Ամոթի թիքեն էի՞ք ինձ թողել
1. քաղցու - շիրա, խաղողի հյութը
6. ծովաշուն - փոկ, тюлень
7. խենջան - դաշույն (կարծեմ՝ խենջար էլ կա)
10. փերեզակ - մանրավաճառ
12. անկոպար - անսահմանափակ (մոտավորապես)
13. անոսր - նոսր (այո՛ ), նուրբ
14. ղամբար - ջահ, լապտեր
16. դիրտ - գինու նստվածք
17. կերկերուն - նաև՝ տատանվող (ձայնի համար)
20. հունդ - սերմ, հատիկ
Հ.Գ «անոսր» առաջին անգամ էի լսում:
DIXIcarpe noctem
Ուլուանա, Վարպետ, Մտահոգ, Սերխիո, Հայկ օ՜ , շնորհակալություն։
Այո, այդպես էլ կա, առանց «կարծեմ»–իՈւլուանա-ի խոսքերից
Ժողովուրդ ջան, հերթական հարցերի շարանն ունեմ։
1. Ինչպե՞ս են հայերեն անվանում смычок–ը (bow, fiddlestick; archet)
2. Մի այսպիսի վարժություն կա, որոշ բաներ չեն կարողացել անել։
.Գտնել, թե յուրաքանչյուր բառաշարքի որ բառը համանուն ունի
1. Ականակիտ, ականակիր, ակնդետ, ակնթարթ
2. Անոթ, անօդ, անոդ, ակնարկ
3. Արոր, խոփ, գութան, փոցխ
4. Մուրճ, ունելի, զնդան, աքցան
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ
6. Հարևանցի, թռուցիկ, ակնդետ, անքթիթ
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ
8. Միալար, երկլար, եռալար, քառալար
9. Երգ, պար, ասմունք, համանվագ
10. Կաթսա, տապակ, ափսե, կուլա
11. Նոխազ, այծ, ուլ, քաղ
Պատասխանները, խնդրում եմ, բացատրեք։
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հա՞։ Ֆրանսերենի նման, փաստորեն Ջութակի աղեղը... Շրջանագծի աղեղին սովոր եմ, բայց ջութակինը նորություն էր
Հակառակը։Ես չեմ հիշում, համանունը դա... բացարձակ նույն նշանակություն ունեցող տարբեր բառերն էին?
Սահմանում։ Համանուն են այն բառերը, որոնք ունեն նույն ձևը, սակայն տարբեր իմաստներ են արտահայտում, օրինակ՝ մարտ (ամիս և կռիվ), օղի (խմիչք և օղ գոյականի սեռական հոլովաձևը), և այլն։
Վարպետ, էս բառերը դու որտեղի՞ց գիտես։
1. Փոցխ–ը ի՞նչ թռչուն է (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն ասա)։ Համ էլ լավ կլինի նոր բացած թեմայումս գրես սրա մասին, երբ ժամանակ ունենաս. http://www.akumb.am/showpost.php?p=1108945&postcount=1
2. Աքցանը բա՞նտ էլ է նշանակում։ Չգիտեի
3. Անքթիթը ինչ–որ հատուկ թու՞ղթ է, գրության տեսա՞կ։
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
5. Պետություն, քաղաք, փողոց, թաղ / թաղամաս , խաղողի բաղի թաղ /
7. Լոբի, ոլոռ, կապար, սիսեռ / հայկական լոբի, մեկել լոբի ուտելու /
Հ,.Գ.
հիմք չընդունեք գրածս ,կարողա սխալ եմ
լոբբի՞ ,հնարավոր ա …
Բայց թառ չեմ լսել ,
Այս բառաշարքում թառ չկա։
=================================================
1. Որևէ մեկը կարո՞ղ է իմ այս հարցին պատասխանել.
http://www.akumb.am/showpost.php?p=1109057&postcount=6
2. Մնացած համանուններն իմացող չկա՞։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ