Մեջբերում Hay_XY-ի խոսքերից Նայել գրառումը

-> ՀՀ ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածութան աստիճանը սարսափելի ցածր է զարգացած երկրներում ԲՈՒՀ-երի կրթական համակարգի զարգացածության մակարդակից, մինչդեռ ոմանք հակառակն են պնդում: Մանրամասնեմ. ընթերցասրահները լիարժեք համալրված չեն, դասախոսությունները ավելի նման են հայերեն թելադրության, մատչելի (ընթերցանելի և հասկանալի) չեն ուսանողի համար, նման են հիբրիդ, սխալ թարգմանված իմաստային տարաբևեռ խառնուրդի: Ուսանողը, ով չի գրում այդ «թելադրությունը», շատ դեպքերում «զգուշացվում» է կամ «պատժվում»: Այս ամենը պատճառ կարող է դառնալ շատ ուսանողների համար՝ հիասթափվելու իրենց իսկ երազած նախասիրություններից բխող մասնագիտություն(ներ)ից: Հոգեբանական այս լուրջ «հարվածը» տարբեր ուսանողների համար տարբեր հետևանքներ կարող է ունենալ:
Եվրոպայում ուսանողը հստակ պատկերացում ունի՝ ինչ է դասախոսությունը: Ցանկացած առարկայի համար նա ստանում է համապատասխան պատրաստի մատչելի դասախոսություն՝ թվային կամ տպագրված տեսքով, համապատասխան գրականություն և լրացուցիչ գրականության ցանկ: Դասախոսը, թելադրություն կարդալու փոխարեն, բացատրում է տեսությունը, հնարավորինս թարգմանում այն «պրակտիկայի լեզվով», ինչի ընթացքում ուսանողը գրառումներ է կատարում՝ գրանցելով միայն այն, ինչ նա կարևոր է գտնում իր համար: Դասախոսն իր հերթին հստակ պատկերացնում է իր կարևորագույն պարտականությունը՝ սովորեցնել ուսանողին, և ապա իրավունքը՝ քննել նրան: «Ներկա-բացակա»-ներով, ուսանողի հիվանդ լինելու կամ չլինելու և այլ նման պրոբլեմներին լուծումներ փնտրելով եվրոպական ԲՈՒՀ-երում «տառապում է» ադմինիստրացիան և ոչ՝ դասախոսը: Ուսանողը կարող է «մեկ միլիոն երեք հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր հիսունչորս անգամ ստիպել» դասախոսին ավելի մանրամասն բացատրել դասը, եթե այն մատչելի չէ նրա համար: Դասախոսը գիտակցում է, որ նա վարձատրվում է հենց դրա համար՝ սովորեցնելու:
Համաձայն եմ Հայաստանում կարելի է ասել դասախոսը իր լեկցիաները թելադրելով համարիա թե ժամ ա սպանում, բայց դա ոչ բոլոր դասախոսների մոտա էդպես, օրինակ ես ունեմ դասախոսներ որոնք հանձնարարում են գրականությունը,արդեն դիսկի վրա քաշած տալիս են տարբեր աղբյուրներից վերցված ինֆոներ մենք ուսանողներս կարդում ենք իսկ դասին անցկացնում ենք քննարկում եւ ինչ որ անհասկանալի ա մնացել դրա պարզաբանում: Ասեմ որ դա ավելի դրական արդյունքա ունենում քան դասախոսի չգիտես, որ թվականի հալումաշ եղած տետրից թելադրված լեկցիաները, որը երբեմն իրենց մշակածն էլ չէ:

Կաշառակերությունը ձեռնտու է ուսանողների մեծամասնությանը; Այս պահով ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին: Ես զարմանում եմ այն ուսանուղնենրի մտածելակերպի վրա որոնք այդպես հեշտ ու հանգիստ կաշաքը տալիս են, որ գնահատական ստանան: Ըստ ինձ դա նույն բանն է ինչ գնաս խանութ գնումները կատարես, վճարես ու վերջում գնվածը թողնես խանութում ու դուրս գաս: