User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ֆիլմերի կրկնօրինակումներ

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆիլմերի կրկնօրինակումներ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ մեր հայրենի լեզվի մասնագետներից ա, որ մի հատ բառ են տեսնում վազում թարգմանում են հայերեն առանց մի հատ մտածելու, դա հայերենում կա, թե՞ չէ: Այ էտ չեղած բառերը թարգմանում են, հետո էլ ասում են էս ոնց եղավ որ ոչ մեկ չի օգտագործում չի խոսում: Հա բառեր կան որ մերվում մտնում են բայց հիմնական մասը տենց էլ իրանց բառարաններումա մնում: Վառ օրինակ հայերեն թարգմանած Մայքրոսոֆթ Ուինդոուսը:
    Ճիշտն ասած՝ չհասկացա՝ ինչ է նշանակում չեղած բառ։
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ լիարժեք տիրապետենք, մեկա, հայերեն թարգմանությամբ ֆիլմերն իմ համար մի տեսակ արհեստական են: Չեն հնչում: Չեմ կարողանում նայել, չգիտեմ ինչից ա:
    Ադամ ջան, «ինչքան էլ լիարժեք տիրապետենք» ասելուց առաջ հարկավոր է լիարժեք տիրապետել։ Մոտ մի տարի կամ ավելի առաջ դու «Հայերեն» բաժնի թեմաներից մեկում գրել էիր, որ քեզ համար «վերնաշապիկ» բառն էլ է արհեստական... Կներես, բայց դրանից հետո ես բոլորովին չեմ զարմանա, եթե հայոց լեզուն ամբողջությամբ քեզ համար արհեստական հնչի, իսկ ֆիլմերի մասին խոսելը, բնականաբար, արդեն լրիվ ավելորդ կլինի։ Էլի եմ ասում, ես ինքս էլ եմ համարում, որ գեղարվեստական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումները շատ առումներով իսկապես թերի են, բայց չեմ ընդունում, երբ մարդիկ այդ հանգամանքով չափից դուրս շատ են ոգևորվում ու սկսում իրենց թերի գիտելիքներով էդ թարգմանություններին չեղած թերություններ վերագրել։
    Բայց այ օրինակ վավերագրական ֆիլմը հայերեն թարգմանված մեծ հաճույքով եմ դիտում:
    Որովհետև վավերագրականներում խոսակցություն չկա, հետևաբար չկա նաև իմ ասած անունդի խնդիրը։

    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, Ուլուանա ջան: Ես իմ կյանքում շատ եմ լսել "կոշո" բառը, բայց ինքս երբեք չեմ օգտագորցում: Իսկ հեռուստատեսությամբ լսել այդ ոչ գրական բառը, իսկապես, ամոթ է: Հենց նույն արտահայտությունը կարող էին հանգիստ ասեին "Կոշիկներդ շատ սիրուն են", որը ծիծաղ չէր առաջացնի.....
    Եթե դու չես օգտագործում, դա դեռ չի նշանակում, որ այդ բառը ամոթալի ու ծիծաղելի բառ է։ Կամ նույնիսկ եթե ծիծաղելի է, դրանից իրականությունը չի փոխվում։ Հետաքրքիր է, մի կողմից բողոքում եք, որ խոսակցություններն արհեստական են թարգմանում, այսինքն՝ իրականում մարդիկ էդպես չեն խոսում, մյուս կողմից ծիծաղելի ու անտեղի եք համարում, երբ ֆիլմում խոսում են այնպես, ինչպես իրականում։ Հա, իհարկե, կարող էին ասել. «Կոշիկներդ շատ սիրուն են», բայց եթե բնագրում «սիրուն» բառի փոխարեն օգտագործված է, ասենք, ռուսերեն "клёвый" կամ անգլերեն "cool" բառը, ապա ինչու՞ պիտի թարգմանեն պարզապես «սիրուն» և ոչ թե «զիլ»։
    Փաստորեն, ստացվում է, որ էս թեմայում տարբեր մարդիկ դժգոհում են լրիվ հակառակ երևույթներից...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆիլմերի կրկնօրինակումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամ ջան, «ինչքան էլ լիարժեք տիրապետենք» ասելուց առաջ հարկավոր է լիարժեք տիրապետել։ Մոտ մի տարի կամ ավելի առաջ դու «Հայերեն» բաժնի թեմաներից մեկում գրել էիր, որ քեզ համար «վերնաշապիկ» բառն էլ է արհեստական... Կներես, բայց դրանից հետո ես բոլորովին չեմ զարմանա, եթե հայոց լեզուն ամբողջությամբ քեզ համար արհեստական հնչի, իսկ ֆիլմերի մասին խոսելը, բնականաբար, արդեն լրիվ ավելորդ կլինի։ Էլի եմ ասում, ես ինքս էլ եմ համարում, որ գեղարվեստական ֆիլմերի հայերեն կրկնօրինակումները շատ առումներով իսկապես թերի են, բայց չեմ ընդունում, երբ մարդիկ այդ հանգամանքով չափից դուրս շատ են ոգևորվում ու սկսում իրենց թերի գիտելիքներով էդ թարգմանություններին չեղած թերություններ վերագրել։

    Որովհետև վավերագրականներում խոսակցություն չկա, հետևաբար չկա նաև իմ ասած անունդի խնդիրը։
    Չէ, ոչ թե գրել եմ, որ վերնաշապիկ բառն իմ համար արհեստական ա, այլ ուղղակի առօրեայում այն օգտագործելն ա մի քիչ չափից դուրս գրական թվում: Ինքս էլ համարում եմ, որ նորմալ չի դրան աննորմալ վերաբերվելը
    Ուղղակի, որ մեծամասնությունը դա չի օգտագործում, արդեն, ինքստինքյան ոնց որ անսովոր դառնա:
    Չէ, շատ չեմ ծայրահեղացնում ու քննադատում, որովհետև ինքս էլ կրկնօրինակող եմ:
    Ուղղակի իմ ասածն էն ա, որ իմ համար հայերեն չի հնչում արտասահմանյան ֆիլմերը: էդ չգիտեմ ինչից ա, ուղղակի տենց ա:
    Ան, բայց արհեստական թվալն ի՞նչ կապ ունի լիարժեք տիրապետելու հետ:
    Վերջին խմբագրող՝ Adam: 30.04.2009, 12:30:

  3. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ֆիլմերի կրկնօրինակումներ

    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, բայց արհեստական թվալն ի՞նչ կապ ունի լիարժեք տիրապետելու հետ:
    Էն կապն ունի, որ երբ լիարժեք չես տիրապետում լեզվին, բնականաբար, ավելի հաճախ ես հանդիպում այնպիսի բառերի, որոնք կամ չես լսել, ու այդ պատճառով քեզ «փախած» ու անհեթեթ են թվում, կամ էլ այդ բառի իմաստներին բավարար չափով ծանոթ չես, ու քեզ թվում է, թե տեղին չեն օգտագործված։ Նկատել եմ, որ քննադատողներից շատերի դեպքում հենց դա էլ գործում է, այսինքն՝ իսկապես անհեթեթ ու սխալ թարգմանությունները քննադատելուց բացի, անհիմն կերպով բողոքում են նաև ճիշտ ու տեղին օգտագործված բառերի ու արտահայտությունների դեմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.05.2009, 01:02:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #19
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես վերջին ժամանակներս անցել եմ գրեթե բացառապես ռուսերեն դուբլյաժ նայելուն։ Մի պահ, հատկապես Ավստրալիայում ապրելու տարիներին, կուտը կերել էի, որ ճիշտը օրիգինալ լեզվով նայելն է, անհրաժեշտության դեպքում սուբտիտրերով։ Դրա համար լիքը ընտիր կինոներ չէի գնահատում ըստ արժանվույն։ Սուբտիտրեր կարդալը կարգին շեղում է կադրից ու դիսսոնանսի զգացում է առաջացնում։ Իհարկե, որոշ կատակներ, բառախաղեր ուրիշ լեզվի թարգմանելիս իրենց համ ու հոտը կկորցնեն, բայց ավելի լավ է այդպես, հատկապես որ Ռուսաստանում դուբլյաժի ստանդարտները միշտ շատ բարձր են եղել։ Մյուս տարբերակը ֆիլմը մի քանի անգամ նայելն է, այդ դեպքում կարելի է և անգլերեն, երբ արդեն համարյա անգիր գիտեմ ու կարող եմ թուլանալ ու հաճույք ստանալ։ Բայց դե ամեն ֆիլմ չես կարող նման պատվի արժանացնել։

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.02.2025), Աթեիստ (25.02.2025)

  6. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջին ժամանակներս անցել եմ գրեթե բացառապես ռուսերեն դուբլյաժ նայելուն։ Մի պահ, հատկապես Ավստրալիայում ապրելու տարիներին, կուտը կերել էի, որ ճիշտը օրիգինալ լեզվով նայելն է, անհրաժեշտության դեպքում սուբտիտրերով։ Դրա համար լիքը ընտիր կինոներ չէի գնահատում ըստ արժանվույն։ Սուբտիտրեր կարդալը կարգին շեղում է կադրից ու դիսսոնանսի զգացում է առաջացնում։ Իհարկե, որոշ կատակներ, բառախաղեր ուրիշ լեզվի թարգմանելիս իրենց համ ու հոտը կկորցնեն, բայց ավելի լավ է այդպես, հատկապես որ Ռուսաստանում դուբլյաժի ստանդարտները միշտ շատ բարձր են եղել։ Մյուս տարբերակը ֆիլմը մի քանի անգամ նայելն է, այդ դեպքում կարելի է և անգլերեն, երբ արդեն համարյա անգիր գիտեմ ու կարող եմ թուլանալ ու հաճույք ստանալ։ Բայց դե ամեն ֆիլմ չես կարող նման պատվի արժանացնել։
    Մի կողմից ճիշտ ես ասում լիարժեք ընկալելու ու հարմարավետ նայելու տեսակետից, բայց մյուս կողմից էլ էդպես վարվելու դեպքում կարող ա երբեք էլ չսովորես լեզուն էնքան, որ կարողանաս հանգիստ նայել` առանց սուբտիտրերի ու հասկանալ: Խոսքը, բնականաբար, էն լեզուների մասին ա, որոնց տիրապետում ես, ոչ թե լրիվ անծանոթ օտար լեզուների: Ես էլ, օրինակ, էն կինոները, որոնցում գործածվող լեզվին չեմ տիրապետում կամ էնքան լավ չեմ տիրապետում, որ հիմնականում հասկանամ, նախընտրում եմ դուբլյաժով նայել, ոչ թե իմ իմացած լեզուներով սուբտիտրերով: Էդ առումով վերջերս հաճելիորեն զարմացել էի, որ Netflix-ում օտարալեզու ֆիլմեր կան անգլերեն դուբլյաժով: Դե, ամերիկացիների մոտ դուբլյաժն էնքան էլ ընդունված պրակտիկա չի, սովորաբար սուբտիտրերով են ներկայացվում օտարալեզու ֆիլմերը: Բայց պարզվում ա` դուբլյաժ արած ֆիլմեր էլ կան, գուցե քիչ են դեռ, բայց կան:

    Ի դեպ, սուբտիտրերի հետ կապված էսպիսի մի խնդիր էլ կա. երբ սուբտիտրեր կան, անկախ քեզնից անընդհատ նայում ես դրանց` անկախ նրանից, թե էդ պահին ասվածն ինչքանով ես հասկացել, մի տեսակ ակամա աչքդ միշտ սուբտիտրերին ա լինում, ինչը, բնականաբար, խոչընդոտում ա ֆիլմի տեսողական ընկալմանը, մինչդեռ եթե սուբտիտրերը չլինեին, ավելի լիարժեք կվայելեիր ֆիլմը:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (08.03.2025), Varzor (08.03.2025)

  8. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի կողմից ճիշտ ես ասում լիարժեք ընկալելու ու հարմարավետ նայելու տեսակետից, բայց մյուս կողմից էլ էդպես վարվելու դեպքում կարող ա երբեք էլ չսովորես լեզուն էնքան, որ կարողանաս հանգիստ նայել` առանց սուբտիտրերի ու հասկանալ: Խոսքը, բնականաբար, էն լեզուների մասին ա, որոնց տիրապետում ես, ոչ թե լրիվ անծանոթ օտար լեզուների: Ես էլ, օրինակ, էն կինոները, որոնցում գործածվող լեզվին չեմ տիրապետում կամ էնքան լավ չեմ տիրապետում, որ հիմնականում հասկանամ, նախընտրում եմ դուբլյաժով նայել, ոչ թե իմ իմացած լեզուներով սուբտիտրերով: Էդ առումով վերջերս հաճելիորեն զարմացել էի, որ Netflix-ում օտարալեզու ֆիլմեր կան անգլերեն դուբլյաժով: Դե, ամերիկացիների մոտ դուբլյաժն էնքան էլ ընդունված պրակտիկա չի, սովորաբար սուբտիտրերով են ներկայացվում օտարալեզու ֆիլմերը: Բայց պարզվում ա` դուբլյաժ արած ֆիլմեր էլ կան, գուցե քիչ են դեռ, բայց կան:

    Ի դեպ, սուբտիտրերի հետ կապված էսպիսի մի խնդիր էլ կա. երբ սուբտիտրեր կան, անկախ քեզնից անընդհատ նայում ես դրանց` անկախ նրանից, թե էդ պահին ասվածն ինչքանով ես հասկացել, մի տեսակ ակամա աչքդ միշտ սուբտիտրերին ա լինում, ինչը, բնականաբար, խոչընդոտում ա ֆիլմի տեսողական ընկալմանը, մինչդեռ եթե սուբտիտրերը չլինեին, ավելի լիարժեք կվայելեիր ֆիլմը:
    Եթե լեզու սովորելը ֆիլմ դիտելու նպատակներից մեկն է, ապա անշուշտ իմաստ ունի, պարզապես պետք է հստակ գիտակցել, թե դա ինչի հաշվին է արվում։ Եթե սիտկոմ չես դիտում, ապա մի մանրուք բաց թողնելու արդյունքում կարող է հետագա գործողությունները լրիվ անհասկանալի դառնան։ Լուրջ դրամատիկ ֆիլմերի դեպքում սա հնարավոր է նույնիսկ լեզվային խնդրի բացակայության դեպքում, իսկ վերջինիս առկայությունը կտրուկ մեծացնում է դրա հավանականությունը։ Ես էս պահին լատիշերեն սովորելու համար նախընտրում եմ քաղաքական լուրեր կամ թոք-շոուեր դիտել, շատ ավելի էֆեկտիվ է։ Եթե ինչ-որ բան չես հասկանում, մեծ հաշվով ոչ մի բան չես կորցնում

    Հանգիստ նայելն ու հասկանալը հարաբերական է։ Որոշ իդիոմներ լեզվակիրներն էլ կարող է չհասկանան։ Կամ ասենք քթի տակ մրթմրթացող դերասանների խոսքը։ Ալեքսանդր Ռոբակին ռուսներն էլ չեն հասկանում, գուգլեք "Робак дикция", անթիվ բողոքներ կգտնեք։

    Անգլերեն դուբլյաժի պահը հետաքրքիր է։ Մի տեղ կարդացի, որ ժամանակին փորձել են, բայց իրեն չի արդարացրել, կինոթատրոններում տոմսեր ավելի շատ վաճառվել են սուբտիտրերով տարբերակի համար։ Երևի պատճառներից մեկը անգլիալեզու ֆիլմերի հսկա քանակն է, մյուսը՝ այդ երկրների էթնիկ բազմազանությունը։ Ասենք, հնդկական կինոն տեղի հնդիկները կուզեն հինդիով նայել, իսկ ոչ հնդիկները անգլերեն դուբլյաժով էլ առանձնապես չեն ուզի։

    Վերջին պարբերության հետ լրիվ համաձայն եմ։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.03.2025), Ուլուանա (09.03.2025)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիլմերի ամենաօրիգինալ մեքենաները
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 23.07.2013, 22:44
  2. www.yta.am - օնլայն ֆիլմերի կայք
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 33
    Վերջինը: 12.12.2012, 06:45
  3. Kinoplus.do.am Ֆիլմերի տոռենտներ
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 8
    Վերջինը: 28.10.2010, 22:42
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 28.05.2010, 16:31
  5. Ֆիլմերի կայք
    Հեղինակ՝ spec, բաժին` Կինո
    Գրառումներ: 8
    Վերջինը: 26.04.2009, 12:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •