Printer HP LJ P1102 էշի պես կաշխատի, սպասարկումն ել էժան, կամ CANON LBP6000 նույն գինն են
http://www.itlab.am/products.php?pro...P1102-Printer-
www.itlab.am
Պրոֆեսիոնալ ՏՏ լուծումներ
0david0 (11.01.2012)
Xerox (Զիրոքս) ֆիրմայի տպող սարքերի դարն անցել է` սպասարկումը թանկ է, ռեսուրսն ավելի քիչ:
Samasung-ի մասին էլ կասեմ` միջակ է ու կարճ կյանքով:
Ներկայումս Հայաստանի պայմաններում սպաարկման էժանության և երկարակեցության տեսանկյունից ամենահարմար տարբերակները Canon և HP ֆիրմաների արտադրանքներն են, վերջին ժամանակներում առավելապես canon-ը:
Dar-ի առաջարկները նորմալ ուտվող են, ուղղակի արդեն արտադրությունից դուրս են եկել ու հայտնի չի, թե որքան կսպասարկվեն: Մասնավորապես կարևոր է քարթրիջի մոդելը և դրանում օգտագործվող տոների տեսակը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
0david0 (11.01.2012)
Խնդիրը քարթիջի ռեսուրսը "ջարդելու" մեջ չի, այլ նրանում, որ տվյալ պրինտերների տոներն է թանկ, ինչպպես նաև քարթրիջի նորոգումը (սելենային և մագնիսական թմբուկ, կարատրոն և այլն) ու բացի այդ, քանի որ շատ տարածված չեն, և հայտնի չէ, թե մի 2 տարի հետո Երևանում կգտնվեի արդյոք այդ քարթրիջների բաղադրամասերը կամ էլ տոները:
Սամսունգը վատը չի, բավականին արագագործ է ու "անթափոն" օգտագործում է տոները, սակայն արդեն 2-րդ լիցքավորումից հետո պիտի սելենային թմբուկ փոխվի, ճիշտն ասած չգիտեմ հիմա դրանց գները ոնց են, որովհետև մոդելը բավականին հին է` արդեն stock տարբերակներ էլ դժվար է ճարել: Դրա քարթրիջը չիպ չունի` լիցքավորի որքան ուզում ես:
Իսկ Զիրոքս ֆազերի լիցքավորումը մոտ 50%-ով ավելի թանկ է նստում` առանց չիպը փոխելու (ուղղկի չիպի կոնտակտները սկոչով կպցնում ես ու վերջ ), քան նույն ծավալի HP-Canon քարթիջներինը: Բացի այդ շատ կամակոր պրինտեր է` ահավոր զգայուն խոնավության ու թղթի որակի նկատմամբ: Մեկ էլ մի հատ տհաճ հատկություն ունի` խոնավությունը կոնդենսացնում է քարթրիջի մեջ, որի հետևանքով շատ հաճախ տոները քարանում է:
Բայց դե ճիշտ ես ասում` դրանցից էժան լազերայիններ չկան խանութներում: Արդեն պարզ է, թե ինչու են էժան
Իսկ եթե դրանց փոխարեն մի հատ օգտագործած "հանրահայտ" HP կամ Canon պրինտեր գնես? համ ավելի էժան կնստի, համ էլ հետագա սպասարկումը նորմալ կլինի: Սովորաբար այդպիսի ապրանք վաճառող սպասարկման կետերը պրինտերն "տեր են կանգնում" հետագա տարիներին:
Վերջին խմբագրող՝ Varzor: 11.01.2012, 20:30:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
0david0 (11.01.2012)
Ճիշտն ասած իմ համար չի պրինտերը, առնողը ես չեմ, չնայած կարողա մեկ մեկ ես էլ օգտվեմ => իմ համար մեկա տիրոջ վրա հետո ինչքան կնստի լիցքավորումն ու մնացած բաները: Հայերին չգիտես?, կարևորը սկզբից էժան լինի, հետո թե ինչքան են ծախսելու վրան, էլ չեն մտածում
Իսկ Քանոն Պիքսմա ՄՊ250-ի մասին ի՞նչ կասես, էտ էլ ա թեկնածուների շարքում, չնայած լազերային չի:
Դե այդ պարագայում քո խնդիրը որն է? Գրագետ խորհուրդ տալը?
Pixma MP250-ը վատիկը չի` նաև սկաներ ունի: Բայց այդքան էլ էժան չի, հաշվի առնելով, որ մի լիցքավորումով քիչ է տպում: Ու քարթրիջներն էլ կարգին կներ ունեն: Հենց քո ուղարկած հղումով կարող ես տեսնել թե պրինտերի, թե քարթրիջների գները:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
0david0 (13.01.2012)
Ներկայում մատչելի համակարգիչներն և համակարգչային մասերը գտնվում են www.nout.am -ում: Բայց մեկ է մեր երկրում թանկույթուն է տիրում: Intel Core i7 6700k -ն 245 000 դրամ է, իսկ Nvidia GTX 970 Gainward -ը 205 000 դրամ: DDR4 Ram-երի գները չեմ գրում, վախենալու գներ է:
Ով կարող է էժան տարբերակ առաջարկել:
- Intel Core I7 6700k, Nviida Gtx 970 Gainward, Asus, Gigabyte
Երբեք nout.am-ից չեմ օգտվել, բայց վերջերս մի տհաճ միջադեպ եղավ հետները, որ կոմպը վիդեոքարտից կախում էր, ինձ համոզում էին, որ դա ոչ լիցենքիոն windows-ից ա, ու էն նոթբուքը, որի համար իրա պաշտոնական էջում Win 7-ի դրայվերներ են դրած, մեկ ա արտադրված ա 8-ի, ոչ թե 7-ի համար։
Կարճ ասած՝ ես ծանոթներիս հաստատ կասեմ հեռու մնան։ Ակնհայտ բռակը զոռով, ու դատարանով սպառնալով (14 օրը սկի չէր լրացել) կարացան փոխել տան։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ժող, ուրեմն նոթբուք ունեմ, որ nout.am-ից եմ առել ժամանակին, Լենովոյի սայթում որ serial number-ով նայում եմ, location-ը ցույց ա տալիս Germany. Զանգեցի ընկերոջս, ով նույնպես nout.am-ից է առել նոթը, նայեց, իրանն էլ Poland էր գրած։ Մեջս կասկած ընկավ, որ էս nout.am-ը եվրոպական երկրներից գործարանային թերություններով նոթեր ա առնում էժան, սարքում ա ու ծախում։ Արդյո՞ք հավանական տարբերակ է ձեր կարծիքով։
Հաշվի առնելով, որ կոնկրետ իրանցից առած Լենովոներից շատ դժգոհ էի, շատ հնարավոր ա։
Մի անգամ էլ սաղին ասեմ։ Հեռու մնացեք էդ դուքյանից։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Էդ դեպքում տուփի ու նոութբուկի վրա պոկած թղթեր պետք ա լինեն, որի վրա գրված ա եղել, որ նոութբուկը refubrished ա: Եթե նման բան չկա ու տուփի վրայի ու նոութբուկի տակի գրված սերիալ համարները համընկնում են, ուրեմն թազա ա:
Եթե նոութբուկիդ տուփը սովորական շագանակագույն գառդոնից ա, վրեն մենակ մի հատ թողթ ա կպցրած մոդելով ու սերիալ համարով, միանշանակ refubrished ա:
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 16.02.2016, 20:18:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ