RocketDock-ի Հայաֆիկացուման ████████] 95 % արդեն պատրաստ է:
Անգլերեն
Հայերեն
RocketDock-ի Հայաֆիկացուման ████████] 95 % արդեն պատրաստ է:
_Հրաչ_ (30.04.2009)
RocketDock Armenian LIP-ը կարող եք բեռնել այստեղից:
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 05.07.2009, 21:36: Պատճառ: Հղումի ուղղում
Ծրագրից չեմ օգտվում, չեմ բեռնել, սակայն նկարի մեջ հասցրի նկատել
«Ինքնա Անհայտացում», բառակազմության ժամանակ «ինքն» ու «անհայտացում» բառերը տեսականորեն կարող են կապվել «ա» հոդակապով ու այդ դեպքում ստացվի «ինքնաանհայտացում» գոյություն չունեցող բառը, սակայն այդ դեպքում բառը պետք է գրվի իրար կպած, քանի որ, կրկնում եմ, «ա»-ն ընդամենը հոդակապ է, իսկ անհայտացումը պետք է գրվի փոքրատառով:
«ԻնքնաԹաքցնման տեվողություն», այսեղ բառերն իրար կպած են, բայց «Թաքցնել» բառը նորից մեծատառով է գրվել, «թաքցնման» բառը բավական անհաջող, դժվարարտասանելի բառ է, իսկ «տևողություն» բառը գրվում է «և»-ով:
«ԴուրսԹռչել», գրված է միասին, պիտի լինի առանձին:
«Կայել Լռելյանին», պիտի լինի «Լռելյայնին», կոնկրետ ես նման դեպքում հաստատ չէի օգտագործի «կայել» բառը:
Ողջունում եմ ծրագրերը հայերեն թարգմանելու ցանկությունը, ուրախ եմ, որ նման գործ է արվում, սակայն խորհուրդ եմ տալիս ու խնդրում լինել շատ ավելի ուշադիր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նկարի մեջ պատկերված է հին թարգմանությունը դրանք բեռնման նիշքի մեջ ուղված են:
100% թարգմանված է:
________________________
KARAPET STUDIO
չեզոք (10.08.2010)
Ես համամիտ եմ Rammstein-ի հետ մենք հայերս պետք է օգտագործենք հայերեն ծրագրեր` ինչու պետք ադրբեջանիցիները օգտագործեն ադրբեջաներեն ծրագրեր իսկ մենք անգլերեն և ռուսերեն:
Ինչու՞ պետք է մենք օրինակ վերցնենք ադրբեջանցիներից:
Ինքս նախընտրում եմ օգտվել ծրագիր գրողի հարազատ լեզվից: Եթե օգտագործում եմ ռուսի գրած ծրագիր (օրինակ VentaFax)` օգտվում եմ ռուսական տարբերակից:
Հայկական ծրագրի դեպքում (PowerSpell)` հայերեն ինտերֆեյսից:
Մնացած բոլոր դեպքերում ինձ համար նախընտրելի է անգլերենը, քանի որ և՛ հայերեն և՛ ռուսերեն թարգմանությունները կազմվում են ավելի շատ տառերից, քան անգլերենն է (ռ քան նախատեսել է ծրագիր գրողը): Արդյունքում` տուժում է ծրագրի տեսքը:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ես այս տեպքում համամիտ եմ Աթեիստի հետ ճիշտ է արդյունքում տուժում է ծրագրի դիզայնը բայց ավելի հասկանալի է անգլերեն չիմացողների համար:
Ծրագրեր կան որի դիզայնը թարգմանելիս ինքնուրույն դառնում է հայկական բառերի չափսերով: Ծրագրեր էլ կան որոնց դիազայնը շատ հեշտ լինում է խմբագրել
Միշտ ողջունել եմ ծրագրերի հայաֆիկացման աշխատանքները: Բայց, իմ կարծիքով, մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել դրան: Ու քանի որ դա նոր <<երևույթ>> է հայկական իրականությունում, ամեն մի փոքր թերացում կամ անհամապատասխանություն խիստ քննադատություն կարող է առաջացնել:
Ամեն դեպքում, ողջունում եմ քո գործը ու ցանկանում եմ զարգացում:
Կարապետ (09.03.2010)
Ես այսօր մի շատ լավ ծրագիր եմ ձեռք բերել դրանով լինում է ցանկացած ծրագրի տեսքը փոխել և համապատասխանացնել հայերենին...:::::::...
Հիմա արդեն խնդիր չի լինի տեսքի հետ:
Ձեռք ես բերել, լավ ես արել, բա մեզ էլ տուր
Խոսքը Resource Editor-ների՞ մասին է։
Եթե հա, ապա դա ծայրահեղ տարբերակ է, մի բան թարգմանելու, գուցե աշխատի ինչ-որ մեռած նախագծի դեպքում, երբ խրագրի նոր տարբերակներ դուրս չեն գալիս, հակառակ դեպքում, արծի ստանդարտ տարբերակով թարգմանություն անել, և ստեղծողի հետ համագործակցել։
RocketDock Armenian LIP-ը արդեն տեղադրված է կայքում եւ դուք կարող եք Բեռնել այտեղից
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 05.07.2009, 21:39: Պատճառ: Հղումի ուղղում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ