Ես անցյալ տարի ասպիրանտուրա ընդունվելուց Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հետ կնքել եմ պայմանագիր, որի մեջ առկա է այսպիսի կետ։
Ուսումն ավարտելուց հետո ես պետք է 3 տարի աշխատեմ համալսարանում։ Եթե հրաժարվում եմ առաջարկվող աշխատանքից, պետք է հատուցեմ իմ ուսման վրա ծախսված գումարը։
Հարցերս հետևյալն են․
1) Արդյոք այդ կետի առկայությունը չի՞ հակասում հիմնադիր օրենքներին։ Ասենք, աշխատանքային օրենսգրքի հիմնադրույթներից է կամայական ձևի հարկադիր աշխատանքի արգելումը։
2) Եթե աշխատում եմ ասենք 1 տարի ու էլ չեմ ուզում աշխատել, էլի պիտի ամբողջ գումարը հատուցեմ, թե՞ երկու երրորդը։
3) Ի՞նչ կարելի է հասկանալ "ուսումն ավարտել" բառակապացության տակ։ Եթե ինչ-որ պահի պայմանագիրը խզում եմ (պայմանագրում կետ կա, ըստ որի ես դա իրավունք ունեմ անել), համարվում է, որ ուսումն ավարտել եմ, թե՞ ոչ։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։
Էջանիշներ