Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա դու հարց ես տալիս? Արսեն ջան, ես չգիտեմ շտեպսելը ինչն է, բայց բանաձեւեմ այսպես: Այն, ինչը խրում են խրոցն է, իսկ այն, ուր խրում են, վարդակը
Դրա հետ համաձայն եմ։
Հարցս այստեղից է.
Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
շտեպսել (վիլկա) – խրոց(ակ)
Այս գրածը ես հասկանում եմ այնպես, որ շտեպսելը վիլկան է, որը հայերեն թարգմանվում է խրոց կամ խրոցակ։

Դու գրածը հաստատել ես, ես էլ քեզ հարցնում եմ. արդյո՞ք շտեպսել–ը վիլկան է։