Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Որովհետև Մեսչյանը հասրակության լայն շերտերի կողմից քննադտման ենթակա անձ ա, նա մտավորական ա: Ազգի համար ողբերգական պահերին, երբ ժողովուրդը կանգնած է անարդարության դիմաց, երբ ոտնահարվում է նրա հիմնարար իրավունքները, երբ հալածվում, տեռորի է ենթարկվում ժողովուրդը, երբ քաղաքացիները ենթարկվում են զանազան հալածանքների, ընդհուպ մինչև հրապարակային գնադակահարությունների, այս դեպքում մտավորականների լռությունն ու անտարբերությունը չի կարող նորմալ ընկալվել հասարակության կողմից, հետևաբար հնչում են արդարացի բողքներ ուղղված տվյալ մտավորականի հասցեին: Ի՞նչ կա այստեղ զարմանալու կամ դրանց անտեղի հակադարձելու, չեմ հասկանում:
Մի խոսքով, եղբայր, ձեր դիրքորոշումը պարզ ա, հենց սկզբից էլ պարզ էր, համաձայն չեմ, բայց անտեղի ու անիմաստ չեմ էլ երկարացնում...