User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ուշադրություն «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Առաջարկում եմ սեփական մոնիթորինգ անցկացնել Հայաստանի հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի վրա: Այսօր հրաշալի օր է այն սկսելու համար: Առաջարկում եմ գրել թե ո՞ր ալիքով, ե՞րբ և ինչքանով են լուսաբանվում ընդդիմության (դաշնակների և մնացյալի չէ, ընդդիմության) կողմից անցկացվող միջոցառումները:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (01.05.2009), Արշակ (02.05.2009), Ձայնալար (01.05.2009), Սամվել (01.05.2009)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Եվ այսպես:

    Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվական ծրագիր
    ժամը 15.00 և 17.00
    Փոխարենը բավականին մեծ սյուժե Կոմունիստական կուսակցության «երթի» վերաբերյալ, որին մասնկացում էին մի քանի զառամյալներ ու նրանց թոռները: Ծավալուն սյուժե Վրաստանի վերաբերյալ, Ադրբեջանի վերաբերյալ, Սիկտիվկարի տռուսիկով մարդկանց մասին և Մոսկվայի շատրվանների մասին հատուկ Վահե Ավանիսյանի կողմից: Առաջին լուրն էր Սերժի որ իր կողմից գրված ու ոչ իր կողմից կարդացվող շնորհավորական ուղերձը:

    Բացարձակապես ոչ մի խոսք Երևանում անցկացվող բազմահազարանոց միտինգի վերաբերյալ:

    Հանրային հեռուստաընկերության Հայլուր լրատվական ծրագիր
    ժամը 17.00
    Սերժիկի նույն շնորհավորանքով սկսված թողարկումը, շարունակվեց վերևում նշված Կոմկուսի զառամյալների մասին սյուժեյով ու նրանց գորգոռոցով: Հետո Կանադայի մասին ծավալուն սյուժե, մի քանի մանր մունր լուրեր ու վերջ:

    Բացարձակապես ոչ մի խոսք Երևանում անցկացվող բազմահազարանոց միտինգի վերաբերյալ:


    Անհամբեր սպասում եմ 20.00 և 21.00 -ին:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.03.2010), Արշակ (02.05.2009), Ձայնալար (01.05.2009), Սամվել (01.05.2009), Վիշապ (02.05.2009)

  5. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվական ծրագիր
    20.00

    2 րոպե Սերժիկի շնորհավորմանը, 4-5 րոպե ԽՍՀՄ-ի կարոտախտով տառապող զառամյալ պապիկներ և Գյումրիում ինչ-որ շինարարության վրա աշխատող բանվորներ նույն կարոտախտով տառապող:
    Թուրքիայում և Գերմանիայում բախումներ, Ադրբեջանում տեղի ունեցած ողբերգություն: Խոզի գրիպ և այլն և այլն և այլն:

    Ոչ մի խոսք քթների տակ տեղի ունեցող ընդդիմության բազմահազարանոց բողոքի ակցիայի մասին:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (13.03.2010), Արշակ (02.05.2009), Ձայնալար (01.05.2009), Սամվել (01.05.2009)

  7. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Հ2 20.00
    Գազանանոցի բացում՝ ձեռի հետ քաղաքապետի գովազդ, աշխատավորության օրվա գրանդ քենդիի կազմակերպած համերգ, կոմունիստների երթ, Վրաստանի ընդդիմության ցույց, Ֆրանսիայում ու եվրոպակա այլ երկրներում մայիսմեկյան ցույցեր, խոզի գրիպ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (13.03.2010)

  9. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Հ1 Հանրային Հեռուստատեսություն Հայլուր
    21.00

    Սերժիկի ջերմագին շնորհավորանքներն ու համերգը ՄՀՀ-ում:
    Կոմկուսի վերաբերյալ սյուժեն, դաշնակների գովաբանմամբ:
    Ֆրասիայում, Թուրքիայում և Վրաստանում երթերն ու բողոքի ակցիաները:

    21.10 3 րոպեանոց սյուժե ընդդիմության բողոքի ակցիայի վերաբերյալ, ոչ մի ընդհանուր պատկեր, լոկալ նկարահանումներ միտինգի մասնակիցների քանակի քչացման վերաբերյալ սինխրոնով: Եվ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոնտեկստից հանած խոսքովերով:
    Եվ այսպես,
    Հայլուրում ցուցադրված հատվածը.
    Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։
    Խոսքն ամբողջությամբ.
    Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։
    Այս կոնտեքստից հանած մասից հետո «լրագրողի» ձայնն համոզում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես պնդում է, որ Սերժը վերջն ա։ Հետո էլի կոնտքեստից հանված մաս.
    Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24 ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։

    Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի այդ հատվածն ամբողջությամբ.
    Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24 ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում Ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է։ Այսպիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։
    http://www.a1plus.am/am/politics/200...-ter-petrosyan

    «Լրագրողներ» պոնիմայեծե, լի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.05.2009, 20:36:

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Egern.net (01.05.2009), Kuk (01.05.2009), murmushka (01.05.2009), Norton (01.05.2009), Rammstein (02.05.2009), REAL_ist (01.05.2009), Yellow Raven (01.05.2009), Աթեիստ (01.05.2009), Արշակ (02.05.2009), Երվանդ (02.05.2009), Հայկօ (03.05.2009), Մարկիզ (01.05.2009), Ռուֆուս (01.05.2009), Սամվել (01.05.2009), Վիշապ (02.05.2009)

  11. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Ազատ, անկախ» հեռուստատեսություններ...

    Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվական ծրագիր

    22.00
    Մայիսի մեկ, Սերժի շնորհավորանք
    22.04
    ԽՍՀՄ-ի կարոտախտով տառապող զառամյալներ «Լենին, Լենին» գոչերով:
    22.08
    ԽՍՀՄ-ի կարոտախտով տառապող զառամյալներ ու անմեղ փոքրիկներ Գյումրիում
    22.11
    Աշխարհի մայիսմեկյան երթերն ու բախումները
    22.14
    բավականին օբյեկտիվ սյուժե ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ, ինչքան հիշում եմ Լևոնի խոսքի մեջբերում չկար, բայց լրագրողը համառոտ նկարագրեց ու շեշտադրումները ճիշտ դրեց:
    22.17
    Շանթի քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվություն, մեկ րոպեյի արժեքը 90 000
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 01.05.2009, 21:44:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անկախ Կատալոնիայի Հանրապետություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.11.2017, 21:42
  2. Անկախ ու ազատ ԶԼՄ-ներ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 08.11.2012, 16:44
  3. Կարճամետրաժ ու անկախ մուլտֆիլմեր
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.10.2012, 01:38
  4. Անկախ շաբաթաթերթ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.05.2009, 10:52
  5. Արդյո՞ք անկախ է Հայաստանը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.09.2007, 11:54

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •