Իսկ ես փոքրուց նայում էի երկնքին ու երազում ամպերի վրա թռչկոտելու մասին: Երբ արդեն 7 տարեկանում առաջին անգամ նստեցի ինքնաթիռ, երազանքս ավելի ամրապնդվեց ու մի պահ այնքան հասանելի էր, որ միայն պետք էր ինքնաթիռի պատուհանը բացել ու դուրս ցատկել: Հետագայում, երբ մեծացա, իմացա, որ ամպերը ընդամենը օդ են, ու ես չեմ կարողանա նրանց վրա թռչկոտել...բայց անգամ հիմա ինքնաթիռում հայտվելուց երևակայությունս ինձ դեռ տանում է իմ մանկական երազանքի մոտ:
Գրեթե նույն տարիքից կա ևս մի երազանք, որը ավելի իրատեսական է, չնայած, մմմ..... ու ես ամեն ինչ կանեմ, որ կյանքումս մի օր մի քիչ գոնե նրան մոտենամ: Երբ փոքր էի, մի օր ես հեռուստացույցով տեսա Բրազլիլիայի կառնավալը... ու մոտ մեք շաբաթ ես չռած աչքերով գամվել էի հեռուստաէկրանին՝ Բրազիլիա, ամառ, շոգ, փայլուն ու սարսափելի գեղեցիկ զգեստներ, փետուրներով թագեր, մուգ մաշկ ունեցող պարողներ, ուրախ տրամադրություն, իսկական տոն ու իհարկե սամբա: Հուսով եմ, ես մի օր երազանքս իրականություն կդառնա:
![]()
Էջանիշներ