Ճիշտն ասած՝ չհասկացա՝ ինչ է նշանակում չեղած բառ։
Ադամ ջան, «ինչքան էլ լիարժեք տիրապետենք» ասելուց առաջ հարկավոր է լիարժեք տիրապետել։ Մոտ մի տարի կամ ավելի առաջ դու «Հայերեն» բաժնի թեմաներից մեկում գրել էիր, որ քեզ համար «վերնաշապիկ» բառն էլ է արհեստական... Կներես, բայց դրանից հետո ես բոլորովին չեմ զարմանա, եթե հայոց լեզուն ամբողջությամբ քեզ համար արհեստական հնչի, իսկ ֆիլմերի մասին խոսելը, բնականաբար, արդեն լրիվ ավելորդ կլինի։ Էլի եմ ասում, ես ինքս էլ եմ համարում, որ գեղարվեստական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումները շատ առումներով իսկապես թերի են, բայց չեմ ընդունում, երբ մարդիկ այդ հանգամանքով չափից դուրս շատ են ոգևորվում ու սկսում իրենց թերի գիտելիքներով էդ թարգմանություններին չեղած թերություններ վերագրել։
Որովհետև վավերագրականներում խոսակցություն չկա, հետևաբար չկա նաև իմ ասած անունդի խնդիրը։Բայց այ օրինակ վավերագրական ֆիլմը հայերեն թարգմանված մեծ հաճույքով եմ դիտում:
Եթե դու չես օգտագործում, դա դեռ չի նշանակում, որ այդ բառը ամոթալի ու ծիծաղելի բառ է։ Կամ նույնիսկ եթե ծիծաղելի է, դրանից իրականությունը չի փոխվում։ Հետաքրքիր է, մի կողմից բողոքում եք, որ խոսակցություններն արհեստական են թարգմանում, այսինքն՝ իրականում մարդիկ էդպես չեն խոսում, մյուս կողմից ծիծաղելի ու անտեղի եք համարում, երբ ֆիլմում խոսում են այնպես, ինչպես իրականում։ Հա, իհարկե, կարող էին ասել. «Կոշիկներդ շատ սիրուն են», բայց եթե բնագրում «սիրուն» բառի փոխարեն օգտագործված է, ասենք, ռուսերեն "клёвый" կամ անգլերեն "cool" բառը, ապա ինչու՞ պիտի թարգմանեն պարզապես «սիրուն» և ոչ թե «զիլ»։
Փաստորեն, ստացվում է, որ էս թեմայում տարբեր մարդիկ դժգոհում են լրիվ հակառակ երևույթներից...
Էջանիշներ