Բիզնես պլանը կազմակերպության զարգացման պլան է, որը անհրաժեշտ է նոր ոլորտների յուրացման, բիզնեսի նոր ձևերի ստեղծման համար և նրանում ներառված բաժիններում ներկայացվում են հետևյալ ցուցանիսշները`
Ամփոփ բաժին
1. կազմակերպության նպատակները և խնդիրները
2. արտադրանքի մրցակցային առավելությունները
3. իրացման ծավալները
4. ակնկալվող հասույթը
5. արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը
6. համախառն շահույթը
7. արտադրության շահուրաբերությունը
8. ներդրումների հետգնման ժամկետը:
Ապրանքի և ծառայությունների բնութագիրը
1. ապրանքների կամ ծառայությունների անվանացանկը և դրանց մրցակցային առավելությունները
2. մասնագիտացումը` սպառողների յուրահատուկ պահանջմունքների բավարարումը
3. արտադրանքի որոկի և գնի համակցման գործակիցը
4. ապրանքի դիզայնը, փաթեթավորումը
5. ապրանքի կենսապարբերաշրջանը:
Ապրանքի և ծառայությունների իրացման շուկաների բնութագիրը
1. շուկայի տարողությունը
2. վաճառքի տեմպերը
3. մասնաբաժինը շուկայում
4. ապրանքների, ծառայությունների գները:
Տեղեկություններ մրցակիցների մասին
1. մրցակիցների վաճառքի ծավալները
2. արտադրանքի որակը
3. վաճառքի գները
4. շուկայական մասնաբաժինը
5. ագրեսիվությունը
Մարքեթինգի (շուկայավարության) ծրագիր
1. ապրանքի իրացման սխեմաները
2. գովազդը
3. իրացման, խթանման միջոցառումները
4. ապրանքի շահագործման հետիրացումային սպասարկումը
5. ապրանքների, ծառայությունների և կազմակերպության մասին բնակչությանը իրազեկելու միջոցառումները:
Էջանիշներ