Կբացատրե՞ք բառը և բառակապակցությունը:
Եթե հնարավոր է արմատական կառուցվածքով:
1. գիշերը խոժոռվել
2. տենդային աստղերով առլեցուն
3. անսաղարթ ծառեր
4. լռությունը երևութական էր
5. լույս ցայտեց
Կբացատրե՞ք բառը և բառակապակցությունը:
Եթե հնարավոր է արմատական կառուցվածքով:
1. գիշերը խոժոռվել
2. տենդային աստղերով առլեցուն
3. անսաղարթ ծառեր
4. լռությունը երևութական էր
5. լույս ցայտեց
Չեք ուզում օգնե՞լ:
Ավելի հասկանալի կասես թե ինչ պետք է անելSimon-ի խոսքերից
Ինձ պետք է այս արտահայտությունների բացատրությունները:Mane(Fizmat)-ի խոսքերից
Այսինքն ուզում եմ այս թեման դառնա որպես մարդ-մարդ մացատրական բառարան:
Կը կարծեմ որ «4»ը կը հասկնամ: Բառացի իմաստը հայերէնով՝ անձայն երեւոյթը սուտ էր: Բառացի իմաստը անգլերէնով՝ the silence was unreal. Այլաբանական իմաստը անյստակ կ'երեւի. թերեւս՝ բոլորը խաբէական էր: Անգլերէնով՝ everything was "tricky".
Ի՞նչ է նշանակում
1. նիգ
2. ժողովարար
Փորձում եմ գտնել հետևյալ բառերի նշանակությունը համացանցում, բայց, միգուցե, ֆորումի միջոցով ավելի արագ ստացվի...
1. ռահվիրա
2. պարմանի
3. ուռ
4. պարուսան
5. երկանք
6. թորիծ
7. լամբակ
8. ներ
9. հեղույս
10. մանեկ
11. համադամ
12. վարուժան
13. ակրատ
14. մկունդ
15. ջայլ
16. թաղար
17. դֆտիկ
18. զամպ
19. սկահակ
20. շենչող
21. շառատ
22. սնգույր
23. քերծե
24. վաչկատուն
1. Հիմնադիր, առաջամարտիկ
2. Պատանի
3. Ուռենի
4. Պարան
5. Աղաց
6. Ականջօղի ծակ (ականջի վրա)
7. Կոճակի ծակ (շորի վրայի կոճկելու ծակը)
8. Տեքորկին:
9. Болт
10. Պնդօղակ (шуруп)
11. Համով ուտելիք
12. Արու աղավնի
13. Նախաճաշ
14. Մեծ, ծանր նիզակ
15. 1. Ողբ 2. Խումբ
16. Բույս աճեցնելու աման (гаршок)
17. Ուղտի բուրդ
18. Ձնակույտ
19. Գավաթ
20. Փայլուն, զվարթ
21. Մուգ կարմիր
22. Դիմափոշի
23. Որսորդական շուն (борзой)
24. Քոչվոր
Թույլ տուր հետաքրքրվել՝ ինչի՞դ են պետք իրարից էսքան տարբեր ու անհարիր բառերը: Հայոց ե՞ս պարապում:
DIXIcarpe noctem
борзой չէ, борзая Ես գիտեի որսորդական շունը բարակն է։23. Որսորդական շուն (борзой)
Հայկօ ջան, անչափ շնորհակալ եմ
Պարապելը ուժեղ է ասված, ուսումնասիրում եմ։ Ուզում եմ մայրենիս լավ իմանալ։ Բա դու այս բառերի բացատրությունը որտեղի՞ց գրեցիր։ Բոլորը գիտե՞իր, թե՞ բացատրական բառարանից ես օգտվել։Թույլ տուր հետաքրքրվել՝ ինչի՞դ են պետք իրարից էսքան տարբեր ու անհարիր բառերը: Հայոց ե՞ս պարապում:
Մի երկու բառ եմ նայել: Օրինակ՝ շառատ առաջին անգամ էի լսում: Ինչպես և՝ թորիծ: Մեծագույն մասը գիտեի:
DIXIcarpe noctem
Խնդրում եմ բառերի այս խումբն էլ բացատրել։ Նախապես շնորհակալ եմ։
1. արքայակաղին
2. արքայանարինջ
3. նյութել
4. ճիմ
5. գուղձ
6. միտել
7. բլուլ
8. ջրհորդան
9. կնգուղ
10. շահատակել
11. ժպիրհ
12. ձեռնահարել
13. մաճկալ
14. ասպնջական
15. քեղիք
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ