User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2009
    Գրառումներ
    130
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը

    Եվրոպական զարգացած երկրներում ուսանողներն ավելի հեշտ են ընդունվում ԲՈՒՀ, քան Հայաստանում, սակայն այդ նույն եվրոպական ԲՈՒՀ-երում կրթական համակարգն ավելի արդյունավետ է, որպեսզի ուսանողը ժամանակակից և լիարժեք գիտելիքներ ստանա, քան հայկական ԲՈՒՀ-երում: Ինչու՞: Ես կարող եմ միայն որոշ գործոններ մանրամասնել, որոնք սակայն, ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգի ակնհայտ թերի լինելու փաստի մի մասն են՝

    -> Հայ ուսանողը չգիտի ԲՈՒՀ-երի՝ մասնավորապես ինստիտուտի և համալսարանի տարբերությունը, որը (այդ տարբերությունը) իհարկե այնքան էլ ընգծված չէ Հայաստանում:

    -> Մասնագիտության ընտրությունը շատ ուսանողներ կատարում են տվյալ ուղղության վերաբերյալ մոտավոր պատկերացում(ներ) ունենալով, ինչը կարող է չհամապատասխանել իրականությանը:

    -> Ուսանող լինելը ոմանց (գուցե և շատերի) համար առաջին հերթին հետապնդում է հասարակության մեջ «ուսանողներ խավ»-ին դասվելու նպատակ կամ այլ նպատակ(ներ) (բանակից խուսափելու, զվարճանալու և այլն), նոր ամենավերջում (էլի ոչ բոլորի համար) բարձրագույն կրթություն ստանալու նպատակ: Սա, համենայն դեպս՝ որպես ընդհանուր պատկեր:

    -> ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածութան աստիճանը սարսափելի ցածր է զարգացած երկրներում ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածության մակարդակից, մինչդեռ ոմանք հակառակն են պնդում: Մանրամասնեմ. ընթերցասրահները լիարժեք համալրված չեն, դասախոսությունները ավելի նման են հայերեն թելադրության, մատչելի (ընթերցանելի և հասկանալի) չեն ուսանողի համար, նման են հիբրիդ, սխալ թարգմանված իմաստային տարաբևեռ խառնուրդի: Ուսանողը, ով չի գրում այդ «թելադրությունը», շատ դեպքերում «զգուշացվում» է կամ «պատժվում»: Այս ամենը պատճառ կարող է դառնալ շատ ուսանողների համար՝ հիասթափվելու իրենց իսկ երազած նախասիրություններից բխող մասնագիտություն(ներ)ից: Հոգեբանական այս լուրջ «հարվածը» տարբեր ուսանողների համար տարբեր հետևանքներ կարող է ունենալ:
    Եվրոպայում ուսանողը հստակ պատկերացում ունի՝ ինչ է դասախոսությունը: Ցանկացած առարկայի համար նա ստանում է համապատասխան պատրաստի մատչելի դասախոսություն՝ թվային կամ տպագրված տեսքով, համապատասխան գրականություն և լրացուցիչ գրականության ցանկ: Դասախոսը, թելադրություն կարդալու փոխարեն, բացատրում է տեսությունը, հնարավորինս թարգմանում այն «պրակտիկայի լեզվով», ինչի ընթացքում ուսանողը գրառումներ է կատարում՝ գրանցելով միայն այն, ինչ նա կարևոր է գտնում իր համար: Դասախոսն իր հերթին հստակ պատկերացնում է իր կարևորագույն պարտականությունը՝ սովորեցնել ուսանողին, և ապա իրավունքը՝ քննել նրան: «Ներկա-բացակա»-ներով, ուսանողի հիվանդ լինելու կամ չլինելու և այլ նման պրոբլեմներին լուծումներ փնտրելով եվրոպական ԲՈՒՀ-երում «տառապում է» ադմինիստրացիան և ոչ՝ դասախոսը: Ուսանողը կարող է «մեկ միլիոն երեք հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսունչորս անգամ ստիպել» դասախոսին ավելի մանրամասն բացատրել դասը, եթե այն մատչելի չէ նրա համար: Դասախոսը գիտակցում է, որ նա վարձատրվում է հենց դրա համար՝ սովորեցնելու:

    -> Հայ ուսանողներն բավարար ակտիվություն չեն ցուցաբերում (կամ ոչ բավարար քանակությամբ ուսանողներ են ակտիվ) ԲՈՒՀ-երի համակարգի բարելավվման գործընթացում՝ յուրաքանչյուրը կարծելով, որ միևնույնն է, իրենից բան չի կախված, մինչդեռ, եթե ուսանողները հետևեն իրենց «պարտականություններ և ապա՝ իրավունք» բանաձևին, տրամաբանական է, որ անհնարին ոչինչ չկա, առավելապես, երբ «չարչարվում ես» առաջին հերթին ինքդ քեզ համար: Կարճ ասած՝ ուսանողը այս կամ այն պատճառով (լիարժեք) չի կատարում իր պարտականությունները և զլանում է կամ խուսափում «դեմ տալ» իր իրավունքները:

    -> Կաշառակերությունը ձեռնտու է ուսանողների մեծամասնությանը: Համենայն դեպս, նրանցից շատերը` գիտակցաբար կամ ենթագիտակցաբար, այդպես են կարծում:
    Այս վերջինը, թերևս, ամենացավալի կետն է, որը կարելի է դիտել երկու տարբեր հարթություններով՝
    1) Եթե չլինի կաշառակեր դասախոս, չի լինի կաշառատու ուսանող:
    2) Եթե չլինի կաշառատու ուսանող, չի լինի կաշառակեր դասախոս:
    Ինքս դժվարանում եմ կողմնորոշվել, սակայն առավել հակված եմ երկրորդ սահմանմանը: Ո՞րն է, ըստ Ձեզ, առավել ճիշտ սահմանում:

    Այս ամենը աշխարհում ՀՀ քաղաքական և տնտեսական ցածր դիրքի ամենագլխավոր պատճառն է, ըստ իս: Սա մի շղթա է, որից դուրս գալու համար շղթայի երկու բաղադրիչներից (ազգային մենթալիտետ՝ ժառանգված սովետական ժամանակաշրջանից և կրթական համակարգ) նվազագույնը մեկը պետք է զարգացվի, փոխվի:

    Վերջում կավելացնեմ ևս մի կարևոր բացասական հետևանք, որը բխում է վերը նշված թերի համակարգից և դրան համալրված (համալրվելիք) հետագա սոցիալական և աշխատանքային թերի համակարգերից: Նորմալ գիտելիքներ ստացած շատ հայ ուսանողների հոգեբանության մեջ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո հստակ ձևավորված է իրենց դերը հասարակության պրոֆեսիոնալ շերտերում, բայց նրանք, ցավոք, որոշ դեպքերում չեն կարողանում գտնել դրան համապատասխան իրենց «տեղը» հասարակության մեջ՝ այդ «տեղը» «զիջելով» ոչ այնքան էլ գիտելիքներ ստացած «ավարտած» «ուսանողներին», որոնց «դերը» ուղղակիորեն բխում է «տեղ»-ից, մինչդեռ հակառակն է բնականը: Սա ամենագլխավոր պատճառներից է թերարժեքության բարդույթի «համազգային համաճարակի», որն արտահայտվում և նկատվում է հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներում տարբեր հարթությունների վրա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հիդրոգեն (07.09.2011)

  3. #2
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգը

    Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը

    -> ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածութան աստիճանը սարսափելի ցածր է զարգացած երկրներում ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածության մակարդակից, մինչդեռ ոմանք հակառակն են պնդում: Մանրամասնեմ. ընթերցասրահները լիարժեք համալրված չեն, դասախոսությունները ավելի նման են հայերեն թելադրության, մատչելի (ընթերցանելի և հասկանալի) չեն ուսանողի համար, նման են հիբրիդ, սխալ թարգմանված իմաստային տարաբևեռ խառնուրդի: Ուսանողը, ով չի գրում այդ «թելադրությունը», շատ դեպքերում «զգուշացվում» է կամ «պատժվում»: Այս ամենը պատճառ կարող է դառնալ շատ ուսանողների համար՝ հիասթափվելու իրենց իսկ երազած նախասիրություններից բխող մասնագիտություն(ներ)ից: Հոգեբանական այս լուրջ «հարվածը» տարբեր ուսանողների համար տարբեր հետևանքներ կարող է ունենալ:
    Եվրոպայում ուսանողը հստակ պատկերացում ունի՝ ինչ է դասախոսությունը: Ցանկացած առարկայի համար նա ստանում է համապատասխան պատրաստի մատչելի դասախոսություն՝ թվային կամ տպագրված տեսքով, համապատասխան գրականություն և լրացուցիչ գրականության ցանկ: Դասախոսը, թելադրություն կարդալու փոխարեն, բացատրում է տեսությունը, հնարավորինս թարգմանում այն «պրակտիկայի լեզվով», ինչի ընթացքում ուսանողը գրառումներ է կատարում՝ գրանցելով միայն այն, ինչ նա կարևոր է գտնում իր համար: Դասախոսն իր հերթին հստակ պատկերացնում է իր կարևորագույն պարտականությունը՝ սովորեցնել ուսանողին, և ապա իրավունքը՝ քննել նրան: «Ներկա-բացակա»-ներով, ուսանողի հիվանդ լինելու կամ չլինելու և այլ նման պրոբլեմներին լուծումներ փնտրելով եվրոպական ԲՈՒՀ-երում «տառապում է» ադմինիստրացիան և ոչ՝ դասախոսը: Ուսանողը կարող է «մեկ միլիոն երեք հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսունչորս անգամ ստիպել» դասախոսին ավելի մանրամասն բացատրել դասը, եթե այն մատչելի չէ նրա համար: Դասախոսը գիտակցում է, որ նա վարձատրվում է հենց դրա համար՝ սովորեցնելու:
    Համաձայն եմ Հայաստանում կարելի է ասել դասախոսը իր լեկցիաները թելադրելով համարիա թե ժամ ա սպանում, բայց դա ոչ բոլոր դասախոսների մոտա էդպես, օրինակ ես ունեմ դասախոսներ որոնք հանձնարարում են գրականությունը,արդեն դիսկի վրա քաշած տալիս են տարբեր աղբյուրներից վերցված ինֆոներ մենք ուսանողներս կարդում ենք իսկ դասին անցկացնում ենք քննարկում եւ ինչ որ անհասկանալի ա մնացել դրա պարզաբանում: Ասեմ որ դա ավելի դրական արդյունքա ունենում քան դասախոսի չգիտես, որ թվականի հալումաշ եղած տետրից թելադրված լեկցիաները, որը երբեմն իրենց մշակածն էլ չէ:

    Կաշառակերությունը ձեռնտու է ուսանողների մեծամասնությանը; Այս պահով ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին: Ես զարմանում եմ այն ուսանուղնենրի մտածելակերպի վրա որոնք այդպես հեշտ ու հանգիստ կաշաքը տալիս են, որ գնահատական ստանան: Ըստ ինձ դա նույն բանն է ինչ գնաս խանութ գնումները կատարես, վճարես ու վերջում գնվածը թողնես խանութում ու դուրս գաս:
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԵՊՀ. մայր բուհ, թե՞ թյուրիմացություն
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 28.02.2020, 00:20
  2. Բամբասենք ԲՈՒՀ-երից
    Հեղինակ՝ Katka, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 04.02.2014, 20:03
  3. Կորչի՛ բուրժուական կրթական համակարգը
    Հեղինակ՝ բիթի հարիֆ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 07.12.2011, 04:04
  4. Ծրագրավորողը ԲՈՒՀ-ում
    Հեղինակ՝ PygmaliOn, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 27.08.2007, 09:10
  5. Գրառումներ: 9
    Վերջինը: 31.05.2007, 11:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •