Chuk-ի խոսքերից
առինքնել - գրավել, հրապուրել
արհավիրք - աղետ
բազրիք - աստիճանների կողքի բռնելատեղը, բալկոնի «հենվելատեղը»
բանուկ - ակտիվ երթևեկություն ունեցող
դեգերել - թափառել
երախայրիկ - եթե վերջում ք լինի (երախայրիք), ապա առաջին պտուղն է, կ-ով բառ կարծես թե չկա
երաշխիք - որևէ բանի կատարման կամ ասենք անխափան աշխատելու համար տրված վստահեցում, ապահովում (ռուսերեն՝ гарантия)
թանձրուք - մրուրն ա, օրինակ սուրճի տակ մնացող զանգվածը
հեգ - խեղճ, թշվառ
հերյոտանք - երևի «հերյուրանք» բառը նկատի ունեք, որը անհիմն մեղադրանքը, զրպարտությունն է
նավակատիք - ինձ անծանոթ բառ էր, արտագրեմ բառարանից. «ծննդյան, զատկի, վերափոխման և խաչի եկեղեցական տոների շաբաթ օրը, երբ պասը բաց են անում՝ ուտիսվա կերակուրներ են ուտում՝ առանց մսի»
պատարագ - եկեղեցական արարողություն է, ժամերգություն
ստահակ - խարդախ, ժուլիկ
տրտմաշուք - տխուր հանդիսավորությամբ
արմտիք - գազարի, բողկի ու նման բույսերի արմատային մասը, որն ուտելի ա
ճակ - էս բառն էլ ձեր շնորհիվ սովորեցի, էլի բառարանից արտագրեմ. «1. (հին) էգ ձի, մատակ, զամբիկ: 2. (գվռ.) Զենքը յուր պարագաներով: 3. (գվռ.) փոխարեն, տեղ»
Եթե նախադասության կոնտեքստում ասածս թարգմանությունները չսազեն նախադասությունն ամբողջովին դրեք: Բառերից մի քանիսը մի քանի իմաստ ունեն, ես գրել եմ ամենատարածված ու գործածական իմաստները:
Էջանիշներ