User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին եք քվեարկելու Երևանի ավագանու ընտրություններում

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)

    2 2.67%
  • ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)

    2 2.67%
  • ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)

    44 58.67%
  • ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)

    4 5.33%
  • ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)

    1 1.33%
  • ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)

    5 6.67%
  • ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)

    0 0%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ

    11 14.67%
  • Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու

    5 6.67%
  • Դեռ չեմ կողմնորոշվել

    1 1.33%
Էջ 59 96-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 871 համարից մինչև 885 համարի արդյունքները՝ ընդհանուր 1437 հատից

Թեմա: Երևանի քաղաքապետի ընտրություններ

  1. #871
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ ՔԱՂԱՔՈՒՄ


    Հենց սկզբից, ինչպես եւ սպասվում էր, իշխանական Մեծ կուսակցությունը համը հանեց: Դեռ ընտրատեղամասերը չբացված, նրանք շտապելով ընտրության էին բերել ավտոբուսներով մարդկանց հեռու տեղերից: Հետո պարզվել էր, որ այդ մարդիկ դեռ նախորդ օրն են ընտրել, այսինքն, իշխանական Մեծ կուսակցությունը 8 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն արդեն փորձում էր դեմ անել, միայն ամսաթիվը փոխելով:

    Հետո պարզվեց, որ դրանք բոլորովին ուրիշ ընտրությունների ցուցակներ են եւ կապ չունեն քաղաքի մեծ ընտրությունների հետ: Դա դուր չէր եկել Հաղթանդամների կուսակցությանը, որոնք համենայն դեպս մի երկու հանձնաժողովի անդամների առավոտյան ծեծեցին: Ընդդիմադիր Մեծ կուսակցության անդամները սկսեցին բողոքել եւ հայտարարել, որ իրենց ծեծում են ու ծեծում:

    Ազգային Հին կուսակցությունը առավոտյան դեռ ձայն չէր հանում, շատ լավ հասկանալով, որ հեռու տեղից բերած իրենց թեկնածուն մեծ քաղաքում այնքան էլ ճանաչված չէ: Օրենքի վերաբերյալ անհասկանալի մարդկանց կուսակցությունը առավոտյան 7 անց կես արդեն հայտարարեց, որ ոչ մի ընտրակեղծիք չկա եւ իրենք կհամագործակցեն բոլորի հետ, ովքեր կհաղթեն: Հնագույն մարդկանց նորագույն կուսակցության ղեկավարին, կեսօրվա դրությամբ դեռեւս գտնել չէր հաջողվել:

    Ժամը 12-ին, ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարեց, որ մի քանի տասնյակ ծեծերը, հանձնաժողովների անդամներին առեւանգելը, հեռու տեղերից մարդկանց ընտրությունների քարշ տալը, ցուցակների անճշտությունները, եւ ընդհանրապես որեւէ բան չի կարող ստվեր նետել փայլուն կազմակերպված ընտրությունների վրա եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

    Հայտարարությունից մեկ ժամ հետո, մի քանի տեղամասերում հնչեցին կրակոցներ: բոլորը կարծում էին, որ Ազգային հին կուսակցության արածն է, հետո պարզվեց, որ չգիտեն ում արածն է, բայց կրակել են Հաղթանդամների կուսակցության եւ իշխանական Մեծ կուսակցության վստահված անձանց վրա: Ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ արդեն մի քանի տասնյակ կրակոցները ընտրատեղամասերում չեն կարող ստվեր նետել ընտրությունների վրա, եւ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով:

    Ժամը 16-ին սկսեցին խոսակցություններ պտտվել, որ մի կողմից քաղաքին են մոտենում տանկերը, իսկ մյուս կողմից Հաղթանդամների կուսակցության առաջնորդը: Մեկ ժամից ելույթ ունեցավ ԿԸՀ ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ տանկերի քաղաքում հայտնվելը նախօրոք պլանավորած ՆԱՏՕ-ի զորավարժությունների էլեմենտ է եւ որեւէ կապ չունի փայլուն անցկացված ընտրությունների հետ, իսկ մի քանի պայթեցված ընտրատեղամասերը չեն կարող ստվեր նետել ընտրությունների բնականոն գործընթացի վրա:

    http://lragir.am/src/index.php?id=lr...iety&pid=26957
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #872
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Ընտրողը երազելու իրավունք չունի: Ընտրողի կտրվածությունը մեր թիվ մեկ ընտրովի մարմնի` ԱԺ-ի գործունեությունից բերեց նրան, որ մենք օրենքներին ծանոթանում ենք միայն դրանց ընդունվելուց հետո: Մենք կարող ենք ավելի վճռական լինել այսօր:

    Մեր պրագմատիզմը պետք է մեզ ոչ միայն շուկայում մթերք ընտրելիս, այլ առաջին հերթին այսօր` ընտրական տեղամասում: Մենք իրավունք չունենք ընտրել` գնա՞լ, թե՞ չգնալ ընտրությունների: Որպես Երևանի բնակիչներ` մենք պատասխանատու ենք քաղաքի համար, ու այդ պատասխանատվությունն այսօր վերջապես կարող ենք գործի վերածել:
    ամբողջական հոդվածը տես այստեղ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #873
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    թեժ գիծ՝

    14:20 20 համարի մեքենան հայտնում է, որ 7/13 տեղամասի դիմաց կանգնած է 24 մակնիշի մեքենան վրան ՀՀԿ դրոշներ, ինչը կարող է դիտարկվել որպես քարոզչություն:

    14:15 3/01 ընտրատեղամասում 14 մեքենան հայտնում է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված եղել: Արագ արձագանքման խմբի պահանջով հանձնաժողովի նախագահը դժվարությամբ, բայց համաձայնել է տեղափոխել: Ոստիկանների սենյակի մուտքը հենց ընտրատեղամասում է, եւ նրանք պարբերաբար ելումուտ են անում:

    14:13 համար 5 մեքենան տեղեկացնում է, որ 12/21 ընտրատեղամասում կան կուտակումներ, արագ արձագանքման մեքենայի հայտնվելուն պես մարդիկ ցրվել են:

    13:45 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 8-ից մոտ 100 հոգի քվեարկել են եւ քվեաթերթիկները առանց ծրարների լցրել են քվեատուփի մեջ: ՀԱԿ-ի ու Դաշնակցության ներկայացուցիչները այս առիթով դիմել են հանձնաժողովի նախագահին, վերջինս սկզբում ոչինչ չի ձեռնարկել, եւ միայն այդ մարդկանց քվեարկելուց հետո համաձայնել է, որ այդպես չի կարելի:

    13:44 համար 20 մեքենան տեղեկացնում է, որ 8/18 ընտրատեղամասում առավոտյան 7.40 մի աղջիկ խնդրել է, որ իրեն թույլ տան քվեարկել: ՀԱԿ-ի ներկայացուցիչը չի համաձայնվել, ու 8.00 այդ աղջիկը քվեարկել ու գնացել է: 10.30 նա նորից եկել է քվեարկելու, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նրան ճանաչել ու չի թույլատրել: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ դա նույն անձը չի, բայց անունը ցուցակում չկա:

    13:25 2-րդ մեքենան արձանագրել է 9/14 ընտրատեղամասում լցոնման փորձ, որը կանխվել է:

    13:23 8/32 ընտրատեղամաս
    5-րդ մեքենան հայտնաբերել է առանց կնիքների չորս առանձին ընտրացուցակ, որոնց վրա ստորագրությունները կապույտով են, իսկ կնիքով ցուցակների վրա՝ սեւ գույնով:

    13:15 14-րդ մեքենան 3/01 ընտրատեղամասում արձանագրել է, որ քվեախցերը սխալ են տեղադրված:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #874
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    երեխեքը ընտրատեղամասերից հայտնում են, որ մինչև հիմա շարունակվում է <<կարուսելը>>. մարդկանց գազելներով ու ռաֆերով տանում են ընտրության. տիրում է վախի մթնոլորտ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. #875
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Հօգուտ ՀԱԿ-ի եմ քվերարկել` որպես միակ անցնող ընդդիմադիր ուժ:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 31.05.2009, 15:48:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (31.05.2009)

  7. #876
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ԲԱՐԵԿԱՄԱԿՌԻՎ ԴԱՎԻԹԱՇԵՆՈՒՄ. ՄԻՋԱՄՏԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
    Դավիթաշեն համայնքում ընտրական կրքերը բորբոքվել են բավական դրամատիկ բովանդակությամբ: “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ներկայացուցիչներից “բանգլադեշցի Համոն” ծեծի էր ենթարկել Դավիթաշենի ՀՀԿ-ական թաղապետ Արթուր Գեւորգյանին, ով ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի` “ծաղիկ Ռուբոյի” եղբորորդին է: Գործին դրանից հետո միջամտել է Արթուր Գեւորգյանի աները` Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը եւ պատասխան ծեծի է ենթարկել Ռուբեն Գեւորգյանին, ով Դավիթաշենում պաշտպանում է ԲՀԿ պատիվը:
    բա լավ, որ մեր <<քաղաքական>> գործիչները սենց լավ դերասան են, ինչի մի հատ քոռ բանակցություններում չեն կարողանում հաղթող դուրս գալ? ճիշտ է, իրենք քաղաքական գործիչ չեն, իրենք գեղցի են, իսկ էս ժողովուրդն էլ էլ չասեմ` ինչ ա... հոտի նման հավաքում, լցնում են գազելները ու.... դեպի ընտրատեղամաս
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #877
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    երեխեքը ընտրատեղամասերից հայտնում են, որ մինչև հիմա շարունակվում է <<կարուսելը>>. մարդկանց գազելներով ու ռաֆերով տանում են ընտրության. տիրում է վախի մթնոլորտ
    որպես սրա ապացույց կան տեսանյութեր: Բայց քանի որ երեխեքը դեռ շրջում են տեղամասերով, տեսանյութերը կլինեն ավելի ուշ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #878
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    թեժ գիծ՝

    15:30 5 մեքենան հայտնում է, որ 12/17 տեղամասում ցուցակում գրված էր ազգանուն, որը գրանցված էր այլ տեղ: Դիտորդներն են պարզել, որ այլ տեղ է գրանցված:

    15:25 16 մեքենան արձանագրել է, որ 1/1 տեղամասում մի կին տաքսիով բերում էր մեծահասակ ընտրողներին, զգուշացնում նրանց, որ ասեն, որ լավ չեն տեսնում եւ օգնության կարիք ունեն: Նույն կինը փոխանցել է այդ մեծահասակներին ինչ-որ ծրարներ: Խումբը արձանագրել է նաեւ, որ խցերը սխալ էին տեղադրված:

    15:18 մեքենան հայտնում է, որ 5/15 տեղամասում Դաշնակցության ներկայացուցչին անպատվել են, ուրիշ Դաշնակցության ներկայացուցիչներ հավաքվել են, դրսում թաղապետի տեղակալը, որը դաշնակ է, ապտակել է ՀԱԿԻ-ի ներկայացուցչին:

    15:07 14-րդ մեքենան հայտնում է, որ 3/05, 3/06 տեղամասերում ինչ-որ անձինք իրենց մոտ ցուցակներով ստուգում էին, թե ովքեր են ընտրել, եւ ասում էին, ով չի ընտրել, գնանք բերենք:

    14:50 5-րդ մեքենան հայտնում է, որ 12/13 տեղամասում հետեւյալ խախտումն է արձանագրվել՝ առանց հանձնաժողովի նախագահի իմացության օգնություն է ցուցաբերվել քվեարկության ժամանակ:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #879
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Հայ Ազգային կոնգրեսը տարածել է նոր հաղորդագրություն ընտրախախտումների մասին: Խախտումները բազմաթիվ են, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը:

    Էրեբունու թիվ 13/18 տեղամասում կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն:

    Ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու ցուցակից Հայկ Գեվորգյանին
    8/15 տեղամասում: 8/05, 8/06, 8/07 տեղամասերում, որոնք Մալաթիայում են բաց քվեարկություն եվ լցոնումներ են իրականացվում է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ /ի լրումն նախկինում տրված տեղեկատվության/ , այնտեղ կանգնած է Մալաթիա Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող 06060 պետհամարանիշով մեքենան, ինչպես նաեվ Զատիկյանին պատկանող 60045 մեքենան:

    Մալաթիայի 8/03 եւ 8/04 ընտրատեղամասերում տեղի է ունեցել քվեարկություն զինվորական գրքույկներով, նկարահանված է Գալա հեռուստաընկերության կողմից: Նարեկացի 3 շենքի բակում լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները, անօրինականությունը գրանցված եվ լուսանկարված է։Երաժշտական դպրոցի մոտ կանգնած են Գազելներ, հավաքում են մարդկանց եվ տեղափոխում ընտրատեղամաս, փաստը գրանցված եվ լուսանկարված է Ավանում:

    ՊՆ Ռազմական Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ Դավիթաշենում հարձակվել են Ռուբեն Գեվորգյանի /ծաղիկ Ռուբո/ վրա։ Թաղապետի՝ Ռ. Գեվորգյանի եղբոր որդին, թիկնազորից մեկը վիրավորվել է։ Վ. Գասպարյանը զինված է եղել ավտոմատով։

    Երթուղային տաքսիներով / 1956Ս, 630Ս796/ մարդկանց բերում են քվեարկության ընտրատեղամաս, որի մոտ կանգնած է 400ՕՍ10 պետհամարանիշով Մերսեդես Ջիփ, որի միջից ընտրակաշառք են բաժանում։ Ստանդարտ, կանաչ շապիկ դեղինով Armenia գրված, հագուստով երիտասարդների կուտակում /կան լուսանկարներ/: Դա եղել է 7/31, 7/32 տեղամասերում: 11/21 տեղամասում “քվեարկել” է մահացած Գեվորգ Թադեվոսյանը, ՀԱԿ-ի վստահված անձերը այդ տեղամասում ենթարկվում են ճնշման:
    lragir
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  11. #880
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Արդյունքը պարզ ա, եթե արդեն Ղարաբաղից են բերում ընտրելու.. Աչքիս Երևանը վարդագույն քաղաքից դառնալու ա սև քաղաք:
    Կարելի ա հրապարակի մեջտեղում, կամ նաև մի քանի այլ տեղեր մեքենաներով խոտ բերել լցնել գազելով տեղափոխվող ոչխարների համար: Արա մարդ մի քիչ էլ թասիբ պտի ունենա էլի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fedayi (31.05.2009)

  13. #881
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ընտանիքով կատարեցինք մեր քաղաքացիական պարտքը ՀԱԿ ի օգտին մեր ընտանիքի կողմից 4 ձայն
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (31.05.2009), Աբելյան (01.06.2009)

  15. #882
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյունքը պարզ ա
    Երևանցիների փոխարեն 10 հոգի մարդ ա որոշում, թե ով ա դառնալու քաղաքապետ: Ամոթ էլ ա, եթե մարսեն:
    էսպես չի մնա

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (31.05.2009)

  17. #883
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    վաու :չանեն պոկվող սմայլիկ
    նոր գնացի խանութ /թե երբ էի խանութ գնացել/, մեր ամբողջ բակով մեկ տեղակայված են գազելներ ու ռաֆեր... դեռ մեկն էլ մոտեցավ, թե՝ քուրիկ ջան, Դուք արդեն գնացել եք ընտրության? երևի ուզում էր ինձ էլ գազելի <<զոհ>> դարձներ

    հեսա գնամ ընտրության, գամ պատմեմ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  18. #884
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՄԻԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ
    Ինչպես տեղեկացնում Է Հայ Ազգային կոնգրեսը, Երեւանի ավագանու ընտրությանը Կենտրոնի 10/19 եւ 10/20 տեղամասեր է մտել Սաշիկ Սարգսյանը մոտ 50 հոգանոց խմբով եւ փորձել է լցոնումներ կատարել, հայտարարելով, թե սա իր երկիրն է և ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել են և հեռացել:

    Մալաթիայի 8/05 տեղամասում բռնության են ենթարկվել 168 Ժամ թերթի լրագրող Արմինե Ավետյանը եվ Թրանսփերանսի Ինթերնեշնլ ՀԿ-ի դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Այդ մասին եւս տեղեկացնում է Հայ Ազգային կոնգրեսը:

    Ընտրախախտումների մասին Կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, 7/7 տեղամասում ՀՀԿ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել, իսկ Աջափնյակի 6/01 տեղամասում ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդ, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր։ Պարզվել է, որ այդ անձնագիրը ՕԵԿ-ի հանձնաժողովի անդամ Մելսիդա Ազարյանինն է։ Լցոնում է տեղի ունեցել 8/01 տեղամասում` Մալաթիայում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը։ ՀԺ-ի լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են։ Վստահված անձանց սպառնացել են, ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել։
    lragir
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  19. #885
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երևանի քաղաքապետի ընտրություններ

    ՎԱՐԴԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ ԶՐԱՀԱԳԱԶԵԼԸ
    Տեղեկանալով Գյումրիից գազելներով Երեւան տեղափոխվող մարդկանց մասին ահազանգերին եւ Գյումրիում ականատես լինելով այդ գազելների կուտակումներին, մեր գյումրեցի ընթերցողներից մեկը զանգահարել էր խմբագրություն եւ հետաքրքիր համեմատություն անցկացրել մայիսի 31-ին կայացող Երեւանի ավագանու ընտրության այդ փաստի եւ 1918 թվականի մայիսյան ապստամբության միջեւ:

    Բանն այն է, որ մայիսյան ապստամբությանը Գյումրիից գործի է դրվել “Վարդան զորավար” զրահագնացքը, որն ուղեւորվել է Երեւան: Մեր ընթերցողը նկատել է, որ այժմ էլ թերեւս գործի է դրվում “Վարդանիկ զորավար” զրահագազելը: Վարդանիկ գյումրեցիները փաղաքշաբար կոչում են իրենց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ըստ տարածված տեղեկատվության, ղեկավարում է գազելներով ընտրողների Երեւան տեղափոխման գործընթացը: Մեր ընթերցողը նշում է, որ համաձայն Զորանամակի, Վարդանիկ զորավարը պետք է ապահովի 1000 ընտրող արքունական ընտրաբանակին:
    ...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 59 96-ից ԱռաջինԱռաջին ... 94955565758596061626369 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԱԺ ընտրություններ, 2017
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 521
    Վերջինը: 25.04.2017, 14:10
  2. ՏԻՄ ընտրություններ. Վանաձոր
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 01.09.2012, 17:09
  3. Քաղաքապետի ընտրություն Հրազդանում․ 2012
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 294
    Վերջինը: 20.02.2012, 16:54
  4. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  5. Ընտրություններ
    Հեղինակ՝ Սար Կամլեռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.11.2008, 17:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •