաին կզոհեն...: Ասում եմ գիտեմ, ուրեմն գիտեմ:
    էսպես չի մնա

  4. #1324
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ես սենց կոնցեպտուալ, սենսացիոն... հոդված, երևի թե չէի կարդացել... ընտիր ա
    Հոդվածի հեղինակը ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆն է... ըստ իս՝ մեծ գիտնական մը

    ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՊԱՀ
    Լևոն Տեր-Պետրոսյանն ու մերձավոր շրջապատը հայերին նորվեգացիների տեղ են դնում: Դժգոհում են, թե ընտրություններն օրինական չեն անցել, եղել են կեղծիքներ և այլն: Իսկ ես հարցն այլ կերպ եմ դնում. իսկ ինչո՞ւ Հայաստանում, այսինքն` Ասիայում, ընտրությունները պետք է եվրոպական չափանիշերին համապատասխան անցնեն:
    Բա որ Ասիայում ենք, էլ ու՞ր ենք ԵԽ մտնում, ու՞ր ենք ՆԱՏՕ-ի դուռը թակում… Հյուսիսային պողոտան էլ քանդել ա պետք
    ժողովրդին էլ փայտեր ա պետք բաժանել, որ իրիկունը կրակի շուրջ թռվռան

    Եվ ինչո՞ւ հայերը չպետք է կեղծեն, գողանան, խախտեն օրինականությունը, այն դեպքում, երբ գործունեության այդ տեսակները նրանց արյան մեջ են: Ժողովուրդը, որ գիտակցաբար իր համար կեղծ արժեքներ է ընտրում, լինի դա Շիրազը կամ Դրոն, Արամ Մանուկյանը կամ Վազգեն Սարգսյանը, այսինքն` գիտակցաբար խեղաթյուրում է իրականությունը և առողջ բանականությունը, չի կարող չխեղաթյուրել նաև քաղաքական գործընթացը:


    Սակայն պարադոքսն այն է, որ այս և ընդհանրապես հետտերպետրոսյանական ժամանակաշրջանի բոլոր ընտրությունները մի գլուխ բարձր են, քան մինչև 1998թ.: Չկա բացահայտ բռնություն, չկա տոտալ կեղծարարություն, մի խոսքով` չկա ծաղրուծանակ քաղաքացիների կամքի արտահայտման նկատմամբ, կա միայն բնական գործընթաց` զուտ հայկական` ժանրի բոլոր օրենքներին համապատասխան: Այս է ամենը: Դե, իսկ կիրակնօրյա ընտրությունները մայրաքաղաքում շրջադարձային կետ էին երկրի նորագույն պատմության մեջ:
    այստեղ միայն՝

    Շատերի համար սենսացիա էր (թեև դա օրինաչափ էր) դաշնակցականների և «Օրինաց երկրի» ձախողումը: Թե ինչով է այն զբաղվել 1918-20թթ.` բոլորին է հայտնի:
    երևի հոդվածի հեղինակը իրեն շատ խելոքի տեղ է դնում, բայց ես կարող եմ հավատացնել, որ ինքը գաղափար անգամ չունի, թե Դաշնակցությունը ինչով էր զբաղված էդ շրջանում ու ինչու էր ընտրել արտաքին քաղաքական այդպիսի կուրս

    Սակայն ամենից շատ պրն Բաղդասարյանի բախտը չբերեց: Կարելի է ասել, որ նա քաղաքական հանգուցյալ է: Միակ բանը, որ նրան կարող է փրկել, շտապ անցումն է ընդդիմություն:Կարծում եմ` մինչև 2012թ. նախագահ Սարգսյանի մերձավոր շրջապատում նա կկարողանա հայտնաբերել աղաղակող կոռուպցիայի մի քանի փաստ, և դա քարոզչության լեյտմոտիվ դարձնելով` կրկին կկարողանա հայտնվել խորհրդարանում...
    էս մեսիջ է՞ր…

    Մի խոսքով, անցած ընտրություններն ինչ-որ չափով մաքրագործող էին: Այլ կերպ ասած` դրեցին ընդհանրապես երկրի քաղաքական համակարգի գլոբալ առողջացման գործընթացի հիմքը: Իհարկե, ցավալի է, որ 70 հազար երևանցիներ ձայն տվեցին Տեր-Պետրոսյանին: Սակայն ցավալի է նաև այն, որ նրանց ընտրյալները հրաժարվեցին մանդատներից` առաջին անգամ Տեր-Պետրոսյանը ինչ-որ դրական բան անելու շանս ուներ այս երկրի համար, բայց հրաժարվեց: Իսկ դրականն այն էր, որ ավագանու խորհրդում իր աղանդի ներկայության պայմաններում քաղաքապետարանում ավելի քիչ կլափեին ու կգողանային, ավելի քիչ կզբաղվեին լկտիությամբ ու կամայականությամբ: Իսկ դա արդեն քիչ չէր երևանցիների համար...
    հետաքրքիր է, ղ թե՞ վ…
    հեղինակը իր իմանալով հեգնում է, բայց իր զարգացած կիսագնդերով ուղեղը չի էլ հասկանում, որ ինքը ուղղակի ամրագրել է քաղաքապետարանի առօրյան

    ամբողջական հոդվածը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #1325
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, 11 ավագանու մանդատով ինչ պիտի անեին, որ ինչ-որ բան կարողանային ապացուցել կամ չապացուցել: Հիմա Ժառանգությունը ԱԺ-ում ինչ ա կարում անի ? 11մանդատավոր պիտի ավագանու նիստերին գնար, եթե դրանք երբևէ գումարվեն նորմալ, ու դեմ քվերակեր ամեն ինչին, ու պռծ: Նայի ԱԺ-ին, ոչ մի նորմալ նիստ չի լինում, բոլոր հարցերը գրեթե միաձայն անցնում են: Էտ ԱԺ-ն, բա Երևանի ավագանին ինչ ա լինելու: ՀՀԿ ու ԲՀԿ խուլիգանները պիտի քաղաքապետարանի բուֆետում կայֆավատ լինեն, քվերակությունից քվեարկություն մեկին ուղարկեն սաղի տեղը կոճակ սեղմելու, ՀԱԿ-ն էլ պիտի էշ-էշ ողջ աբսուրդի մասնակիցը դառանար: Իակ քաղաքապետը իրա գործադիր լիազորություններով (վարչություններ, բաժիններ, դես-դեն) իրա հավեսին ինչ ուզենա անի:

    Այնպես որ, մանդատներից հրաժարվելը միակ ճիշտ որոշումն էր: ՀԱԿ իրավունք չունի ասոցացվել գործող կրիմինալ համակարգի հետ, ոչ մի պարագայում:
    Տրիբուն ձյաձյա բա որ ասենք ՀԱԿը 1ին տեղ էր բռնում ու անցնում, բա որ ինքը ասում ա գործող կրիմինալի հետ ոչ մի գործ չպետք ա ունենա, բա էտ դեպքում ի՞նչ էր անելու
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (03.06.2009)

  7. #1326
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Լևոն Տեր-Պետրոսյանն ու մերձավոր շրջապատը հայերին նորվեգացիների տեղ են դնում: Դժգոհում են, թե ընտրություններն օրինական չեն անցել, եղել են կեղծիքներ և այլն: Իսկ ես հարցն այլ կերպ եմ դնում. իսկ ինչո՞ւ Հայաստանում, այսինքն` Ասիայում, ընտրությունները պետք է եվրոպական չափանիշերին համապատասխան անցնեն:
    Հոդվածի մնացած մասը ինձ չհետաքրքրեց, բայց նշված մասում հեղինակը ճիշտ է։ Ո՞վ է ասել, որ դեմոկրատիան կառավարման լավագույն ձևն է։ Այդ ո՞ր արևելյան երկիրն է շահել արևմուտքի ազդեցության տակ ընկնելուց, որ մենք շահենք։ Ուկրաինան (որն ի քաղաքակռթությամբ դեպ ավելի մոտ է արևմուտքին, քան մենք) "ազատագրվեց" բռնակալ ռուսամետ ռեժիմից, և ի՞նչ, մարդիկ ավելի լա՞վ սկսեցին ապրել։ Ընդհանրապես, ես ուզում եմ (և հուսով եմ), որ Ռուսաստանը վերականգնի իր հզորությունը և ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքի վրա (բացի մերձբալթյան երկրներից, այ նրանք իրոք եվրոպացիներ են) և Եվրոմիություն, ՆԱՏՕ և այլօք յան տան էս կողմերից։ Արտգեոյին չասեք

  8. #1327
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյաձյա բա որ ասենք ՀԱԿը 1ին տեղ էր բռնում ու անցնում, բա որ ինքը ասում ա գործող կրիմինալի հետ ոչ մի գործ չպետք ա ունենա, բա էտ դեպքում ի՞նչ էր անելու
    Լի, քաղաքապետի պաշտոնն այլևս նշանակովի չի, ընտրովի ա: Այսինքն, պարզվեց, որ էլի նշանակովի ա, ուղղակի էն ժամանակ օրենքով էին նշանակում, հետո զգացին, որ իրանց վայել չի օրենքով ինչ որ բան անել, որոշեցին կրիմինալ ձևով նշանակեն՝ խփել, ջարդել, ծեծել.. Հաշվի առ ընտրովիի ու նշանակովիի տարբերույթւոնը, էդ արդեն հերիք ա:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #1328
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյաձյա բա որ ասենք ՀԱԿը 1ին տեղ էր բռնում ու անցնում, բա որ ինքը ասում ա գործող կրիմինալի հետ ոչ մի գործ չպետք ա ունենա, բա էտ դեպքում ի՞նչ էր անելու
    Սերժի ղեկավարության տակ հոժար էր աշխատել, բայց Բեգլարյանի՝ ոչ: Հա ճիշտ ա, եթե իր հասանելիք տեղերը ընդուներ, կդառնար, որ ընդունում ա այս ընտրությունները: Բայց մյուս կողմից, եթե այս ընտրությունների արդյունքում 1 տեղ գրավեր ու ստանար մեծամասնություն՝ կդառնար որ ենթակա ա դառնում մի նախագահի, որի ընտրված լինելն էլ չի ընունում:
    Խառն եղավ: Կարճ ասած ամեն ինչ հիմնավորելու հիանալի կարողությունները Լևոնին չեն լքել
    էսպես չի մնա

  10. #1329
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժի ղեկավարության տակ հոժար էր աշխատել, բայց Բեգլարյանի՝ ոչ: Հա ճիշտ ա, եթե իր հասանելիք տեղերը ընդուներ, կդառնար, որ ընդունում ա այս ընտրությունները: Բայց մյուս կողմից, եթե այս ընտրությունների արդյունքում 1 տեղ գրավեր ու ստանար մեծամասնություն՝ կդառնար որ ենթակա ա դառնում մի նախագահի, որի ընտրված լինելն էլ չի ընունում:
    Խառն եղավ: Կարճ ասած ամեն ինչ հիմնավորելու հիանալի կարողությունները Լևոնին չեն լքել
    Վազգ ջան, մի տարբերությւոն արդեն ասեցի, երկրորդն էլ ասեմ, Լի, դու էլ լսի, սա քեզ էլ ա վերաբերում, երկրորդ անգամ չեմ ասելու
    Մինչ այս երկխոսության գնալու հնրավորություն ունեին իշխանությունները, էդ հնարավորությունը իրանց տրվել էր ՀԱԿ-ի կողմից, հիմա դա արդեն չկա, Լևոն ձյաձյան ասեց՝ հենց նոր կամուրջները այրել, եկել եմ Մատենադարանի մոտ ձեզ ասեմ, որ վառել եմ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #1330
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    էսօր Գևորգ Ալթունյանի հաղորդումն էի նայում, ու շատ հետաքրքիր ու ճիշտ էր մեկնաբանում ՀԱԿի գործողությունները՝ սխալներն ու ճիշտը
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (03.06.2009)

  13. #1331
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընտրված քաղաքապետը նախագահին անմիջականորեն ենթակա պաշտոն չի, կարծեմ:

  14. #1332
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր Գևորգ Ալթունյանի հաղորդումն էի նայում, ու շատ հետաքրքիր ու ճիշտ էր մեկնաբանում ՀԱԿի գործողությունները՝ սխալներն ու ճիշտը
    Միքիչ մանրամասն, եթե հնարավոր է

  15. #1333
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Միքիչ մանրամասն, եթե հնարավոր է
    չեմ համարձակվի մանրամասնել,որտև տենց բառացի լավ չեմ հիշում, վախենում եմ սխալվեմ ,բայց լիովին ճիշտ էր ասում, շատ օբյեկտիվ էր մեկնաբանում
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  16. #1334
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Միքիչ մանրամասն, եթե հնարավոր է
    Ես այսօր անձամբ իրենից լսեցի ինչի մասին էր պատրաստվում խոսել։
    Ըստ նրա Լևոնը պարտավոր էր մինչև պաշտոններից հրաժարվելը ստանալ իրենց ձայն տված 70000 մարդու թույլատվությունը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #1335
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    հա ասում էր բա որ որոշումներ ա կայացնում ,քցենք 70000 մարդ իրան ձայն ա տվել, բա խի մինչև որոշում կայացնելը չի խորհրդակցում, կամ նիստ հրավիրում ,կամ մի ձև գոնե հաշվի նստում էտ մարդկանց կարծիքի հետ, մարդիկ էդքան ձայն տան ու ինքը տենց էտ մարդկանց ոնցոր առհամարհելով որոշումներ կայացնի
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

Էջ 89 96-ից ԱռաջինԱռաջին ... 3979858687888990919293 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •