Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե կապարը նաև բույս է (ես ինքս չեմ լսել), ապա այդ բառաշարքում երևի հենց դա է համանունը, որովհետև lobby–ին, որքան գիտեմ, հայերեն էլ է երկու բ–ով գրվում՝ լոբբի։
Դե այստեղ երկկարծություն կարող է լինել, ինչպես, օրինակ, «դոլար-դոլլար»-ի դեպքում: Ըստ իս՝ ճիշտը մեկ բաղաձայնն է: Համ էլ կյանքում կապար բույսի անունը չէի լսել. լոբին գոնե ծանոթ էր: Ի դեպ՝ բոլորին խորհուրդ կտայի խուսափել այս (և ցանկացած) տեստերը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելուց: Հայերենի ցանկացած հարցաշար-շտեմարանում լիքը խայտառակ սխալներ կան: