ԲՀԿ (առաջին համար՝ Հարություն Քուշկյան)
ԺԿ (առաջին համար՝ Տիգրան Կարապետյան)
ՀԱԿ (առաջին համար՝ Լևոն Տեր-Պետրոսյան)
ՀՅԴ (առաջին համար՝ Արծվիկ Մինասյան)
ՀԱՍԿ (առաջին համար՝ Մովսես Շահգելդյան)
ՀՀԿ (առաջին համար՝Գագիկ Բեգլարյան)
ՕԵԿ (առաջին համար՝ Հեղինե Բիշարյան)
Ընտրություններին մասնակցելու իրավունք չունեմ
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեմ, բայց չեմ մասնակցելու
Դեռ չեմ կողմնորոշվել
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Norton (22.03.2009)
էսպես չի մնա
խեր ըլնի գեղամյանը էլ չի ուզում հիմա էլ Երևանը փրկի?) թե արդեն բոլորիս փրկել պրծելա - իրանից
էսպես չի մնա
Մոդերատորական: Որոշ կուսակցություններին ու նրանց ղեկավարներին ծաղրող գրառումները ջնջված են: Ինչքան էլ այդ կուսակցություններն ու ղեկավարները արժանի լինեն ծաղրի, մենք չպետք է այս թեման նվիրենք դրան: Որովհետև դա հակասում է ակումբի կանոնադրությանը: Իսկ Քաղաքական թեմաներով հումոր անելու համար կա առանձին թեմա
էսպես չի մնա
Chuk (22.03.2009)
tert.amԿոալիցիոն "Օրինաց Երկիր" կուսակցությունն այսօր կայացած համագումարում հրապարակել է Երևանի ընտրություններին մասնակցության իր ցուցակը: ՕԵԿ առաջին հորիզոնականը զբաղեցնում է, ինչպես և նախապես խոսվում էր, ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Կուսակցության երկրորդ հորիզոնականում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, իսկ երրորդում` տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը: Վերջին երկուսը նույնպես ՕԵԿ-ի անդամ են: Ինչպես Tert.am-ին հայտնել է ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը, համագումարում հրապարակվել է երևանյան ընտրությունների իրենց ընտրական ցուցակը` բաղկացած 101 անձից:
Համագումարի ավելի քան 600 պատվիրակներ միանձայն կողմ են արտահայտվել ներկայացված ընտրացուցակին: ՕԵԿ-ը, մամուլի խոսանկի տեղեկացմամբ, իր ընտրացուցակը ԿԸՀ կներկայացնի մինչև վաղը: Սուսաննա Աբրահամյանն ասել է, որ ցուցակը կազմելիս իրենք հաշվի են առել "մտավոր և ինտելեկտուալ" կարողությունները:
Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա մամուլի խոսնակը նշել է. "Մենք հավատում ենք մեր հաջողություններին, ցանկացած ընտրության ժամանակ ապացուցել ենք, որ հաջողություններ ունենք, և այս անգամ էլ կապացուցենք, որ ունենալու ենք լուրջ ձեռքբերումներ":
tert.amՀայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որտեղ և վերջնական տեսքի է բերվել իշխող կուսակցության ցուցակը Երևանի ընտրություններին ընդառաջ: Չնայած այն կանխատեսումների, որ ՀՀԿ-ն կարող է վերանայել իր ցուցակը, դա տեղի չունեցավ. առաջին հորիզոնականը պահպանել է Գագիկ Բեգլարյանը, երկրորդում է` Տարոն Մարգարյանը: Ուշագրավ է Հանրապետական կուսակցության երրորդ համարի ընտրությունը` այս հորիզոնականում է հայտնվել Հրաչիկ Պողոսյանը:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ցուցակն, ընդհանուր առմամբ, ներառում է մոտ 180 պատվիրակ և այն արդեն ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
tert.amԵրևանի ավագանու անդամների ընտրություններին մասնակցելու համար իր ցուցակն է ներկայացրել Ժողովրդական կուսակցությունը: ԺԿ-ի ցուցակում ընդգրկցված է 20 մարդ:
Ցուցակի 1-ին համարն է ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը, 2-ը` կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, 3-ը`Հայ-ռուսական համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանը:
lragir.amԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼ Է
Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանը չեղյալ է համարել Անձնագրերի եւ վիզաների վարչության որոշումը, որ մերժում էր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին 3 տարվա մշտական բնակության տեղեկանք տրամադրել: Ըստ այդմ, Արծվիկ Մինասյանը կգլխավորի Դաշնակցության ցուցակը Երեւանի քաղաքապետի ընտրությանը:
Վերջին խմբագրող՝ Kuk: 22.03.2009, 17:33:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Աբելյան (22.03.2009)
Բա որ ասում եմ, արդեն ընդիմադիր դաշտն են կիսում ու Ժառանգությունը առաջինն է ցանկանում մեծ պատառ ունենալ...
Այս ամենը իրական ժողովրդավարական ընտրությունների բացակայությունից է, որ ներառյալ ընդիմադիր կուսակցությունները ոչ մեկ չգիտի ինքն իրականում ինչքան կողմնակից ունի ու այս կամ այն ցուցակում ինչ քանակի տեղերի կարող է հավակնել։
Արդյունքում ամեն ինչ հանգում է ինքնասիրահարվածության, բոլորը պնդում են, թե իրենք են ամեն ինչը իսկ մյուսները ոչինչ են։
Շատ կոտոշ էնք հայերով – ամեն մեկը իր վրա է քաշում վերմակը արդյունքում, ոչ մեկ նորմալ չի կարողանում տաքանա...
Ժառանգության որոշումը – չմասնակցել ավելի մեծ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ է, քան ՀԱԿի պնդաճակատությունը, որ այդ կուսակցությանը համարում է ընդհամենը հերդական մի կուսակցությունը այն մնացած 18ի կողքին, որ ՀԱԿում են։
ՀԱԿ ի 18 գումարելիներից ոչ մեկը այդքան ինքնուրույն կշիռ չունի ինչքան Ժառանգությունը ու այդ կշիռը չօտագործելը նույն որակի ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ է...
Ու ոնց օգտագործեն եթե արի ու տես , որ ամեն կողմը մտածումա որ ինքը պետք ա մյուսին օգտագործի?
Բայց ինչու՞ է ՀԱԿ- պնդաճակատ: Որ առաջին տեղում չի նշել Արմեն Մարտիրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, դրա՞ համար: Կամ էլ Զարուհի Փոստանջյանին չի նշել Ստեփան Դեմիրճյանից առաջ՞…
Ժառանգությունը բավական արդյունավետ օգտագործեց ՀԱԿ-ի գործոնը: Հա, «Ժառանգությունն» էլ ահագին գործ արեց այս ընթացքում, բայց «Ժառանգությունը» ոչինչ է առանց ՀԱԿ՝ մեծ առումով:
Ի դեպ ես չեմ կարողանում գտնել տեղեկություն, ՀԱԿը ինչ որ առաջարկություն ներկայացրել է, թե իրենք ինչպես էին տեսնում ժառանգության ներկայությունը ցուցակում, քանի հոգի, որ տեղերում՞
Միայն կարդում եմ Ժառանգությունը առաջարկել է համագործակցել իսկ ՀԱԿը ասել է կմտացենք ու միակ արածները եղել է Ժառանգության քննարկման նեկայացրած ցուցակի հրապարակումը։
Փաստորեն ՀԱԿի միակ արած քայլը ներքին կարգով քննարկման ներկայացրած ցուցակը հրապարակելն է եղել՞ Ես այդ ՀԱԿի կողմից ոչ մի ցուցակ Ժառանգության մասնակցությամբ չքննարկելը ու քննարկմանը հասարակությանը խառնելը համարում եմ պնդաճակատությունը, քանի որ ստացվում է, ես գալիս եմ ասում արի իրար հետ գործ անենք, էս իմ հնարավորությունները, իսկ դու հանում ես թուղթը բաժանում անկապ մարդկանց խառնում թեմային...
Դա կարելի է անել միայն եթե ի սկզբանե ցանկություն չունես քննարկելու անձամբ, կամ վախենում ես....
Վերջին խմբագրող՝ voter: 22.03.2009, 21:08:
ՀԱԿ-ն առաջարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անունը գրել երրորդ տեղում: Իսկ մնացածն արդեն, կարծում եմ, էական էլ չէ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ