User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ֆիլմերի կրկնօրինակումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆիլմերի կրկնօրինակումներ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք էստեղ խոսենք ֆիլմերի կրկնօրինակումների մասին: Հայերեն, ռուսերեն և այլն:
    Բացի Հայաստանից ու Ռուսաստանից շատ քիչ թվով երկրներ ունեն էդպիսի բան: Ուրիշ երկրներում օտար լեզվով ֆիլմերի ցուցադրման ժամանակ էկրանի ներքևում ուղղակի սուբտիտրեր են գրվում և վերջ:
    Ճիշտ է, մինչև ԱՄՆ գալը ես էլ էի համոզված, որ ֆիլմերի կրկնօրինակումը բնական, ինքնին ենթադրելի երևույթ է, ու էնքան զարմացա, երբ իմացա, որ ԱՄՆ–ում կրկնօրինակում երևույթն ընդհանրապես գոյություն չունի։ Մտածում էի՝ բայց ինչ մեղք են էս ամերիկացիները. փաստորեն, ոչ մի արտասահմանյան ֆիլմ մարդավարի նայել չեն կարողանում... Չնայած, մյուս կողմից էլ՝ տակ ի նադը էծիմ բուրժույամ։ )

    Շատերը ասում են, որ հայ կրկնօրինակողները լավը չեն: Բայց ինձ թվում է, որ ոչ թե իրենք լավը չեն, այլ ուղղակի հայերեն լեզուն հարմար չի ասենք արտասահմանյան ֆիլմին: Ռուսերեն թարգմանությունները հոյակապ են, անկախ նրանից ով կկրկնօրինակի: Ինձ թվում ա, դա հենց ռուսերենից ա, որ լավ ա ստացվում: Ի՞նչ կասեք էս թեմայի շուրջ: Հայաստանից կա՞ մեկը, որին հավանում եք, որպես ֆիլմերի դուբլյաժող:
    Խնդրում եմ չշփոթել հեղինակային տեքստեր կարդացողներին, ասենք վավերագրական ֆիլմեր և այլն... խոսքս գեղարվեստական ֆիլմերի մասին է:
    Իմ կարծիքով, հայերենն ա, որ փչացնում ա արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակումները, չե՞ք կարծում:
    Չէ, բոլորովին էլ էդպես չեմ կարծում ու, անկեղծ ասած, նույնիսկ ջղայնանում եմ էդ մոդայիկ դարձած պատկերացումից... Իսկապես շատ հեշտ է ամեն ինչ բարդել մեր լեզվի վրա, հատկապես երբ դրան շատ թերի ենք տիրապետում։

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ, պետք չի ամեն ինչը հայերենի գլխին բարդել: Ֆիլմերը հայերեն շատ վատ են կրկնօրինակում որովհետև
    ա. խայտառակ ձևով են թարգմանում
    բ. չեն պահպանում ոճաբանական առանձնահատկությունները, եթե ֆիլմի հերոսները փողոցային լեզվով են խոսում, հայերեն նույնպես պետք է փողոցային լեզվով խոսեն, եթե հայհոյում են, պետք է դրանց համարժեք հայերեն հայհոյանքները դնեն և այլն
    գ. դերասանների մեծ մասը ահավոր վատն են
    Հայհոյանքի հարցը մի քիչ բարդ է, քանի որ հայերեն հայհոյանքն անհամեմատ ավելի գռեհիկ ու անպարկեշտ է հնչում, քան, ասենք, անգլերենը կամ թեկուզ ռուսերենը։ Հայաստանում ընդունված չէ հրապարակավ հայհոյելը. այն, որպես կանոն, անքաղաքավարության ու խիստ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է համարվում, ինչը չես ասի, օրինակ, անգլերենի մասին. համենայնդեպս, ամերիկացիներն իրենց առօրեական խոսքում հաճախ են օգտագործում հայհոյական բառեր, և դրանց ընկալումը նույնը չէ, ինչ հայերենինը։ Շատերի համար, այդ թվում և իգական սեռի ներկայացուցիչների, դրանք րոպեն մեկ ինքնաբերաբար կրկնելու բառեր են։ Մի խոսքով՝ կարծում եմ, որ էստեղ խնդիրը միայն լեզուն չէ, այլև ազգային մտածելակերպն ու մշակույթը։ Չգիտեմ, ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ, ասենք, ամերիկյան ֆիլմերը թարգմանելիս դրանցում եղած ամբողջ հայհոյապաշարը հնարավոր լինի նույնությամբ թարգմանել հայերեն...

    Համաձայնելով վերոնշյալ պատճառներին՝ ավելացնեմ ևս մեկը.
    դ. մեր գրական և խոսակցական լեզուների միջև անդունդը, ցավոք, էնքան մեծ է, էդ երկուսն էն աստիճանի տարանջատված են իրարից, որ ֆիլմում խոսակցությունը գրական լեզվով ներկայացնելը ծիծաղելի է հնչում, իսկ խոսակցականով ներկայացնելը՝ անլուրջ։ Եթե նկատել եք, օրինակ, ռուսերենում նման խնդիր չկա, քանի որ գրական ու խոսակցական լեզուների միջև տարբերությունն այնքան մեծ ու նկատելի չէ, դրա համար էլ ոչ միայն կրկնօրինակումները, այլև հենց օրիգինալ ֆիլմերի խոսակցությունները շատ բնական են ու որևէ տարակուսանք, անբնականության զգացողություն չեն առաջացնում լսելիս։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 29.04.2009, 04:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.04.2009), comet (30.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիլմերի ամենաօրիգինալ մեքենաները
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.07.2013, 22:44
  2. www.yta.am - օնլայն ֆիլմերի կայք
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 33
    Վերջինը: 12.12.2012, 06:45
  3. Kinoplus.do.am Ֆիլմերի տոռենտներ
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.10.2010, 22:42
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 28.05.2010, 16:31
  5. Ֆիլմերի կայք
    Հեղինակ՝ spec, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.04.2009, 12:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •