երգ մեղադրյալը քո ցուցաբերած բարությանը չարությամբ է պատասխանում ուրեմն՝պատժել....
Մատթեոս 6-րդ գլ. 14,15 խոսքերում ասվում է << Քանզի եթե դուք ներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր երկնային Հայրն էլ ձեզ կների, բայց եթե չներեք մարդկանց իրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները>>:
Monk (17.02.2010)
պատժելՊատժե՞լ, թե՞ պարզապես ներել
ու՞մ եք պատժում![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Պատժել պետք չէ ներել:
Չգիտեմ ով ոնց, բայց ես պատժում եմ:
Եթե կողմնակի մարդ է ներում եմ որպես կանոն, բայց վայ մոտիկ-հարազատ մարդ լինի: Նենց կպատժեմ, որ մյուս անգամ չհամարձակվի նույնիսկ մտածել, որ կարող է նման բան անել: Պատժել ի նկատի չունեմ մարմնական վնասվածքներ հասցնել, հրկիզել ու նման կարգի այլ գործողություններ:
Чеширский КотЭ
Gayl (18.02.2010)
Որքան հասկացա, պատիժ ասելով նկատի ունես ավելի շուտ ռեակցիա տալը կատարած սխալին, այսինքն, որ կողքինդ/դիմացինդ ասի "գիտես ինչ, դա լավ չի", կամ էլ վարքով հասկացնի նույն բանը:
Իսկ եթե դասական իմաստով պատիժը վերցնենք, այսինքն որևէ կերպ /խոսքով կամ ֆիզիկապես/ ցավ պատճառել ի պատասխան ոչ ցանկալի արարքի, ապա նույնիսկ կենդանիների վարժեցման օրինակով ապացուցված է, որ շատ ավելի էֆեկտիվ է ոչ թե վատ արարքի համար պատժելը, այլ լավ արարքները հայտնաբերելն ու խրախուսելը /ասենք, ուտելիք տալով կամ ուղղակի խոսքերով/: Եթե պատժում ես սխալի համար, դա դեռ չի հասկացնում, թե որն է ճիշտը, իսկ եթե խրախուսում ես լավ վարքը, արդեն մարդը իմանում է, թե ինչպես է ցանկալի վարվել:
Vook (18.02.2010)
Ինձ թվում է կենդանիներին վարժեցնելու օրինակը չէր կարելի մեջբերել քանի որ խոսքը մարդու մասին է, ոչ թե շան կամ առնետի, մարդը բանական էակ է, երբ շանը նստելու հրաման ես տալիս և զոռով նստացնելուց հետո օրինակ մսի կտոր ես տալիս, մյուս անգամ նա կենթարկվի որ էտ մսի կտորից ստանա, ոչ թե կմտածի ախպեր շեֆս ինձանից գոհա արի այնպես անեմ որ մի երկու կիլո ավել միս ստանամ:
Եթե ուզում ես պատժել թշնամուդ կամ հակառակորդիդ ինձ թվում է քեզ պետք չի լինի որ նա քեզ հասկանա, տվյալ պարագայում քո խնդիրը այնպես անելն է որ այդ սխալը չկրկնվի իսկ հարազատիդ պատժելով նա կարող է այդ պահին չնկալի որ դու դա իր լավի համար ես անում, բայց երբ արարքդ արդյունք տա անպայման կհասկանա ու քեզ կգնահատի:Եթե պատժում ես սխալի համար, դա դեռ չի հասկացնում
Գայլ. դիցուկ դու հարևանիցդ մուրճ ես ուզել, իմանալով, որ՝ ունի, իսկ նա մերժել է քեզ։։Հաջորդ օրը նա է եկել քեզ մոտ և մեխ խնդրել։
Քո գործողությունները խնդրեմ՝
1.չես տա նրան մեխը և նա կզղջա՞, որ քեզ մուրճ չի տվել։
2.Թէ՞ կտաս նրան մեխը և նա կզղջա, որ քեզ մուրճ չի տվել։
Չէ մեխը իրա մուրճով գլխի մեջ կմխեմ, որ ավելի լավ հասկանա չի կարելի գայլերին մերժել:
Եթե խոսքը մեխի մասին ա երկու դեպքում էլ կտամ, այսինքն կտամ, որովհետև թքած ունեմ կզխճա թե չի զխճա և որոշ մարդկանց էլ կտամ, որ խոզ չդառնան:Քո ասած առաջին տարբերակ վրեժ է, իսկ այս թեման վրեժի հետ կապված չէ, գնա առաջին էջ մի քանի օրինակ եմ բերել ու պարզ կդառնա ինչի մասին եմ խոսում:
Համաձայն եմ, մի քիչ կոպիտ օրինակ էր, բայց ուզում էի ավելի հստակ երևա ոչ թե պատժելու, այլ դրականը խրախուսելու կարևորությունը: Դա ավելի շուտ երկար ժամանակին է վերաբերում, էն դեպքին, երբ միշտ տվյալ մարդու կողքին ես ու կարող ես անընդհատ ինչ-որ կերպ ուղղորդել նրան: Իսկ կան դեպքեր, երբ ուղղակի պետք է ճիշտ ժամանակին սահմանապակել, թույլ չտալ "սխալները շատացնել", էդ դեպքում էլ արդեն հարկավոր է պատժել:
Բայց, միևնույն է, չեմ ընդունում պատժելը: Պետք է բացատրել, խոսել, ոչ թե պատժել:
... Ու, իհարկե, ներել:
Gayl (20.02.2010)
Մոդերատորական. Թեման «Կրոն» բաժնից տեղափոխվել է «Հոգեբանություն և փիլիսոփայություն» բաժին:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ