Ինչ ասես, որ չեմ երազել...
Բայց ամենատպավորվածներից մեկը որ ուզում էի մե՜ծ ակվարիում ունենալ, մեջը օվկիանոսի բոլոր ձկների տեսակներից/ «Ջրահարս» Արիել մուլտից էր երևի /մեկ էլ չգիտես ինչի մեդուզաներ էլ էի ուզում որ լինենԱնցյալ տարի վերջապես իրականացավ մանկական երազանքս, ունեմ ակվարիում
,ճիշտա չափսերը մի քիչ փոքր ու մեդուզաներ մեջը չկա
Շատ էի երազում թռչել /Հատկապես ցախավելով թռչել
կամ ծովերի մեջ առանց օդի լողալ...Ճանապարհորդել շատ/հիմա էլ, թռչունների, կենդանիների լեզուն հասկանալ, գիտեյի թե դա հնարավորա հեքիաթներից ու մուլտերից
![]()
Ինչ վերաբերումա մասնագիտական երազանքներիս...Միջին դասարաններում ծրագրավորող էի ուզում դառնալ![]()
Հետո իրավաբան էի ուզում լինել մայրիկիս պես, դատարաններ գնամ ճիշտը վերականգնեմ,իրավունքները պաշտպանեմ...
Հիմիկվա երազանքներս մի քիչ ավելի իրական են, կյանքին մոտ, բայց էլի նենց բաներ որոնց դժվարա հասնելը,բայց իրականանալի...
Բայց էն երազանքը որ միշտ ունեցել եմ ու որը դեռ չի իրականացել, բայց հուսով եմ կիրականանա ոչ մեկիդ չեմ ասիոր շուտ իրականություն դառնա
հ.գ. Երազելը վնաս չի, չերազելնա վնաս![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Փոքրիկ (08.05.2009)
Ես երազում էի անտեսանելի լինեիու ծովի մասին էի երազում: Երբեք չէի տեսել, ինձ թվում էր, որ անպայման ծովի մեջ ջրահարս եմ դառնալու
ու էլի լիքը միամիտ երազանքներ ունեի: Շատ երազկոտ էի, շատ![]()
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Երկնային (08.05.2009)
Ես երազում էի, որ ծիծաղելուց թշիս վրա պուճ լիներ
Ժամերով կանգնում էի հայելու առաջ ու ինչքան էլ ծամածռվում ու տանջվում էի, չէր ստացվում
Բայց նաև ասեմ, որ տարիների ընթացքոմ երազանքս ինչ-որ տեղ իրականացել է
Մեկ էլ երազում էի պարաշյուտով թռչելու մասին
Օդանավակայանից էնքան էլ հեռու չէինք ապրում ու հաճախ էին օդում գունավոր օդապարիկներ երևում, երեևի ինչ-որ ուսումնական պարապմունքներ էին անում: Նրանց միշտ նախանձով էի նայում: Հիմա էլ
Օդապարիկով թռչելու բոլոր առաջարկների համար կարող եք դիմել ակումբ.ամ, comet-in![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
sharick (14.05.2009)
Փոքր ժամանակ երազում էի դառնալ տիեզերագնաց։ Հետո մի քիչ մեծացա ու ջոգեցի, որ չեմ ձգի ու բավարարվեցի օդաչու դառնալով։ Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ ամենաշատը մեքենա քշող.... Իսկ էսօր հեծանիվս փողոցում լռվեց
Գիտեք չէ՞ որ Ջորջ Բուշը փոքրիկ ժամանակ երազում էր դառնալ տիեզերագնաց, բայց դրա համար հարկավոր էր խելացի լինել, դրա համար էլ նա դարձավ նախագահԸնենց որ նմանություններ ունեմ
![]()
Երազել եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռըՄինչև հիմա երազում եմ
![]()
Դա կարելի էր շատ հեշտ իրականացնել, իմ նման ծառից կընկնեիր ու թշիդ վրա սպի կառաջացնեիր:
Ես էլ երազում էի ֆուտբոլիստ դառնամ, բայց բան դուրս չեկավ,մեկ էլ կռվի ժամանակ երազում էի գնալ պատերազմ ու թշնամիներին կոտորել, դրանից էլ բան դուրս չեկավ, իսկ երրորդ երազանքս կիսատ պռատ իրականացավ: Կիսատ պռատ նկարչիստ դարձա:
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Jarre (11.05.2009)
Յա, փաստորեն, մեր սերնդում է՞լ էին դեռ երազում տիեզերագնաց դառնալ։ Բա ես էլ կարծում էի՝ էդ երազանքը մեր ծնողների սերնդից էն կողմ չի անցել։
Հա, կսպասենք նախագահ դառնալուդ։Գիտեք չէ՞ որ Ջորջ Բուշը փոքրիկ ժամանակ երազում էր դառնալ տիեզերագնաց, բայց դրա համար հարկավոր էր խելացի լինել, դրա համար էլ նա դարձավ նախագահԸնենց որ նմանություններ ունեմ
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (09.05.2009)
Փոքր ժամանակ երազում էի, որ այլմոլորակայինները գան ու ինձ էս մոլորակից տանեն...Ես կարծում էի, որ իմ այլմոլորակային ծնողները ինձ կորցրել են երկիր մոլորակում ու փնտրում են ինձ...
Հետո տեսա, որ այլմոլորակայինները չեն հետաքրքրվում ինձանով, սկսեցի երազել տիեզերագնաց դառնալու մասին, որ գնամ էդ գրողի տարած այլմոլորակայիններին գտնեմ![]()
Հետո էլ մտածեցի, որ աստղաֆիզիկոս դառնալով ավելի մեծ է հավանականությունը, որ կգտնեմ նրանց ու կլուծեմ ինձ Երկիր նետելու վրեժը...
Մեկ էլ երազում էի, որ էլֆ դառնամ ու իրենց անտառում ապրեմ![]()
Փոքր ժամանակ բացառիկ լավ հիշողություն ունեի, որն ինձ ահագին խանգարում էր. ավելի անհոգ լինելու համար երազում էի ավելի վատ հիշողություն ունենալ։ Էնքան երազեցի, մինչև իրականացավ(երբ որ արդեն վաղուց չէի ուզում)։ Հիմա երազում եմ նախկին հիշողությունս հետ բերելու մասին
։
Մանկության երազանքս հեքիաթ-ֆիլմի նման մի բան էր ու տարօրինակն այն է, որ ինձ հետ եղած իրական դեպքերից շատերը հիմա չեմ հիշում, իսկ երազային-հորինված ամեն ինչը հիշում եմ հրաշալի: Հեքիաթային աշխարհ էի հորինել, բայց թե կորած Մասիսի մասին էի լսել, թե գենետիկ կարոտ էի ժառանգել, իմ աշխարհը ուրիշ իրականությունից(զուգահեռ աշխարհի պես մի բան, բայց այդ ժամանակ դեռ զուգահեռ աշխարհների մասին չէի լսել) չար էակներ էին եկել ու նվաճել էին: Ես կախարդական ձի ունեի՝ Յաննին, որ աշխարհների մեջ տեղափոխելու ունակություն ուներ, ինձ բերել էր երրորդ աշխարհ (երևի մի տեղից լսել էի, որ երկիրը արևի շուրջ երրորդն է)... Ու հիմա ամենաօրիգինալը՝ երազանքում ես եկել էի երկիր, որ սովորեմ ու ավելի ուժեղ դառնամ, ես երազում էի, որ բոլոր 9 աշխարհներն անցնեի(զվարճալի զուգատիպությամբ ավելի ուշ Մարիո խաղն 9 աշխարհ ուներ, տանեցիներն ու ընկերներս ծաղրում, էին, թե էն ժամանակ մի բան գիտեիր), վերջում կախարդական՝ Մագաթը(եռագագաթ լեռ էր) վերանվաճեի, արթնանցեի լեռան ընդերքում քնած հսկային(երևի մի երկու բան էլ փոքր Մհերի մասին էի լսել) ու ինքն իմ աշխարհից վռնդեր նվաճողներին ու ինձ Ծան-Ծինի թագուհի թագադրեր:
Արդեն տաս տարեկանում երազում էի տիեզերագնաց դառնալ ու առաջինը լինել Մարսի վրա, եթե տանն ինձ մի աննշան էլ այս թեմայով խրախուսեին, ես երևի հիմա մի մոլորակում կորած լինեիՀետո արդեն զգացի, որ միայն երազել եմ կարողանում, ավելի ուշ էլ կարդացի Ազիմովի ,,Երազանքները յուրաքանչյուրի անձնական գործն են,, պատմվածքն ու վերջնական որոշեցի՝ մասնագիտությունը, աշխատանքը չգիտեմ ինչ կլինեն, կյանքն ինձ ուր կնետի, բայց ես լինելու եմ գրող, արդեն 14 տարեկանում սա որոշված էր, մի պահ ռեժիսիոր դառնալ ցանկացա, ծնողներիս հետ երրորդ համաշխարհայինի սցենարը գրեցինք, ստրուկի կարգավիճակում դարձա իրավաբան, բայց դե երազանքի մակարդակում էլի գրող էի...
![]()
Ես միշտ երազել եմ լուսնի վրա հայտնվելու մասին։ Փոքր ժամանակ ուզում էի տիեզերանավ սարքել ու թռնել լուսին։ Մի անգամ էլ ուզում էի տանիքից ուղիղ լուսին թռնել, լավ ա շուտ հասան
![]()
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ