Թեժ գծի արձանագրած խախտումները
Ընտրությունների ընթացքում առաջացող բոլոր խնդիրների, ինչպես նաեւ նկատելի խախտումների դեպքում խնդրում ենք զանգահարել թեժ գիծ՝ անվճար իրավական խորհրդատվության համար։ Անհրաժեշտության դեպքում Արագ արձագանքման խումբը օգնություն կտրամադրի տեղում։
Օրվա ընթացքում թեժ գծի ողջ աշխատանքը կլուսաբանվի
www.hra.am-ի կողմից։ Խնդրում ենք հետեւել մեր կայքի աշխատանքներին։
Այսօր առավոտյան ժամը 8։00-ին արագ արձագանքման մեքենաները սկսեցին իրենց աշխատանքը։ 20 մեքենաներ մեկնեցին քաղաքի տարբեր թաղամասեր։ Յուրաքանչյուր մեքենա համալրված է հետևյալ կազմով` մեկական իրավաբան, դիտորդ, ակտիվիստ և լրագրող: Մեքենաների աշխատանքները համակարգվում են թեժ գծի աշխատակազմի կողմից՝ ընդունվող զանգերին համաձայն։
12:53 Հարց՝ Դիտորդը կարո՞ղ է օգնել ընտրողի քվեարկությում կատարելու համար, եթե թույլ է տվել հանձնաժողովի նախագահը:
Պատասխան՝ Այո: Սահմանափակումը վերաբերվում է միայն վստահված անձին: Նույն անձը կարող է օգնություն ցուցաբերել միայն մեկ անգամ:
12:48 2/33 ընտրատեղամասից հայտնում են, որ մարդիկ արտագրում են մարդկանց անունները ու հասցեները:
12:41 8/13 տեղամասում երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են: Այլ խախտում չի նկատել:
12:37 Հարց՝ Ավագանու թեկնածուն իրավունք ունի՞ որպես դիտորդ գտնվել ընտրատեղամասում:
Պատասխան՝ ոչ:
12:20 10/07 ընտրատեղամասից ահազանգում են, որ մահացածների անունները առկա են ցուցակներում:
12:08 10/11 տեղամաս 40 դպրոց
Վստահված անձը ահազանգում է, խնդրում է խումբ ուղարկել: 4-րդ մեքենան ուղարկվել է:
12:05 Մոր անձնագրի ժամկերը երկարացնելու համար, դիմել են անձնագրային բաժին, սակայն անձնագիրը մինչ օրս չի վերադարձվել: Ի՞նչ անել:
Տրվել է խորհրդատվություն:
11:50 9/28 տեղամասում 2-րդ մեքենան արձանագրել է խախտում: Ընտրողը տեսել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, կազմվել է արձանագրություն:
11:45 Նոր-Նորքի 3/34, 106 դպրոց
Մեր ակտիվիստը իր քվեարկության ժամանակ պարզել է, որ ընտրատեղամասում քվեաթերթիկները ավարտվել են, բայց ծրարները դեռ ոչ:
11:43 51 դպրոց Քոչարի վրա
Ահազանգ է եղել, որ կանգնած են տղաներ, ոստիկանության աշխատակիցները մարդկանց ներս են տանում, գումարներ, նոր անձնագրեր տալիս:
Ն.Զարյանի վրա գումարներ են տալիս վստահված անձի կարգավիճակով: Մահացած անձինք կան ցուցակներում:
UPDATE: 3-րդ մեքենան 11:50 ուղարկվել է
11:40 4/59 Այգեձոր Արաբկիր տեղամաս
Հաշմանդամի հետ մեկ հոգի է եկել, մտել է խուց, ասել են բարեկամ է, օգնում է հաշմանդամին:
Տրվել է պատասխան:
11:40 Շենգավիթ 8/33
5-րդ մեքենան տեղեկացնում է, որ վստահված անձանց ցուցակների վրա կնիքներ չկան
11:40 93 դպրոց Դավիթաշեն, 5/17 տեղամաս մեքենա է ուղարկվել:
12-րդ մեքենան հայտնում է, որ ՀՀԿ-ից 3 հոգի վստահված անձ է ներկա, ՀՀկ-ի վստահված անձը խոչընդոտում է մեքենայի անձնակազմի աշխատանքներին:
Ուղարկվել է նաեւ 11 մեքենան:
12:07 Մեր անձնակազմի անդամներից մեկը ահազանգեց, որ քաշքշուկի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել: Դեպքի վայր մեկնեց լրացուցիչ իրավաբանների խումբ:
Մեր խումբը արձանագրել է, որ տեղամասում շրջում են անհայտ մարդիկ, որոնք փորձում են հսկել քվեարկության ընթացքը: Արագ արձագանքման խումբը մոտեցել է նրանց, պահանջել է փաստաթղթեր: Սկզբում ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացրել, հետո ոմն ներկայացել է որպես Լեւոն Բարսեղյան եւ ներկայացրել ՀՀԿ վստահված անձի փաստաթուղթ: Մինչ այդ փորձել է խլել ֆոտոխցիկը, ինչի արդյունքում մարմնական վնասվածք հասցրել մեր աշխատակազմի անդամներից մեկին: Կազմվել է արձանագրություն:
11:39 Հարց՝ Անձնագրի պատճենով կարո՞ղ է ընտրել: Ինչ անել, եթե կորել է անձնագիրը:
Պատասխան՝ Դիմել անձնագրային բաժին անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար:
11:35 97 դպրոցից ահազանգ է ստացվել խախտումների, կուտակումների, կաշառքների վերաբերյալ: Ուղարկվել է մեքենա:
Էջանիշներ