User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 190 հատից

Թեմա: Բացատրական բառարան

  1. #16
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Վերջը էլի ես...

    1. Ընկույզ
    2. Королек (կարծեմ)
    3. Դավել, սադրել, հերյուրել
    4. էս էն քառակուսի, խոտածածկ հողի կտորներն են, որով, ասենք, վերանորոգում են ստադիոնների գազոնը:
    5. Հողի գունդ
    6. Ձգտել, հակվել ինչ-որ բանի: Հարել, կողմնակցել ինչ-որ բանի:
    7. Սրինգ, շվի
    8. Կտուրից իջնող խողովակ, որի միջով ներքև է հոսում անձրևաջուրը:
    9. Վեղար, գլխանոց (հոգևորականի գլխարկ)
    10. Նախահարձակ լինել, ասպատակել, նաև՝ ապստամբել:
    11. Անամոթ, լիրբ
    12. Ձեռք տալ, շոշափել, տնտղել
    13. Հողագործ, գութանավոր, հերկարար, ռանչպար
    14. Հյուրասեր, հյուրամեծար (եթե չեմ սխալվում)
    15. Տենց բան չկա Նույնիսկ բառարանում եմ նայել՝ առանց ալարելու: Կա, ասենք, «քեղի»՝ կառքի էն երկար ձողը, որով լծում են ձիերին:

    Հ.Գ. Չէ, դու հաստատ հայոց ես պարապում...
    DIXI
    carpe noctem

  2. #17
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջը էլի ես...
    Ես հենց քեզ էլ սպասում էի։

    15. Տենց բան չկա Նույնիսկ բառարանում եմ նայել՝ առանց ալարելու: Կա, ասենք, «քեղի»՝ կառքի էն երկար ձողը, որով լծում են ձիերին:
    Էս բառը «Մատյան ողբերգության»–ի Մ.Խերանյանի թարգմանությունից է։ Երեկ եմ կարդացել։ Կարծեմ, գրված էր «քեղիքը՝ խորտակված»։ Ուրեմն էդ ձողն է՝ քեղի – քեղիք (հոգնակին)։

    Հ.Գ. Չէ, դու հաստատ հայոց ես պարապում...
    Ինքս ինձ ուսումնասիրում եմ, ուզում եմ գիտելիքներս խորացնել։ Մի հատ գիրք եմ առել, «Հայոց լեզվի և գրականության համառոտ ուղեցույց», այս բառերը այնտեղից են, վարժություններից։ Հատուկ չեմ պարապում։

    Հայկ ջան, նորից քեզ շատ մեծ շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ ars83: 01.09.2008, 16:45:

  3. #18
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Հարց չկա, վիրուս ջան, ստեղ ենք... Տենց ռեկլամ կար վախտին
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.09.2008, 16:47:
    DIXI
    carpe noctem

  4. #19
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարց չկա, վիրուս ջան, ստեղ ենք... Տենց ռեկլամ կարվախտին
    Գովազդը (էդքան հոմանիշ գրեցինք, որ ռեկլամ ասենք) չեմ տեսել, բայց էն որ դու դեղի ազդեցություն ունես, տենցա
    Հայկ, քո ստորագրության մեջ չկա՞ր ֆրանսերենով գրված բան, թե՞ սխալ եմ հիշում։

  5. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Ըստ Աճառյանի քեղի-ն ղեկն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Գովազդը Zion ինտերնետ-ակումբինն էր, Հայկո - Մկոն էին անում շատ վաղուց (վախտին ): Ֆրանսերեն գրված բան էլ կար, Ռոբերտ Դեսնոսի A la Mystérieuse բանաստեղծությունից մեջբերում էր, հետո տեսա, որ շատ սենտիմենտալ ու ձգձգված ա, ջնջեցի: Մոտդ դեղ լինի՝ ձեն հանի:

    Ավելացվել է 59 վայրկյան անց
    Chuk Հենց աճառյանով եմ նայել, առաջին իմաստ՝ ձիերին լծելու կառքի ձող, երկրորդ իմաստ՝ նավի ղեկ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 01.09.2008, 16:54: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  7. #22
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ Աճառյանի քեղի-ն ղեկն է:
    Ըհը, Հայկն էլ տեսնումա գեղից մարդ չկա, ասումա կառքի ձողը
    Շնորհակալ եմ, Չուկ։

    Հ.Գ. Հայկ, շատ խելոք բաներ գրես, կսկսեմ ֆրանսերենից էլ հարցեր տալ

  8. #23
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    ars83 Նայիր վերևի գրառումս:
    DIXI
    carpe noctem

  9. #24
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83 Նայիր վերևի գրառումս:
    Տեսա, Հայկ ջան, հարցեր չունեմ, ապրես ։ Կոնկրետ իմ կարդացածում, ավելի տրամաբանական է ղեկը, քանի որ Նարեկացին այդտեղ նավի մասին է խոսում։

  10. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk Հենց աճառյանով եմ նայել, առաջին իմաստ՝ ձիերին լծելու կառքի ձող, երկրորդ իմաստ՝ նավի ղեկ:
    Ներողություն, գրառմանս մեջ «նաև» բառն էի բաց թողել

    Ավելացվել է 24 վայրկյան անց
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ, Չուկ։
    Խնդրեմ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.09.2008, 17:06: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #26
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Անհասկանալի բառերի հերթական խումբը, խնդրում եմ, թարգմանեք.

    1. քաղցու
    2. վագրաձի
    3. հովատակ
    4. շնագայլ
    5. ջրշուն
    6. ծովաշուն
    7. խենջան
    8. քամար
    9. բարակացավ
    10. փերեզակ
    11. ակնախտիղ
    12. անկոպար
    13. անոսր
    14. ղամբար
    15. մուճակ
    16. դիրտ
    17. կերկերուն
    18. բացասել
    19. հմայիլ (գոյական)
    20. հունդ

    Նախապես շնորհակալ եմ։

  12. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհասկանալի բառերի հերթական խումբը, խնդրում եմ, թարգմանեք.

    1. քաղցու
    2. վագրաձի
    3. հովատակ
    4. շնագայլ
    5. ջրշուն
    6. ծովաշուն
    7. խենջան
    8. քամար
    9. բարակացավ
    10. փերեզակ
    11. ակնախտիղ
    12. անկոպար
    13. անոսր
    14. ղամբար
    15. մուճակ
    16. դիրտ
    17. կերկերուն
    18. բացասել
    19. հմայիլ (գոյական)
    20. հունդ

    Նախապես շնորհակալ եմ։
    Բացատրական բառարան չունեմ հիմա, այդ պատճառով միայն մի մասը կարող եմ ասել.

    վագրաձի – զեբր (зебра)
    հովատակ – արու ձի
    շնագայլ – չախկալ (шакал)
    քամար – գոտի
    փերեզակ – կարծեմ՝ վաճառական, առևտրական (բայց էս մեկը հաստատ չգիտեմ...)
    հմայիլ – նույնն է՝ համայիլ, թալիսման
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #28
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհասկանալի բառերի հերթական խումբը, խնդրում եմ, թարգմանեք.

    1. քաղցու
    2. վագրաձի
    3. հովատակ
    4. շնագայլ
    5. ջրշուն
    6. ծովաշուն
    7. խենջան
    8. քամար
    9. բարակացավ
    10. փերեզակ
    11. ակնախտիղ
    12. անկոպար
    13. անոսր
    14. ղամբար
    15. մուճակ
    16. դիրտ
    17. կերկերուն
    18. բացասել
    19. հմայիլ (գոյական)
    20. հունդ

    Նախապես շնորհակալ եմ։
    Ես էլ չունեմ բառարան, դրա համար ես էլ մյուս մասից մի քանիսը կբացատրեմ

    5. ջրշուն - енот
    9. բարակացավ - Чахотка
    11. ակնախտիղ - եթե չեմ սխալվում` աչք շոյող, աչքին հաճելի
    15. մուճակ - արաբական կոշիկի տեսակ, էլի, եթե չեմ սխալվում
    17. կերկերուն - երերուն
    18. բացասել - հերքել, անտեսել, ջնջել (շատ եղան "եթե չեմ սխալվումները", բայց էս մեկն էլ ու վերջ)
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #29
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    13. անոսր - թևատակ(եթե չեմ սխալվում)
    14.Ղամբար - ամբարտակ(բարբառային բառ է)
    20. հունդ - հացահատիկի պատիճը, ինչպես՝ ցորենի հունդ, կա նաև բարբառային անեծք, "հունդդ չորանա" այսինքն սերունդ չտաս, կամ տոհմդ վերջանա
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  15. #30
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Բացատրական բառարան

    Մեջբերում Մտահոգ-ի խոսքերից Նայել գրառումը
    20. հունդ - հացահատիկի պատիճը, ինչպես՝ ցորենի հունդ, կա նաև բարբառային անեծք, "հունդդ չորանա" այսինքն սերունդ չտաս, կամ տոհմդ վերջանա
    Ես գիտեի` դա ունդն ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տաքսիստերեն-հայերեն բացատրական բառարան
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 42
    Վերջինը: 28.06.2011, 12:07
  2. Հայոց լեզվի հոմանիշների բառարան
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 24.07.2010, 19:22
  3. Հայերենի Հաճախականային Բառարան
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2010, 00:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •